Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սի 12-ի նստաշրջանների, 1989-ի օգոստոսի 16-ի մարզի բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարի և հոկտեմբերի 18-ի Ազգային խորհրդի որոշումներում։ Որոշման 3-րդ կետով հռչակվել է վերամիավորման փաստը, և ԱԼԻՍ բնակչության վրա տարածվել է Հայկական ԽՍՀ քաղաքացիության իրավունքները։ Պարտավորություն է վերցվել ներկայացնելու Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության շահերը։ ՀԽՍՀ գործադիր իշխանություններին հանձնարարվել է «իրականացնել Հայկական ԽՍՀ և ԼՂԻՄ քաղաքական, տնտեսական և մշակութային կառույցների իրական միաձորլումը միասնական պետական-քաղաքական համակարգում»։ Որոշումը կենսագործելու համար ստեղծվել է ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ հանձնաժողով հետևյալ կազմով՝ Վ. Մովսիսյան (նախագահ), Ո. Ամխյան, Հ. Ավշարյան, Ռ. Բաղդասարյան (ԼՂԻՄ), Օ. Եսայան (ԼՂԻՄ), Ա. ©Սոսյան (ԼՂԻՄ), Վ. Մանուկյան, Գ. Մելքումյան, Մ. Միրզոյան (ԼՂԻՄ), Մ. Մկրտչյան, Յու. Մովսիսյան, Ի. Մուրադյան, Լ. Պետասյան (ԼՂԻՄ), Ջ. Ջանոյան, Ս. Մեդրակյան (ԼՂԻՄ), Ս. Ստեփանյան, Լ. Տեր-Պետասյան, Ա. Տոնոյան (ԼՂԻՄ), Ռ. Քոչարյան (ԼՂԻՄ)։ 1989- Ա. Ս սության

ՈՐՈՇՈՒՄ Հ1սՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀԸՐԴԻ 1988-Ի ՀՈՒՆԻՍԻ 15-Ի, ԼՂԻՄ ը ՀԽՄՀ կազմի մեջ մտցնելու մասին ՀԽՄՀ ԳԽ որոշումը։ Քննարկելով ԼՂԻՄ ժողպատգամավորների մարզխորհրդի 1988-ի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը (տես Արտահերթ նստաշրջան ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի) և «հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջն ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաև ԼՂԻՄ-ի և Հայկական ԽՄՀ հա բնակչության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ԽՍՀՄ Մահմանադրության 70 հոդվածով», ՀԽՄՀ ԳԽ որոշել է «համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ԽՄՀ-ի կազմի մեջ մտցնելուն»։ Միաժամանակ ՀԽՍՀ ԳԽ խընդրել է ԽՍՀՄ ԳԽ՝ քննարկել և դրականորեն լուծել հարցը (տես Որոշում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988-ի հուլիսի 18-ի) և, դիմելով Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ հույս է հայտնել, ու այդ որոշումը «ըմբռնումով կընկալվի ադրբեջանական ժողովրդի կողմից»։

Ա. Ղազարյան