Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Օգտագործելով այդ սպառազինությունը և զինվորական հատուկ ստորաբաժանումների մեծաթիվ վարձկաններին՝ հակառակորդը 1992-ի հունիսի 13-ին անսպասելի հարձակվել է Շ. շ-ի վրա, հունիսի 14-ին զավթել ողջ շրջանը։ Շ. շում անհայտ կորել և զոհվել է 324 խաղաղ բնակիչ, 75 աշխարհազորային և ազատամարտիկ։ Ողջ մնացածների մեծ մասը ապաստանել է ԼՂՀ-ում,ՀՀ-ում, ՌԴ տարբեր մարզերում և սղլուր։

1992- ի հուլիսի վերջից շրջանի ինքնապաշտպանության ուժերի հիմքի վրա ստեղծվել է պարտիզանական ջոկատ (հրամանատար՝ Շ. Մեղրյան), որը (գործել է մինչև 1994-ի մայիսը) զգալի կորուստներ է պատճառել հակառակորդին։ 1994-ի հունիսին ստեղծվել է Շ.շ-ի վարչակազմ, սկսվել է շահումյանցիների վերաբնակեցումը ԼՂՀ-ում։

2001- ին ԼՂՀ կազմում ստեղծվել է Շ.շ.՝ վարչական նոր սահմաններով։ 2003-ին գործել է 50 համայնք, 59 բնակավայր, որից 23-ը ժամանակավորապես գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ, 2-ը ժամանակավորապես ներառված են վարչատարածրի մեջ, մնացած բնակավայրերը ռազմական գործողություններից հետո աստիճանաբար բնակեցվում են։

Շահումյանի շրջանի համայնքները և բնակավայրերը.

ա. Շահումյանի նախկին շրջան Շահումյան, Վերինշեն, Կարաչինար, Մանասինշեն, Գաղթուտ, Խափսսփուտ, Հայ Պափս, Ռուս Պափս, էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ, Գյուլիստան, Թոդան, Գյուրզա լար. Զեյվա. Շաֆագ բ. Գետաշենի նախկին ենթաշրջան Գետաշեն, Մարտունաշեն, Ազատ, Կամո, Կուշչի-Արմավիր, Միխայլովկա, Այգեստան գ. Քելբաջարի նախկին շրջան Քարվաճառ, Եղեգնուտ, Զրասր, Զարկունի, Թութխուն, Հավախաղաց, Ծար, Հավսաթաղ, ճումեն, ՆՈՐ Բոսջուր, ՆՈՐ Վերինշեն, Զարեքտար, Ապահեն, Ասփկ, Եդջեարնիկ, Եղցատեղ, Եղցի, Զառալյուր, Զովք, Իշխանիկ, Խոզենեկ, Խոփեր, Ծավալք, Կորեկնեկ, Հովվաշեն. Մշենի, ՆՈՐ Բանանց, ՆՈՐ Գետաշեն, Շիկաքար, Չալինի, Ջերմաջուր, Ակնաբերդ, Դադիվանք

Բնակավայրեր ժամանակավորապես գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ։
Բնակավայրերը ժամանակավորապես ներառված են վադատարածքի մեջ։

Կ. Ղահրամանյան, Հ. Խաչատրյան

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

(ՇՊՇ), ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է ԼՂՀ ԻՊԿ նախագահի հրամանագրով՝ 1993-ի մարտի 11-ին՝ դեռես 1992-ի հունիսի 20-ից հակառակորդի թիկունքում մարտնչող դիվեաիոնհետախուզական խմբերի (ընդհանուր հրամանատար՝ Ա. Գյուլումյան) հիմքի վրա։ Ունեցել է մոտոհրաձգային 2 գումարտակ (հրամանատարներ՝ Վ. Գգիրյան և Դ. Պետասյան)։ Հրադադարից հետո կազմավորվել է նաև 3-րդը (հրամանատար՝ Կ. Հարությունյան)։

1993- 94-ին մասնակցել է Մարտակերտի (Գետինգոմեր, Տոնաշեն,Դաստագիր, Մաղաղիս, Լյուլասազ, Լեոնափր, Զայլորի պոմպակայան, Թալիշ, Հաթերք, Աաաանգի ջրամբար, Ումորդլու, Զագլիկ), Շահումյանի (Գյուլիստան, Վերինշեն. Խափոսփուտ) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Շ. Մեղոյանը, Ա. Չաթանը:

ՇՊՇ-ից ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել է Ա. Ձալյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանով՝ Ա. Գյուլումյանը, հետմահու՝ Ս. Նահապետյանը, Շ. Մեղրյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ Դ. Պետրոսյանը, Կ. Հարությունյանը, Ա. Ղլեչյանը, Մ Խալափյանը, Յու. Հախունցը, Ա. Հակոբյանը, Շ. Սայիլյանը, Յու. Ախյանը, հետմահու՝ Ֆ. Գգիրյանը, Վ. Գգիրյանը, Հ. Շելունցը, Վ. Բաղդասարյանը, Վ. Ջլավյանը։ Զոհվել է 20 ազատամարտիկ։

Մ. Հարաթյունյան

ՇԱՄԱՄՅԱՆ Աերժիկ Խաչատուրի (5.2.1955, գ.Գիշի (ԼՂՀ Մարտունիի շրջան) -29.3.1993,գ. Ձարեքտար (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ 1973-75-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ- ում։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1979)։

1988-92-ին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Մարտունիի, Աղդամի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Գիշիում։

Հ. Աբոսհամյան, Հ. Հարաթյունյան