Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պահությամբ։ Ունի միջնակարգ դորուց՝ զոհված ազատամարտիկ Վ. Ամխջանյանի անվան (վերականգնվել է Միջազգային կարմիր խաչի աջակցությամբ), բուժկետ։ Մշակույթի տունը 1991- ի ռմբակոծությունից ավերվել է։

1988-ին Ա-ում ստեղծվել են պահակակետեր, սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ 1991-ի նոյեմբերին հակառակորդը տարբեր ուղղություններով հարձակվել է Խրմանջոպ գյուղի վրա և փորձել գոսվել Ա.։ Գյուղի ինքնապաշտպանական ուժերը (հարմանատար՝ Խ. Հովսեփյան) էջմիածնի կամավորական ջոկատի (հրա մ անատամ Մ. Գփգորյան) օգնությամբ կասեցրել են հակառակորդի հարձակումը։ 1992-ի հունվարի 7-ին ճնշել են ադրբեջանական ռազմական հենակետը և ազատագրել Հախլլու գյուղը։ 1992-ի մարտին գյուղի Ա ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը Ա-ի «Մասիս» դիրքում ոչնչացրել են հակառակորդի զինտեխնիկան, անցել հակահարձակման, գրավել ենթաշրջանի գյուղերի համար վտանգավոր դիրքերը։ Ա-ի ինքնարդաշտպանական մարտերին մասնակցել են նաև Հոկտեմբերյանի և Ջերմուկի կամավորական ջոկատները։ Ա-ից զոհվել է 10 ազատամարտիկ։

«ԱԿՆԱՂԲՅՈՒՐ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, ՀՀ Իջևանի շրջանի Ակնաղբյուր գյուղում (այժմ՝ Տավուշի մարզում)։ 1992-ի օգոստոսի 29-ին ջոկատի մի խումբ ազատամարտիկներ ներառվել են շրջանում ստեղծված Առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում։ 1989-94-ին ջոկատը կամ նրա առանձին խմբեր ու ազատամարտիկներ մասնակցել են գյուղի, ՀՀ Իջևանի («Աաթլմիշ» բարձունք և այլն). Նոյեմբերյանի (Ասկեոլար) և ԼՂՀ Հադրութի. Մարտակերտի. Ֆիզուլիի. Ջաբրայիլի շրջանների ինքնապաշտպանական, ազատագրական և Ղազախի շրջանի Խոկա, Բարխորդաղու. Ղզլհաջի հենակետերի ճնշման մարտերին։ Հրամանատար՝ Մ. Պետրոսյան։

ԱՀԱՐՈՆՅԱՆ Դավիթ էդորապի (10.6.1972. Հաղրութ 23.10.1993, գ. Մահմորդլու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ, տանկիստ։

1988-92-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։

1992-ից ՊՈ Ի1տ զորամասի կազմում մասնակցել է Ֆիզուլիի, Կուբաթլուի. Զանգելանի շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Հադրութում։

ԱՂԱԲԱԼՅԱՆ Վյաչեսլավ Ռուբենի (22.9. 1946, գ. Աստղաշեն (ԼՂՀ Ասկերանի շրջան) - 5.1.2004, ՍտեփանակերտԼ վիրաբույժ։ ԼՂՀ առողջապահության և ռազմական բժշկության ծառայության կազմակերպիչներից։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1972)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1970), վերապատրաստվել Բաքվի, Լենինգոսդի, Կիևի, Երևանի, Մինսկի բժիշկների կատարելագործման ինստիտուտներում։ 1970-72-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ սահմանապահ զորամասերի բուժսանմասում։

1972-92-ին աշխատել է Ստեփանակերտի ուռուցքաբանության. մարզային կլինիկական, մանկական հիվանդանոցներում՝ օնկոլոգ, գլխավոր բժիշկ, վիրաբույժ։ 1992-97-ին՝ ԼՂՀ առողջապահության նախարար (1992-95-ին, միաժամանակ՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ), 1997-ին՝ առողջապահության փոխնախարարի պաշտոնակատար, 2002-ից՝ ԼՂՀ դատաբժշկական փորձաքննության բյուրոյի պետ։

Աշխատությունները վերաբերում են հետպատերազմյան համախտանիշի տեսության մշակման խնդիրներին։ Հիմնավորումները ձևակերպել է Ղրաաբաղյան պատերազմի նյութերի, սոցիոլոգիական հարցումների հիման վրա։

ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1991-95), ԳԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ։

Հ. Խաչատղան

ԱՂԱԲԵԿԱԼԱՆՋ. գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 3 կմ հարավ-արևմուտք 475 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 300 հա։ Բնակչությունը՝ 182 (2003)։ Զբաղվում են հիմնականում այգեգործությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ. բուժկետ և այլն։

1988-ից Ա-ում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, որոնք շուրջօրյա հերթապահություն են սահմանել գյուղում։ 1991-ից Ա. պարբերաբար ռմբակոծվել է։ 1992-ի հուլիսի 4-ին ԽՄՀՄ ՆԳՆ զորքերը և ՄՀՆՋ-ականները ներխուժել և գրավել են գյուղը։ Բնակչությունը