Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պարենային անվտանգության ապահովման, ԼՂՀ անկախության ամրապնդման և միջազգային ճանաչման, սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներով։ Մ. կազմել և հրատարակել է ԼՂԻՄ-ի և ԼՂՀ-ի վարչական քարտեզներ։ Հեղինակ է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» մենագրության, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրություն» դպրոցական դասագրքի։

Հ. Խաչատրյան

ՄԵԼՔՈՒՄՈՎ Անդրեյ Իվանի (22.11.1973, Բաքու - 24.4.1994, գ. Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ, տանկիստ։

1991- 94-ին իք° զորամիավորման կամ Շուշիի ՊՇ տանկային վաշտի կազմերում մասնակցել է Գոփսի, Լաչինի, Կուբաթլուի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Շոշժայում (Գեղարքունիքի մարզ)։ ՄԵԽԱԿՅԱՆ Մեխակ Վալենտինի (27.5. 1961, գ. Արագած (ՀՀ Արմավիրի մարզ) -

1.5.1994, գ. Թալիշ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ, ՀՀ բանակի փոխգնդապետ (1993)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1983)։ 1984-91-ին՝ էջմիածնի շրջանի Արագածի միջնակարգ դպրոցի ուսուցիչ,

1991- 93-ին՝ նույնի գյուղխորհրդի նախագահի պաշտոնակատար, 1993-94-ին՝ ՀՀ ՆԳՆ 6-րդ վարչության բաժնի պետ։ 1989-94-ին էջմիածնի կամավորական ջոկատի, ապա 5-րդ կամավորական բրիգադի կազմերում (վաշտի, գումարտակի հրամանատար) մասնակցել է Հադրութի (էդիլլու, Հախլլու, Դորդուկչի և այլն), Մարտակերտի (Հաթերք, Մաղաղիս, Կիչան, Թալիշ), Ֆիզուփի ((Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994-ի ապրիլի 9-ի գիշերը Մ. գրոհային խմբով (մոտ 60 ազատամարտիկ) թիկունքից հարձակվել և վնասազերծել է Արեգասարի ռազմական հենակետը, խուճապի մատնել Մադադիսի մոտ տեղակայված հակառակորդին, նպաստել Մադադիսի և Թալիշի ազատագրմանը։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ 1992- Մ-ի անունով են կոչվել Արագածի միջնակարգ դպրոցը, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետի լսարաններից մեկը։ Կիսանդրին դրված է ՀՀ Զոհված ազատամարտիկների փառքի թանգարանում։ Թաղված է Արագածում։

Հ. Վարդանյան, Խ. Մկրտչյան ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ, կազմավորվել է 1989-ին, Արտաշատում։ 1989-93-ին ջոկատը և առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Սրարատի (Երասխ), Կապանի (Կապան), Տավուշի (Պառավաքար), Գուիսի (Կոռնիձու), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բոպլուխ, Մանաշիդ), Լաչինի (Լաչին, Ղոչազ), Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Գ. Կիրակոսյան։ Ջոկատից զոհվել է 3 ազատամարտիկ։

Հ. վարդումյան

ՄԵԾ ԹԱՂԼԱՐ. գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 17 կմ հյուսիս՝ 1200 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 3168 հա։ Բնակչությունը՝ 1513 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, Մ. Թ-ում է ԽՄՀՄ ավիացիայի մարշալ Ա. Խանփերյանցի (1902-50) տուն-թանգարանը։ Գյուղի շրջակայքում պահպանվել են Հանգած եղցի (VII դ.), Գտչավանք եկեղեցիները, բազիլիկաձև մատուռը (XVI դ.), Մափրաթուն (Մայր Խաթուն, Մրխաթուն, V դ.), Իշխնեցեք (XVI դ.) գյուղատեղիները, Իշխանագետի կամուրջը (XVIII դ.) և այլն։

ի սկգբներին Մ. Թ-ում կազմավորվել են կամավորական ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Աղաբեկյան, է. Հայրոյան, Ռոբերտ և Ռոմիկ Աբրահամյաններ, Մ.Հայրոյան,Ն. Ավետիսյան), որոնց հիմքի վրա ստեղծվել է վաշտ և ներառվել Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմում, մասնակցել ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մ. Թ-ից հրամանատարներ են եղել