Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նագծում, ապա պահեստազորի ներգրավումով՝ գրավել Շուշիի ծայրամասը։

գ. Լաչինի ուղղությունում՝ զարգացնելով հարձակումը Զառսլուի և Լիսագորի վրա՝ միաժամանակ հարվածել ուղեկալին և գրավել Շուշիի հարավարևմտյան ծայրամասը։

դ. Քյոսալարի ուղղությունում՝ հարձակումը զարգացնել երկու ուղղությամբ՝ նախ հակառակորդին շեղելու նպատակով, իսկ հարձակման հաջող զարգացման դեպքում, գրավել Կարգյավը և Ջանհասանը։

ե. Բոլոր ուղղություններում՝ պահեստային ուժեր ընդգրկել միայն առաջնահերթ խնդիրը լուծելուց հետո, իսկ անհրաժեշտաբար՝ իրադրության բարդացման դեպքում։

2. Մարտական մեքենաները գործում են հիմնական կրակային դիրքերում՝ անհրաժեշտության դեպքում փոխելով կրակային դիրքերը, հիմնականում հրետանային պատրաստությունից հետո, հարկ եղած դեպքում՝ հակառակորդի հենակետերի խորքերում։

3. Կրակային դարաններ սարքել.

Ղայբալու-Բաշքենդ, ՔյոսալարՋանհա-

սան, Ջանհասան-Կսասգյավ, Շուշի-Լաչին ճանապարհներին»։

Այնուհետև շարադրված են հրետանային և այլ ստորաբաժանումների առաջադրանքները, սահմանված է ռազմամթերքի ծախսը։

Հրամանը վավերացված է հրամանատար, գնդապետ Ա. Տեր-Թադևոսյանի և հրամանատարի տեղակալ Ռ. Գզողյանի ստորագրություններով։

Ռազմական գործողությունը զարգացել է նշված 4 ուղղություններով.

« 2 6 »- ի (հյուսիսային) ուղղությ ո ւ ն: Ստեփանակերտ-Շուշի մայրուղիով, նրա աջ ու ձախ եզրերով գրոհել են 4-րդ վաշտի (հրամանատար՝ 5ու. Պողոսյան.) 4 դասակները՝ Գ. Արագսյանի, Ս. Կարապետյանի, Կ. Մարտիրոսյանի և Վ. Ղափբյանի հրամանատարությամբ։ «Երեք աշտարակների» բլրի գահը 20 րոպե անց պսակվել է հաջողությամբ։ Սակայն, ավելի ուշ ԻՊՌՒ-ի զոսհատեխնիկան խփվել, կամ տեխնիկական պատճառներով շարքից դուրս է եկել։ Առավոտյան ժամը 10-ին մոտ անակնկալ խփվել է տանկերից մեկը, որոշ ժամանակ ընդհատվել են ռազմական գործողությունները, ԻՊՈՒ ստորաբաժանումները նահանջել են դեպի հարմարավետ դիրքեր Մարտերը վերսկսվել են մայիսի 8-ի ամբողջ ցերեկը և գիշերը, մինչև ադրբեջանցի զինյալՕերը հարկադրված լքել են դիրքերը։ Ս. Թովմասյանի գլխավորությամբ Շուշիի շրջարդմիավորան պահեստների վրա շարժվել են 6-րդ վաշտի (հրամանատար՝ Կ.Ներսիսյան), իսկ աջ թևով՝ հետախուզական վաշտի (հրամանատար՝ Ս. Աբրահամյան) զինվՈքները։ Համատեղ ուժերով հաջողվել է տխել նպաստավոր դիրքերի, ճանապարհի վրա իշխող բլուրներին, ինչի շնորհիվ հետ են մղվել պարբերաբար օգնության շտապող հակառակորդի ուժերը, շարքից հանվել է հակառակորդի մի քանի կրոխադրամիջոց, փախուստի մատնվել մայրուղու վրա մանևրող 2 տանկ։ Այնուհետև հայ ազատամարտիկներն առաջացել են քաղաքի մատույցներում գտնվող բենզալցակայանի ուղղությամբ։ Երաժշտական գործիքների գործարանի մոտ առգրավվել է 2 հակատանկային թնդանոթ։ Ռազմավարական բարձունքներին տիրելով՝ 6-րդ և հետախուզական վաշտերը նպաստել են ընդհանուր հաղթանակին։

Շոշի (աշեվելյան) ուղղություն։ Բերդաքաղաքի արևելյան կողմից հակառակորդի դիմադրությունը հաղթահարելու և անառիկ բնագծերում նրա պաշտպանությունը ճեղքելու խնդիրը համեմատաբար դժվար լուծելի էր, պահանջում էր ուժերի գերագույն լարում։ Հակառակորդն այս ճակատից սպասելով հարձակման՝ նախօրոք մեծ քանակությամբ կենդանի ուժ և սպառազինություն էր կենտրոնացրել այնտեղ։ Մայիսի լույս 8-ի գիօերը 3 ուղղություններով սկսվել է հարվածային ուժերի առաջխաղացումը։ Ձախում Շոշ գյուղի ինքնապաշտպանական ջոկատն էր՝ Ա. Հարությանյանի հրամանատարությամբ, կենտրոնում՝ 1-ին վաշտը՝ Ա. Ղալյանի հրամանատարությամբ, որը շարժվում էր ուղիղ բանտի վրա, իսկ աջ թևում Ռ. Իսրայելյանի ընդհանուր հրամանատարությամբ գործել են հատուկ հետախուզական խումբը (հրամանատարի պաշտոնակատար՝ Գ. Օսիպով), Քռասնիի (հրամանատար՝ Վ. Բաղրյան), Քարաշենի (հրամանատար՝ Վ. Սաֆարյան) և կամավորական այլ ջոկատներ։ Կատաղի մարտեր են ծավալվել ձախ թևում, որտեղ հայ մարտիկներին հաջողվել է վերահսկել իրադրությունը։ Այստեղ աչքի է ընկել հատկապես Ա. Ղալյանը, որն անձնական օրինակով քաջալերել է իր զինակիցներին։ Ուժերը վերախմբավորելուց և համալրելուց հետո, մայիսի 9-ին ժամը 13°°-ին, հայ մարտիկները վերսկսել են գրոհը, որն ավարտվել է հաջողու-