Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան, Խոջալոփ, Շուշիի, Մարտակերտի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով, «Մայրական երախտագիտաթյուն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Հարավում։

ՄԻՆԱՍՅԱՆ Ռուսլան Արմենակի էծ.12.6. 1958, գ.Հինշեն (ԼՂՀ Շուշիի շրջանի, ագատամարտիկ-հրամանատար։ ՊԲ կապիտան (1995)։ 1976-78-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1989- 93-ին՝ Ստեփանակերտի հետախուզական վաշտի ազատամարտիկ. 1993-95-ին՝ ՊԲ Բերդաձորի 51-րդ մոտոհրաձգային առանձնակի գումարտակի հետախուզական դասակի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ,

1989- 97-ին՝ Շուշիի ՊՇ 51-րդ գումարտակի հրամանատար, 1997-2000-ին՝ Հինշեն գյուղի տնտեսության ղեկավար, 2000-ից ծառայում է ՊԲ-ում։

1992- 94-ին մասնակցել է Քյոսալարի, Ջանհասանի. Մալիբեկլուի կրակակետերի ճնշման գործողություններին, Շուշիի, Զանգելանի, Կուբաթլոփ, Ֆիզուլիի. Հորադիգի ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ»

2- րդ աստիճանի շքանշանով։

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ. Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններ վարող Մինսկի համաժողովի անդամ երկրների մարմին։ Սկսել է գործել 1992-ի ամառվանից։ Ստեղծման մասին ուևէ որոշում չի կայացվել։ Խմբի անդամներ են ԱՀ, ՀՀ, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը. ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Ձեխոսլովակիան, Շվեդիան և ԼՂՀ ներկայացուցիչները։ Մ. խ-ի առաջին նախագահ է նշանակվել իտալացի Մ. Սիկան, երկրորդը (1993-ից)՝ շվեդ Ա. Բւյուները։ Մ. խ-ի առաջին 5 նիստերը հրավիրվել են Հռոմում, որոնցից միայն վերջին երեքին են մասնակցել ԼՂՀ ներկայացուցիչները։ 1992-ի դեկտեմբերին Ստոկհոլմում հրավիրված նիստում չի արձանագրվել որևէ առաջընթաց։ Իրավիճակը շտկելու նպատակով 1993-ի մայիսին առանձնացվել է Մ. խ-ի եռյակ՝ ԱՄՆ, ՌԴ և Թուրքիա, որոնց առաջարկությունները կրել են «ուլտիմատիվ» բնույթ։ Սակայն այդ երկրների՝ տարածաշրջանում ունեցած առանձին շահերի ու հակասությունների պատճառով հաջողություն դարձյալ չի արձանագրվել։ 1994-ին Բորդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ ստեղծվել է Մ. խ-ի համանախագահության՝ Շվեդիա և Ռուսաստան։ 1995-ին Շվեդիային փոխարինել է Ֆինլանդիան, իսկ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո հիմնադրվել է եռանախագահություն՝ ԱՄՆ. ՌԴ և Ֆրանսիա։ Այդ կազմով Մխ. գործում է մինչև օրս (2004)։ Մ. խ-ի շրջանակներում մշակվել են հակամարտության կարգավորման մի շարք փաստաթդթեր. 1993, 1994-ին՝ «հակամարտության կարգավորմանն ուղղված անհապաղ գործողությունների ժամանակացույց», 1994, 1997-ին՝ «Համաձայնագիր ռազմական հակամարտության համապարփակ կարգավորման մասին», 1998-ին՝ «ընդհանուր պետություն»։

Մ. խ-ի շրջանակներում բանակցությունները դադարեցվել են 1998-ից՝ Ադրբեջանի կողմից Լիսաբոնի գագաթնաժողովի արղյունքների շահարկման և ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով։ Համանախագահները վարում են մաքոքային դիվանագիտություն, որոնում են բանակցությունների շարունակման նոր ուղիներ։ ՄԻՆՍԿԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ (ՄՀ), Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններ վարելու նպատակով ԵԱՀԽ (1994-ից՝ ԵԱՀԿ) կողմից ծրագրված համաժողով, ուը պիտի հրավիրվեր Մինսկում, 1992-ի հունիսի 21-ին։ Համաժողով հրավիրելու որոշումը կայացվել է ԵԱՀԽ ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի 1992-ի մարտի 14-ի նիստում, հաստատվել մասնակից պետությունների ցանկը՝ ԱՀ, ՀՀ, ԱՍՆ, Բելառուս, Բուլղարիա. Գերմանիա, Իտալիա, Թուրքիա, Շվեդիա, Ձեխոսլովակիա, Ռուսաստան, Ֆրանսիա։ ՄՀ-ին կարող էին մասնակցել «ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչներ»՝ համաժողովի նախագահի որոշմամբ։ ՄՀ առաջին նախագահ է նշանակվել Իտալիայի ներկայացուցիչ Մարիո Ռաֆայելին, 1993-ին՝ Շվեդիայի ներկայացուցիչ Յա. էլիասոնը։ Հանգամանքների բերումով համաժողովը չի կայացել, բայց հանղիպումներն այդ նպատակով շարունակվել են, որոնց արդյունքում ձևավորվել է Մինսկի խումբը: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ, միջազգային հարաբերությունների և պայմանագրերի մասնակից պետություն։ Մ. ի. ս. ունի լիիրավ միջազգային իրավունքներ ու պարտականություններ, ոտնց կիրառման հիմքում ընկած են միջազգային իոովունքի նումերը։ Պետու-