Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1988-92-ին՝ Ստեփանակերտի կամավորական ջոկատի. 1993-ից՝ ՊԲ նյութատեխնիկական մատակսրաաՏան առանձին գումարտակի հրամանատար։ 1990-93-ին մասնակցել է Շուշիի. Ստեփանակերտի (Կրկժան), Խոջալոփ. Մալիբեկլուի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով. «Շուշիի ազատագրման համար» մեղայով։

Ս. ՄսՄգսՄյաև

ԼՈսԱՆՑ. գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում՝ շրջկենտրոնից 75 //հ՝հարավ-ար1րելք Հակալի գետի ստուին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը՝ 59 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին. բնակեցվել է 2000-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

«ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏ», կամավորական ջոկատ։ Կագմավորվել է 1988-ին. Գուիսում։

1992-ին ջոկատի հիմրի վրա ստեղծվել է Գորիսիերարդ պայմանագոսյին գումարտակը։ 1990-ին ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է ՀՀ Գորիսի(Խոզնավար. Հարթաշեն. Շոտնուխ. Վաղատուր. Կոռնիձու. Գոփս-Կարդան մայրուղի). Արարատի (Երասխ). ԼՂՀ Լաչինի. Կուբաթլուի. Զանգելանի հ այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Բաղդասարյանը (հիմնադիր-հրամանատար) հ Վ. Ավետիսյանը։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

Ս. Խաչատյան

ՄԽԻԹԱՐԱՇԵՆ. գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 20 կմ հարավ՝ 900 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 400 հա։ Բնակչությունը՝ 88 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ Ա անասնապահությամբ։ Ունի տարրական ղպրոց, ակումբ, բուժկետ։ Մ-ում պահպանվել է Ս. Աստվածածին եկեղեցին (XVIII դ.)։

1989- ին կագմավորվել է Շոշ-Մխիթարաշեն կամավորական ջոկատը (հետագայում՝ վաշտ, հրամանատար՝ Ա. Հարաթյունյան)։ Ջոկատը, վաշտը կամ առանձին ազատամարտիկներ ՊԲ ստորաբաժանումների կազմելում մասնակցել են Շուշիի և ԼՂՀ մի շարք բնակավայրերի ազատագակաՕ Տառէրին։ Մ

ՄԽՌ5ԱՆ Մուշեղ Քփստափոփ, «Վոժդ» (22.6.1951. Երևան - 4.5.1991, Մոսեսգեղ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզումրի ազատամարտիկ, Ղարաբաղյան շարժման մասնակից։ Թ. Կոզհյանի զարմիկը։ 1971-73-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ Ավարտել է Երևանի սննդի արղյունաբերության տեխնիկումը (1975) և Երևանի անասնաբուծական-անսանաբուժական ինստիտուտը (1982)։ 1975-ից աշխատել է սննդի արդյունաբեուրթյան ձեռնարկություններում։ Եղել է «Միավորված ուժերի շտաբի» («Մուշ») հրամանատար։

1988-91-ին մասնակցել է ՀՀ Տավուշի, Նոյեմբերյանի. Արարատի, Վարդենիսի, Գոփսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Մոսես-

գեղում։

ՄԿՐՏՁ5ԱՆ Առնո Միքայեփ, «Բերդաձորի Առնո» (15.5.1953. գ. Հինշեն (ԼՂՀ Շուշիի շրջան) - 12.6.1991. Բաքվի Բայիլ բանտ), ազատամարտիկ. Շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսիմասնաճյուղի ֆիզիկայի ֆակուլտետը (1976) 1976-84-ին աշխատել է Հինշենի միջնակարգ ղլղլոցում. 1984-88-ին՝ Ստեփանակերտի պատանի տեխնիկների մարզային կայանում, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։

1975-84-ին չափագրել ու քարտեզագրել է Բերդաձորի ենթաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանները։ Հայ դատի գաղա-յ փարների պաշտպանության համար հետապնդվել է ԽՍՀՄ պետական անվտանգությսա աշխատակիցների կողմից։ 1988-ին ստեղծել էյ ջոկատ, ապա իր անմիջական մասնակցությամբ ու ջանքերով՝ Բերդաձորի ինքնապաշտի պանական խորհուրդը։ 1988-91-ին կազմս - կերպել և ղեկավարել է Բերդաձորի ենթաշրջայ նի գյուղերի (Հինշեն. Մեծշեն, Եղցահող, Տասը վերստ) ինքնապաշտպանությունը, զենք-զինամթերքով օգնել Քարինտակի ինքնապաշտպանական խմբին, պատժիչ, խափանսաատՏ կան գործողություններ իրականացրել հակառակորդի թիկունքում։ 1991-ին. «Օղակ» գորա ղության ժամանակ, ձերբակալվել է և դտտապարտվել մահապատժի։ Մահացել է բանտոա դաժան կտտանքներից։