Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ՄՈՒՍԱՎԱԹ» (արաբերեն՝ հավասարություն), կովկասյան թաթարների կուսակցություն։ Ստեղծվել է 1911րին, Բաքվում՝ «Մահմեդական դեմոկրատական մուսավաթ կուսակցություն» անվամբ։ Հիմնադխ ղեկավարներն էին Մ. Ռասուլզադեն, Գ. Շափֆզադեն և ուրիշներ։ «Մ»-ի ծրագրի հիմքում ընկած էր պանթյուրքիզմը և պանիսլամիզմը։ ԾոսգխԸ նախատեսում էր ստեղծել թուրք-մահմեդական միասնական պետություն՝ Թուրքիայի գլխավորությամբ՝ ընդգրկելով նաև ներկայիս Ադրբեջանի տարածքը։ 1917-ին «Մ.» միավորվել է «Ֆեդերալիստների թուրքական կուսակցության» հետ, աննշան փոփոխություններով ընդունել նրա ծոսգիրԸ և կոչվել «Ֆեդերալիստ-մուսավաթականների թուրքական դեմոկրատական կուսակցություն»։ Եղել է 1918-20-ի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իշխող կուսակցությունը, Հայաստանի Հանրապետության (1918-20) նկատմամբ վարել է խիստ թշնամական քաղաքականություն, կազմակերպել հայ բնակչության ջարդեր ու կոտորածներ Բաքվում (1918-ի սեպտեմբերին՝ թուրքական զորքերի օգնությամբ իշխանությունը զավթելուց հետո) և Անդրկովկասի հարավարևելյան հայաշատ շրջաններում։ Թուրքական զորքերի և անգլիացիների օգնությամբ մուսավաթական կառավարությունը 1918-20-ին բազմիցս փորձել է զավթել Ղարաբաղը, որն ինքնուրույն վարչաքաղաքական միավոր էր, ուներ ընտրովի Ազգային խորհուրդ և կառավարություն։ 1920-ի մարտի 23-ին մուսավաթական զորքերը գրավել են Ղարաբաղի մայրաքաղաք Շուշին, հրդեհել հայկական թաղամասերը և կոտորել ավելի քան 20 հզ. հայ։ Ապրիլի սկգբին ձեռնարկել են նոր հարձակում՝ ձգտելով գրավել Ղարաբաղի կենտրոնական և հարավային շրջանները, սակայն ինքնապաշտպանության դիմած ղարաբաղցիները ազատագրել են երկրամասը, և Ղարաբաղի հայերի իններորդ համագումարը 1920-ի ապրիլի 23-ին Ղյարաբաղը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։

Ադրբեջանում խորհրդային կապեր հռչակվելուց (1920-ի ապրիլի 28) հետո բազմաթիվ մուսավաթականներ հաստատվել են արտասահմանում, հիմնականում Թուրքիայում։ 1989-ի վերջից «Մ.» սկսել է գործել «Ենի մուսավաթ» («ՆՈՐ մուսավաթ») անունով՝ իրեն համարելով 1911-ին ստեղծված կուսակցության իրավահաջորդը։ Կուսակցության կարգախոսն է «Թլոսքիզմ, իսլամիզմ, ար

դիականություն»։ 1992-ին կրկին վերանվանվել է «Մ.», կուսակցության առաջնորդ է դարձել Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Ի. Գամբաավը (Գամբար)։ Կուսակցությունը հանդես է գալիս Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու և Ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարելու օգտին։ Կուսակցությունը չափավոր դիրքորոշում ունի ԱՀ և խանական Ադրբեջանի միավորման հարցում, համարելով, ՈՐ նման միությունը պետք է տեղի ունենա Իրանի ադրբեջանցիների համաձայնության և հարմար պահի հասունացման պարագայում։ Հանդես է գալիս նաև «Կովկասյան տուն» գաղափարի ջատագով, իսկ Ղարաբադ)ան հիմնահարցում՝ ԼՂՀ Ադրբեջանին բռնակցելու դխքերից։ Կուսակցության պաշտոնաթերթը «Ենի Մուսավաթն» է։

Գքկ. \16հտ€է-շօժ€ էձրոօր-ՅօրԽ Ի4ւ11ւ, ձ&բհայօո էՎռոհճէր, 1տէ(շոհս1, 1938 Րօհէրշօ.1 օԱուշօէրօո ա Շ€ոէոմ ձտրօ արժ Չլ€ԲԽւյօո։ ՏՕԱՐՇՀՏ ԱՈՃ ժօշաոտոէտ, €ժւէ€ձ Ե\

\ՂօձաՄ Օտտրօո ճատոաո, ձւյշ1 Գ/օտտօրոօո

ԲօոԽոժ, ՕԲ։ Լօոժօո, 2003.

Հ. Դհմոյան

ՄՈՒՍԻԿՅԱՆ էյովա Մեարժանի (273.1957, ք. վեդի (ՀՀ Արարատի մրագ) - 10.4.1994, գ. Մաղաղիս (ԼՂՀ Մարտակերտի շրջանրի ազատամարտիկհրամանատար։ 1975-77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՌԽում։ 1992-94-ին Իէտ գումարտակի և «Արծիվ-

30» կամավորական ջոկատի (հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար) կազմերում մասնակցել է Շուշիի, Լաչինի, Հադրութի, Քելբաջափ,

Մարտակերտի (Դրմբոն. Մաղաղիս) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Վեդիի ավտոդպրոցը կոչվել է Մ-ի անունով։

Կ. Գարեգքւնյան

ՄՈՒՐԱԴՅԱՆ Գեղամ Արմենակի (ծ. 16.11.1963, գ. Բոպլովս (ԼՂՀ Շահումյանի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ Ավարտել է Արարա- տի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը (1986) ։ 1986-92-ին աշխատել է Բուգլովսի տնտեսությունում, եղել գյուղական խորհրդի նախագահ,

1988- 92-ին՝ Բուգլովսի կամավորական ջոկատների և աշխարհազորային խմբի ընդհանուր հրամանատար։ 1993-96-ին ծառայել է ՀՀ բանակում։ 92-ին կազմակերպել է Բուգլովսի ընդհանուր ինքնապաշտպանությունը, մասնակցել է Շահումյանի (էրքեջ, Մանաշիդ, Վերինշեն), Մարտակերտի (Թալիշ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զինադադարից Գ ԱՄուրաԴ)ան