Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Մ-ի անունով է կոչվելՀինշենի դպրոցը։ Թաղված ԷՀինշենում։

Հ. Խաչատդսն

ՄԿՐՏՁՅԱՆ Արթուր Ասլանի (16.2.1959, գ. Ուխտաձու (ԼՂՀ Հադրութի շրջան) - 14.4.1992, Ստեփանակերտ), պետական-քաղաքական գուծիչ։ ԼՂՀ ՂԽ առաջին նախագահը (8.1.1997-17.4.1992)։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ Պատմական գիտությունների թեկնածու 11988)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (1984) և Մոսկվայի Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան 11986)։ 1981-83-ին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, 1984- ից՝ Հադրութի հայրենագիտական պետական թանգարանի տնօրեն։ 1991-92-ին՝ Հադրութի ինքնապաշտպանական ջոկատի շտաբի պետ։ 1988-ից սկսած՝ կարեու դեր է խաղացել կամավորական ջոկատների կազմավորման, ԼՂՀ պետականության և ՊԲ-ի ստեղծման գործում, մասնակցել է Տողի. Սարինշենի. Խոջալոփ, Ղարդաղլոփ. Մափբեկլորի և այլ բնակավայրերի ազատագրական մարտերին։

Երկ. Ի՞նչ է տհղ/ւ ունեցել ՀադրաթոսԼ Ե., 1992։

Ն. Ասրամյան

ՄԿՐՏՁՅԱՆ Արտավազդ Բուիկի (1.12.1957. գ. Վանք (ԼՂՀ Մարտակերտի շրջան) -

24.4.1994, գ. Ջրաբերդ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ ՊԲ ավագ լեյտենանտ (1993)։ 1975-77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1988-94-ին կամավորական ջոկատի, Շուշիի ՊՇ ստորաբաժանումների (2-րդ մոտոհրաձգային գումարտակի վաշտի հրամանատար) կազմելում մասնակցել է Մարտակերտի. Շուշիի, Ֆիզուլիի. Զանգելանի ու այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ջրաբերդում։

ՄԿՐՏՁՅԱՆ Կարոտ Հովհաննեսի (19.2.1964, Սիրիրս - անհայտ կորած), ազատամարտիկ։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ ՀՀԴ կամավորական մարտական ջոկատների հրամանատար։

1982- 85-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1989)։ 1990-92-ին մասնակցել է ՀՀ Տավուշի, Նոյեմբերանի և ԼՂՀ Շահումյանի. Ասկերանի (Փառովս) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագարկան մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

ՄԿՐՏՁՅԱՆՀամլետ Բուլիկի (ծ. 26.8.1953. գ. Նալբանդյան (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում», հրամանատար, ոստիկանության գնդապետ

(2001) ։ 1972-74-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ 1989-92-ին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1992-ից աշխատում է ՀՀ ՆԳՆ (այժմ՝ Ոստիկանություն) համակարգում՝ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ, ներքին զուքերի վարչության «Թայֆուն» գումարտակի, 2001-ից՝ ՀՀ ոստիկանության զուքերի օպերատիվ մոտոհրաձգային գնդի հրամանատար։ 1992-94-ին մասնակցել է ՀՀ ճամբարակի. Գորիսի(Շուռնուխ). Մեղրիի, Նոյեմբերյանի (Ոսկեպար), Արարատի (Երասխ), ԼՂՀ Մարտակերտի, Լաչինի և Կուբաթլոփ. Ֆիզուլիի. Քելբաջարի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վիոովորվել է 2 անգամ, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով։

Գ. Մինապան

ՄԿՐՏՁՅԱՆ Շահեն Մակիչի (ծ. 22.6.1936, գ. Արփազյադուկ (այժմ՝ Քարինգ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում)). արվեստաբան. հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման գործիչ։ 1954-57-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1965)։ 1965-72-ին՝ ԼՂԻՄ պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն. 1972-76-ին՝ Հայաստանի պետական պատմական թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալ. 1976-ից՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Երևանի մասնաճյուղի (Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տունթանգարաններ) տնօրեն։ Կազմակերպել, սեփական միջոցներով համալրել է ԼՂԻՄ պատմաերկրագիտական թանգարանը, զբաղվել Արցախի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությամբ։

Արցախի պատմությանն ու մշակույթին նվիրված մենազրությունների, գիտահանրամատչելի և հրապարակախոսական բնույթի տաս-