հետո նյութական օգնություն է կազմակեույել Շահումյանի շրջանի զոհված ազատամարտիկների ընտանիքներին Ա բռնազաղթածներին:
Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։
ՄՈՒՐԱԴՅԱՆ Գրիշա Կարոյի )11.4.1967. գ. Վաղուհաս (ԼՂՀ Մարտակերտի շրջան) -
2.7.1992, ՄարտակերտԼազատամարտիկ։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը (1983)։ 1983-85-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԻ-ում։ 1985-90-ին՝ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։
1989- ից կամավորական ջոկատի. Մարտակերտի ՊՇ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ 1992-ի հուլիսին Մարտակերտի մատույցներում Մ. ոչնչացրել է հակառակորդի 1 տանկ, սպանել 5 զինվոր։ Վիրավորվել է և անհավասար մարտում զոհվել։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Վաղահասում։
ՄՈՒՐԱԴՅԱՆ Հենւիկ Կարապետի էծ. 4.10. 1964. գ. Մեծ Մաաիկ (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում))։ ՀՀ բանակի գնդապետ (2000)։ 19821984-ին ծառայել է Մոնղոլիայում և Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում։ Ավարտել է Դոնի Ռոստովի երկաթուղային տրանսպուտի հաղորդակցության ինստիտուտը (1996). ՀՀ ՊՆ բարձոսգույն սպայական դասընթացները (1997)։ 1988-90-ին կազմակերպել է Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանությունը։
1989- 93-ին «Վարդենիս» կամավորական ջոկատի, պայմանագրային գումարտակի (հրամանատար) կազմելում մասնակցել է Շահումյանի (էլքեջ. Բուզլուխ. Մանաշիդ. Գետաշենի ենթաշրջան). Մարտակերտի (Զափար. Հաթերք. Կիչան. Վաղուհաս. Չլդրան). Քելբաջարի (հյուսիսային հատված) շրջանների ինքնապաշտպանությանը. իսկ 1993-94-ին՝ Քելբաջարի (մոտոհրաձգային բւիգադի հրամանատարի տեղակալ. Օմարի լեռնանցքի ճակատի ընդհանուր հրամանատար) ազատագրական մարտերին։
1994-2004-ին ՊՆ 149 զորամասերի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար. 2004ից՝ ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ։
Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Մարշալ Բսպրամյան-100». «Անւլրանիկ Օզանյան». «Գարեգին
Նժդեհ-՝. «Աֆղանստանի բարեկամություն», «Անբասիր ծառայություն» մեդալներով։
ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-95)։
Հ. Գհորգյան
ՄՈՒՐԱԴՅԱՆ Հրաչ Հակոբի )ծ. 23.8.1963, գ. Ջնեդի (Սիրիայի Դամշլիի շրջան)). ազատամարտիկ։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ 1981-93-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՌՒ-ում։
1992- 98-ին՝ ԼՂՀ Շուշիի առանձնակի գումարտակի զենրի և մարտավարության գծով պատասխանատու. մարգիչ. փոխհրամանատար։ 1998-ից զորացրվել է պահեստազոր։ 1988-94-ին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի. ԼՂՀ Շահումյանի (Մանաշիդ. Բուզլուխ. էլքեջ) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի (Մարտունաշեն, Ազատ. Կամո) ինքնապաշտպանական. Լեսնոյի. Խոջալուի հենակետերի ճնշմանը, Մալիբեկլու. Փարուխ. Ղուշչիլար գյուղերի, Ֆիզուփի ազատագրական մարտերին. Շուշիի էլեկտրակայանի և ջրամատակարարման օբյեկտների պայթեցման խափանարարական գործողություններին։ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության ժամանակ համագործակցել է Կ. Մկրտչյաէ1ի և Պ. Ղևոնդյանի հետ։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։
Ա. Շրսհբազյան
ՄՈՒՐԱԴՅԱՆ Միքայել Արտեմի (21 5.1921. ք. Հադրութ182.1993. Երևան),խորհրդային բանակի գեներալ-մայու (1965)։ Ավարտել է Բաքվի ռազմահետևակային ուսումնարանը (1941) և Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1951): Թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում (գումարտակի հրամանատար. գնդի հրամանատարի տեղակալ) մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-45)։ 1961-80ին եղել է ՀԽՍՀ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ. 1990-91-ին՝ «Դիզակ» հայրենակցական միության հիմնադիր-նախագահ։
1988- 93-ին ԼՂՀ Հադրութի շրջան է առաքել սննդամթերք, մասնակցել կամավորական ջոկատի կազմավորման,Հադրութի շրջանի գյուղերի միջև ռազմավարական նշանակության ճանապարհի («Փրկության ճանապարհ») շինարարության. Հադրութ-Ստեփանակերտ-Երևաե հեռախոսային կապի ստեղծման. ՀՀ-ում բռնագաղթած հադրութցիների տեղավորման, վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման կազմակերպման աշխատանքներին։
Գրկ. էսաս ապետյան Ռ., Գեներալի ուղին, Ե., 2003։