Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ազատագրվել է 1992-ի մայիսի 21-ին, բնակեցվել է 1997-ին՝ Ադրբեջանից բռնագադթած հայ փախստականներով։

ՄԵՂՐԻԻ ՇՐՋԱՆԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ, կազմավորվել են 1989-ին. Անդրիում, Ագարակում և շրջանի գյուղերում (Կուփս, Գորդեմնիս, Վահրավար, Ալիդարա, Շվանիձոր, Լեհվազ, Կսսճևան, Մարալզամի)։ 1990-ի վերջին ջոկատների հիմքի վրա ստեղծվել է Մեղրիի կամավորական վաշտը, 1992-ին՝ Առանձին մոտոհրաձգային, 1993-ի ապրիլին՝ պայմանագրային գումարտակները։ 1989-94-ին ջոկատները կամ գումարտակները մասնակցել են Մեղրիի սահմանների, Կապանի (Գեղի, Դավիթ Բեկ) և ԼՂՀ Լաչինի, Զանգելանի, Ֆիզուլիի (Հորաղիզ. Ցուխարի Աբդուլռահմանբեկլու) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ղ. Հովհաննիսյանը, Ա. Թումանյանը, Ա. Մովսիսյանը, Ռ. Գաբփելյանը, Ա. Նիկողոսյանը, Ռ. Մկրտչյանը, Հ. Աղաբեկյանը, Դ. Անանյանը. Մ. Անտոնյանը, Ա. Կարապետյանը։ Ջոկատից զոհվել է 21 ազատամարտիկ։

ՄԵՂՐՅԱՆ Շահեն Զինավորի (2.1.1952, գ. Գյուլիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան) -

17.4.1993, գ. Գյուլիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան)), Ղարաբաղյան ազատագրական շարժման գործիչ, Շահումյանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, հայդուկապետ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1975)։ 1981-88-ին՝ Շահումյանի պահածոների գործարանի տնօրեն, 1988-91-ին՝ Շահումյանի շրջանի ազրոարդյունաբերության վարչության պետ, 1991-92-ին՝ շրջգործկոմի նախագահ և կուսշրջկոմի առաջին քարտուղար ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ Ղարաբաղյան պատերազմի սկզբին Մ. կազմակերպել է կամավորական մարտական ջոկատներ և շրջանի ինքնապաշտպանությունը։ Զուգահեռաբար անլեգալ հանդիպումներ է ունեցել ՀՀ և ԼՂՀ ղեկավարների հետ, շրջանի օրհասական պահերին բողոք-հեռագրերով դիմել ԽԱՀՄ նախագահ Մ. Գորբաչովին և ՌԽՖՄՀ նախագահ Բ. և (քինին։ 1990-ի հունվարի 8-ին Մ. և շրջանի ողջ ղեկավարությունը պատանդվել են Մարտունաշեն գյուղի մոտ։ 1990-ի հունվարի 18-ին փոխանակումով ազատվել են։ Մ-ի ստեղծած ինքնապաշտպանության ջոկատը 1990-ի հունվարին Մանաշիղ գյուղում ընդհարվել է գյուղի բնակչությանը տեղահանող ադրբեջանական ուժերի հետ և հետ շպրտել հակառակորդին գյուղի սահմաններից։ 1991-ին Մ-ի ղեկավարությամբ ազատագրվել են «Օղակ» գործողության ժամանակ զավթված էրքեջ. Բոպլուխ և Մանաշիդ գյուղերը։ Այս ռազմական գործողությունն առաջինն էր Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ կամավոր ազատամարտիկներն խենց ուժերով ազատագրել են զավթված տարածքներ։ 1992-ի հունիսի 13-ին, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի բնակչության բռնի տեղահանումից հետո, Մ. Հաթերք գյուղում կազմակերպել է պարտիզանական ջոկատ և ԼՂՀ հյուսիսում մասնակցել Մարտակերտի շրջանի գյուղերի (Հաթերք, Ականաբեոլ, Մաղաղիս, Տոնաշեն, Դաստագիր), Գյուլիստանի ազատագրական մարտերին, Մաորանգի հիդրոհանգույցի ռազմական գործողությանը՝ պարտության մատնելով ադրբեջանական բանակի Գերանբոյի գնդին։

Մ-ի անունն է կրում ՊՆ մեկ զորամաս։

1997- ից գործում է «Շահեն Մեղրյան» բարեգործական հիմնադրամը։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Հայ առաքելական եկեղեցու «Մուրբ Գրիգոր» շքանշաններով։

Զոհվել է ուղղաթիռի վթարից։ Թաղված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հիշատակը հավերժացնող հուշարձան։ «ՄԵՐԳԵԼՅԱՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Երևանում։ 1989-92ին մասնակցել է ՀՀ Գորիսի(Շոտնուխ) շրջանի և ԼՂՀ Շուշի քաղաքի ինքապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Հարությունյան։ 1992-ից ջոկատի ազատամարտիկները ներառվել են տարբեր կամավորական ջոկատների և ՊԲ ստորաբաժանումների կազմերում։ «Մ.Է.Գ.Վ.Ա.1ս.», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Երևանում՝ Շենգավիթի ջոկատների միավորամբ (անվանումը ջոկատի հիմնադիրների ազգանունների սկզբնատառերն են)։ Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ, դրոշ։ Ջոկատի հիմրի վրա կազմավորվել են 1992-ին՝ «Արծիվ14» և 1993-94-ին՝ «Արծիվ-28» կամավորական գումարտակները։ 1989-94-ին ջոկատը մասնակցել է ՀՀ Վայքի (Խնձորուտ. Բարձարնի), Գորիսի(Կոռնիձոր, Տեղ), ԼՂՀ Մարտակերտի (Ումորդլու, Մեծշեն, Կարմիրավան, Հակոբ Կամափ, Թալիշ, Մաղաղիս), Լաչինի և Կուբաթլուի, Քելբաջարի (Ջերմուկին