առաքվում է տարբեր երկրների շուրջ 200 թղթակցային հենակետեր և տարածվում աշխարհասփյուռ շահումյանցիների շրջանում։ ԹերթԸ արագևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտսպիտություն Արցախի քաջուղիներին» հուշամեդալով։
Կ. Ղահրամանյան
ՄՍՄՆԱ. գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 34 կմ արեմուտք 1100 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 764 հա. Բնակչությունը՝ 90 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, պտղաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց. ակումբ, բուժկետ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Շողկա վանքը (XII դ., նորոգվել է 2000-ին), Ս. Աստվածածին կիսաքանդ եկեղեցին (XIX դ.), խաչքարեր (ՍՀ-\Ղ1 դդ.)։
Գյուղի ազատամարտիկները Մարտունիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտունիի. Ֆիզուլիի, Աղդամի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Զոհվել է 1 ազատամարտիկ։
Հ. Բաբայան
«ՄՐԳԱՇԵՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Մրգաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ 1989-94-ին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բարեկամավան), Արարատի (Երասխ), Մարտակերտի, Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Նիկողոսյան։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։ «ՄՐԳԱՎԱՆ». կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Մրգավան գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ 1989-94-ին ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Գուիսի (Կոռնիձու, Արավուս), Կապանի (Արաշեն), Տավուշի (Պստավաքար) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, Վերինշեն) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Հարությունյանը (հիմնադիր-հրամանատար) և Խ. Թադերայանը։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։
Հ. Վարդանյան
ՄՈՒԹԱԼԻԲՈՎ Այազ Նիյագի օղլի (ծ. 12.5. 1938, Բաքու), կուսակցական պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության առաջին նախագահը (1991-92)։ Ավարտել է Ադրբեջանի նավթի և քիմիայի ինստիտուտը (1962)։ 1959-74ին աշխատել է Բաքվի էլեկտրակենցաղային սարքերի գործարանում՝ ձարտարագետ-կոնստրուկտու. տեխնիկական բաժնի պետ. գլխավոր կոնստրուկտոր. գլխավոր ճարտարագետ, տնօրեն. ապա՝ «Բաքէլեկտրակենցսպմեքենա» արտադրական միավորման գլխավոր տնօրեն. 1977-79-ին՝ Ադրբեջանի կոմկուսի Նափմանովի շրջկոմի երկրոպ քարտոպար, 1979-82-ին՝ տեղական արդյունաբերության նախարար. 1982-89-ին՝ Պետպլանի նախագահ, միաժամանակ՝ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1989-90-ին՝ Ադրբեջանական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ, 1990-ի հունվարի 24-ից՝ Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտոպար։ 1991-ի սեպտեմբերին ընտրվել է ԱՀ նախագահ։ 1992-ի փետրվարի 25-ին ընդդիմության պահանջով հրավիրված ԳԽ արտահերթ նստաշրջանում, Խոջալուի դեպքերի առնչությամբ (տես Խոջալուի ազատագրում), պահանջվել է Մ-ի հրաժարականը. ուը. խուսափելով արյունահեղությունից, հրաժարական է տվել։ 1992-ի մայիսի 14-ին Խոջալուի դեպքերը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի հաշվետվության հիման վրա, որով չի հաստատվել Մ-ի անմիջական մեղսակցությունը. ԳԽ նրան վերականգնել է նախագահի պաշտոնում։ Բայց հաջորդ օրը՝ մայիսի 15ին. Աժճ կատարել է զինվրււծ պետական հեղաշրջում և Մ. ստիպված հեռացել է Ադրբեջանից. բնակություն հաստատել Մոսկվայում՝ իբւե քաղաքական վտարանդի։ Խոջալուի դեպքերի կապակցությամբ՝ 1992-ի փետրվարին Մ. խոստովանել է. ու Խոջալուում հայերն, այնորամենայնիվ. խաղաղ բնակչության տարհանման համար միջանցք թողել էին։
1999- ին Մ-ի նախաձեռնությամբ բացվել է առաջին և միակ ադրբեջանական մզկիթը Մոսկվայում. 2000-ին գարնցվել «Հանուն Ադրբեջանի առաջընթացի» մշակութային-լուսավուչական հասարակական հիմնադրամը։
Երկ. Ինւբռօօճ-Դէտբոեա շռց, ,'ք., 1994.
ՄՕՐՇ. գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում՝ շրջկենտրոնից 120 կմ հյուսիս-արևելք Ողջի գետի ստորին հոսանքի աջ ափին։ Բնակչությունը՝ 137 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։
Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1998-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
«ՄՕԻՇ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990-ին. ք. Արտաշատում (այժմ՝ ՀՀ Արա-