Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շրջակայքում տեղակայված 7-րդ, 8-րդ, 9-րդ վաշտերը և այլ ստորաբաժանումներ (5ու. Հովհաննիսյանի ընդհանուր հրամանատարությամբ) այդ ընթացքում հուսալիորեն փակել են ճանապարհը, ՈՐ Ջանհասանից Շուշի օգնական ուժեր չուղարկվեն։ Երբ ԻՊՈՒ ստորաբաժանումները հասել են Շուշիի մատույցներին, ստացվել է նահանջի հրաման։ Կազմակերպված նահանջի ու համառ դիմադրության շնորհիվ հակառակորդի մեծաթիվ ուժերը գամված են մնացել հյուսիասրեմտյան ճակատում, ինչը վճռորոշ նշանակություն է ունեցել Շուշիի ազատագրման համար ԻՊՈՒ հրամանատարությանն այդպիսով հաջողվել է մոլորեցնել ադրբեջանցիներին՝ ստիպելով գլխավոր հարվածի ուղղությունից դուրս բերել զգալի թվով ուժեր ու միջոցներ։ Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում։ Երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից։

Մայիսի 8-ին թշնամին ընդամենը տարերային դիմադրություն է ցույց տվել։ Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը։ Ավելի ուշ պարզվել Է, ՈՐ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինաՊա հեստները պայթեցնելն Էր. դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կածանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել։ Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը և մայիսի 9-ին ավարտվել հինավուրց հայկական բերդաքաղաքի ազատագրումը թշնամուց։

Շ. ա-ման անհրաժեշտությունը և նախադրյալները։

Շ. ա. պատմական անհրաժեշտություն ԷՐ՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամոսպնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։ Դրանով Արցախյան շարժումը թեակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և ԼՂՀ անկախությունը դարձել է ավելի քան իրական։ Շ. ա. նաև տնտեսական անհրաժեշտություն Ե. ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը։ Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող Ւքշ 1 կրակակետի։ 1991-ի նոյեմբերից մինչև 1992-ի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալորից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հզ.՝ «Գոսդ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։ 1991-ի վերջի և 1992-ի սկզբի ռազմական հաջողությունները Տողում. Մարտունիի Խոջավենդ արվարձանում, Ասկեոսնի Լեսնոյ, Շահումյանի էրքեջ, Մանաշիդե Բուզլուխ. Հադրութի Աարինշեն, Աալաքյաթին և այլ բնակավայրերում, այնուհետև Ստեփանակերտի մերձակայքում գտնվող Ջամիլլորի (15.12.91), Կրկժանի (20.1.92), Մալիբեկլուի և Ղուշչուլարի (9-11.2.92) կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումն (25-26.2.92) ա օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և րարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շ. ա. նախապատրաս-1 տելու համար։

Այս առումով առանձնահատուկ նշանակա-1 թյուն է ունեցել Քափճտակի իճքնապաշտպաա հությանը՝ 1992-ի հունվարի 25-26-ին, երո1 փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է հետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հրաձա-1 կումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելածք հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվ-տ

Անհաջողությունների իրար հաջորդող շղթՏ յում հավասարակշռությունը կորցրած թշնսաՏա անցել է անկազմակերպ հարձակումների՝ բօտաա տալով մարտավարական կոպիտ սխալներ շիից և Ջանհասանից, հրետանու և զրահատեքյՏ նիկայի աջակցությամբ, ապրիլի 29-ին թժյտ❁ա մին գրոհել է Ստեփանակերտի հարավարևմտյտ» դիրքերը, որոնք հայտնի էին «26-ի դիրքեր» հանուր անվամբ։ Հայ մարտիկները հաջոցով թյամբ հետ են մղել այդ հարձակումները, որրԺՋՅ ըստ էության, Ստեփանակերտի վրա թշնաաա