Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հիմնական մարտավարատեխնի կական բնութագրիչները.

Խոցման գոտին՝ կմ

ըստ հեռավորության 0,2-2,5

ըստ բարձրության 01,5

Նպատակակետի խոցման

հավանականությունը 0,1 -0,4

Զինամթերքը 4 հատ 23 փք-անոց

զենիթային 2Մ7 ինքնաձիգ Հրաձգության տեմպը՝

կոսկոց/րոպե առնվազն 3400

Մեքենայով փոխադրելի

զինամթերքի լրակազմը՝ հատ 2000

Հակազդեցության ժամանակը՝ վբկ 20

Խոցվող թիրախների

առավելագույն արագությունը՝ մ/վրկ 450 Զանգվածը՝ տ 21

Հաշվարկը՝ մարդ 4

ՇԻՐԱԿ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 80 կմ հարավ-արևելք Հակարի գետի Ագարակ վտակի հովտում։ Բնակչությունը՝ 36 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1997-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՇԻՐԻՆ ՅԱՆ Վիգեն Միրզաջանի (5 2.1947, գ. Զլդրան (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - 19.1.1992, Ստեփանակերտ), Ղարաբաղյան շարժման գործիչ։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1969)։ 1969-75-ին՝ Երևանի «Երազ» ավտոգործարանի ճարտարագետ-կոնստրուկտոր, 1975-90-ին՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի ջերմամատակարարման վարչության պետ։ 1989ից եղել է ՊՊԿ անդամ։ Մասնակցել է ինքնապաշտպանական ջոկատների ստեղծման, Մարտակերտի շրջանի սահմանային գյուղերի ինքնապաշտպանության և ջոկատների համատեղ գործողությունների ծոոգրերի մշակման աշխատանքներին։ 1991-ին Շ-ի առաջարկությամբ միավորված մի շարք ջոկատներ մասնակցել են Շահումյանի շրջանի Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանությանը։ 1991-ի աշնանը հակառակորդը, խրամատավորվելով Շահումյանի շրջանի գյուղերով անցնող ջրանցքում, ռազմական հենակետերից պարբերաբար հարձակվել է հայկական գյուղերի վրա։ Շ-ի առաջարկով հետախույզները և ջոսնցքը սպասարկող անձնակազմը գիշերվա ընթացքում բացել են ջրանցքի ջրարգելակները, հեղեղել խրամատները՝ կորուստներ պատճառել հակառակորդին։

ՀՀ ԳԽ պատգամավոր և Լեռնային Ղարաբաղի հարցերով հանձնաժողովի անդամ (1991-92)։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։

Գ. Շիրինյան, Մ. ՇիՐինյան

ՇԻՐէսԱՆՅԱՆ Վահան Գրիգորի (ծ. 15.7. 1947, գ. Ծղալթբիլա (Վորատանի Ախալցխայի շրջան)), պետական գործիչ։ 1965-67-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Թուրքմենստանի պետական համալսարանը (1976)։ 1976-90ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտներում, 1990-92-ին՝ ՀՀ ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միաժամանակ, 1991-92-ին՝ ՀՀ ՊԿ նախագահ, 1992-ի հունվար-հունիսին՝ Հատուկ ծրագրերի վարչության պետ, 1992-ի հունիս-նոյեմբերին՝ ՀՀ ՊՆ նախարարի 1-ին տեղակալ, միաժամանակ, 1992- ին՝ ՀՀ նախագահի խորհրդական, 1992- 95-ին՝ ՀՀ պետնախարարի խորհրդական և 10-րդ վարչության պետ, 1995-99-ին՝ ՊՆ նախարարի տեղակալ, 1999-2000-ին՝ ՀՀ Կառավարության արտադրական ենթակառույցները համակարգող նախարար։

1988-94-ին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների կազմավորման, սպառազինման, ջոկատների մարտական գործողությունների համակարգման, դրանց Հայկական բանակ ներգրավման, ՀՀ տարբեր ձեռնարկություններում զենրի արտադ-