Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ընթացքում չի կաաղացել հաղթահարել պարտվածի բարդույթը։

Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշու նշանակություն. ալեկոծել է հողագնդով մեկ ցրված ողջ հայությանը, առիթ տվել խորհելու ազգային շահերի միասնականության ու ընդհանոոթյան մասին, վերադարձրել կամքի ազատ արտահայտման ու ինքնորոշման խ՝ անկապտելի իրավունքները պաշտպանելու հնարավորության հավատը։ Շուշիի հաղթանակը համաշխարհային հասարակայնության համար նույնպես բացահայտել է արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը։

Շ. ա-ման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ. թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի։ Շ.ա-ման պատմական կարևորությունից ու Ղարաբաղյան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակությունից ելնելով՝ ԼՂՀ Աժ-ն 1994-ին սահմանել է «Շուշիի ազատագրման համար» մեդալ։

ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է Շուշիի ազատագրման և հաղթանակի ՕՐ։

Գրկ. Հարությունյան Մ.Ա., Արցախյան պատերազմի սկիզբը Ա Շուշիի ազատագրումը, Ե., 2000։

Մ. Հարությունյան

ՇՈՒՇԻԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԳՈՒՄԱՐՏԱԿ,

ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանում։ Կազմավորվել է

ի սեպտեմբերի 1 -ին՝ մինչ այդ կազմավորված ՀՅԴ կուսակցության կամավորական ջոկատների հիմրի վրա։ Գումարտակը պարբերաբար համալրվել է կամավորներով (շուրջ 1600 ազատամարտիկ), որոնցից 11-ը՝ ԱՄՆ-ից, 7-ը՝ Կանադայից, 6-ը՝ Սիրիայից, 23-ը՝ Լիբանանից, 1-ը՝ Իտալիայից, 7-ը՝ Ֆրանսիայից, 9-ը՝ իրանից, 6-ը՝ Վրաստանից, 3-ը՝ Ռուսաստանից, 45-ը՝ Ջավախրից։ 1991 -94-ին զորամիավորումը մասնակցել է ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ. Կարաչինար), Հադրութի (Տող, Ցու, Ասրինշեն), Ասկերանի (Հասանաբադ, Ղուշչուլար, Փառուխ, Լեսնոյ, Խոջալու), Շուշիի (Քարինտակ, Զառըսլու, «Սափբաբ» բարձունք), Մարտունիի (Մյուփշեն), Մարտակերտի (Կարմիրավան, Սփրավենդ, Կիչան, Մաղավուզ, Մաղաղիս, Սարսանգի ջրամբար, Գյուլաթաղ, Մեհմանա, Չլդրան, Գյուներիայա, Մանիքլու, Կուսապատ, Դամղու, Ջրաբերդ), Աղդամի (Ղզըլքենգեռլի, Բոյահմեդլի), Ֆիզուլիի (Յովսարի Քյուրդմահմեդլի, Ախանլի, Աշադի Աեյիդահմեղլի), Կուբաթլոփ, Ջաբոսյիլի, Քելբաջափ, Զանգելանի շրջանների, Կրկժանի, Մափբեկլոփ, ՇուշիԼաչին հատվածի, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զորամիավորումից զոհվել են 56 (2 սփյուռքահայ), վիրավորվել 157 (6 սփյուռքահայ), անհայտ կորել 3 ազատամարտիկ։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Հ. Հովսեփյանը, ժ. Սեֆիյյանը, հետմահու՝ Ա. Ղափբյանը (նաև՝ ՀՀ 2-րդ աստիճանով), Վ. Ստեփանյանը, Պ. Ղեոնդյանը (նաև՝ «Ասկե արծիվ», արժանացել է Արցախի հերոս կոչմանը), 2-րդ աստիճանով՝ Մ. Ավաշյանը, Մ. Կալոյանը, Բ. Ղյսկասյանը, Պ. Մանուկյանը, Ռ. Մարգարյանը (նաև՝ ՀՀ 2-րդ աստիճանով), Ա. Մարկրայանը, Հ. Մուրադյանը, Ն. Շահբազյանը, հետմահու՝ Ա. Ալավեպյանը, Ա. Ափխանյանը, Վ. Ավագիմյանը, Վ. Բախշյանը, Հ. Գասպարյանը, Գ. Գփգորյանը, Ա. Պողոսյանը, Կ. Եղիազարյանը, Մ. Զաքարյանը, Վ. ԶաԽրյանը, Մ. Կարապետյանը, Ա. Հարությունյանը, Ա. Մինասյանը, Ա. Ջավադյանը, Վ. Ռոստոմյանը, Վ. Սահակյանը, Հ. Քալաշյանը, Ա. Օհանյանը և ուրիշներ, ԼՂՀ «Արիության համար» մեդալով՝ 25 (4-ը՝ հետմահու), «Մարտական ծառայության համար»՝ 40 (13-ը՝ հետմահու), «Շուշիի ազատագրման համար» մեդալով՝ 168 (12-ը՝ հետմահու), «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 46 (31-ը՝ հետմահու) ազատամարտիկ։ Ջոկատի համար կարևոր նշանակություն են ունեցել Շուշի-Լաչին հատվածի և Զանգելանի ազատագրական, Մարտակերտի շրջանի Մրխավենդ, Կիչան պաշտպանական զոտու և Ֆիզուլիի ինքնապաշտպանական գործողությունները։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել ժ. Աեֆիլյանը (ընդհանուր հրամանատար), Պ. Ղևոնղյանը, Հ. Հովսեփյանը, Ա. Մխիթաղանը, Ա. Կիրակոսյանը, Ա. Եղյանը, շտաբի պետեր՝ Ռ. Մարգարյանը, Կ. Ավետյանը, վաշտի հրամանատարներ՝ Բ.