Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան գյուղերի բնակիչների բռնատեղահանության հետևանքով ստեղծվել են Լեռնային Ղարաբաղի շահերը պաշտպանելու կոչված կամավորական ջոկատներ, աչքի առաջ ունենալով Ադրբեջանի անթաքույց զավթողական գործողությունները ԼՂՀ-ի դեմ, զորահավաքի միջոցների հաշվառման և հանրապետության պաշտրդանության ապահովման նպատակով կազմավորված զինված ջոկատները դիտել ոոդես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժեր և դրանք ենթարկել միասնական հրամանատարության։ Հանձնարարել շրջգործկոմներին և զինկոմիսարիատներին՝ ամսվա ընթացքում անցկացնել հանրապետության բոլոր զինապարտների վերահաշվառում և զորակոչային տափքի քաղաքացիների հաշվառում։ ԻՊՈՒ-ում զտնվող զինապարտներին համարել զինվորական ծառայության զորակոչվածներ։ Հանձնարարել ԼՂՀ զինկոմիսարիատներին՝ ԻՊՈՒ շրջանային ստորաբաժանումների շտաբների հետ անցկացնել ԼՂՀ շահերի համար պայքարում զոհված, անհայտ կորած և հաշմություն ստացած անձանց վերահաշվառում»։

ԻՊՈՒ-ի համար որակական այս նոր փուլի՝ 242.1992-14.8.1992, սկիզբը նշանավորվել է Խոջալուի և Ստեփանակերտի օդանավակայանի ազատագրումով (տես Խոջալուի ազատագրում)։

ԼՂՀ ԳԽ Նախագահության 1992-ի մարտի 4-ի որոշմամբ՝ գնդապետ Ա. Տեր-Թադևոսյանը նշանակվել է Արցախի ԻՊԱՐ-ի հրամանատար, որի պարտականությունները 1991-ի սեպտեմբերի 10-ից, փաստորեն, կատարել էր Ա. Կարապետյանը։

Նույն օրը հաստատվել է նաև ԼՂՀ պաշտպանության խորհրդի (ՊԽ) կազմը, որում ընդգրկվել են Ա. Մկոտչյանը (նախագահ՝ ԼՂՀ ԳԽ նախագահ), Օ. Եսայանը, Վ. Բալայանը, Ա. Սարգսյանը, Ա. Տեր-Թադևոսյանը, Ռ. Քոչարյանը և Ա. Կարապետյանը։ Իսկ 1992-ի մարտի

26- ին ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է Պաշտպանության կոմիտե (ՊԿ կամ Ինքնապաշտպանության կոմիտե՝ ԻՊԿ), որի նախագահ է նշանակվել Ս. Սարգսյանը։ ՊԿ առաջնորդվելով ԼՂՀ ԳԽ և Նախարարների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով՝ կազմակերպել է ինքնապաշտպանական ջոկատների միավորման, բանակի նյութատեխնիկական բազայի ստեղծման, սպառազինության ու տեխնիկայի հայթայթման և մատակարարման գործը, ձևավորել ու ղեկավարել է ԻՊՈՒ-ի վարչության աշխատանքները։

ՊԲ-ի կազմավորման երկարդ փուլի հիմնական առանձնահատկությունն այն է, ու ավարտվել էր ազատագրական մարտերի շարքը, պատերազմը «նահանջել էր» Արցախի սահմաններից դուրս, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը թևակոխել էր որակական նոր փուլ։ Այս փուլում իրականացված ռազմագործողություններից առավել աչքի են ընկնում Մարտակերտի շրջանի Արխավենդ և հարակից գյուղերի ազատագրումը (12.3.1992), ռազմավարական բացառիկ հմտությամբ իրականացված Շուշիի ազատագռոմը, Լաչինի կրակակետերի ճնշման ու Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնման ռազմագածողությունները և այլն։ Շուշիի ազատագրման օրը՝ 1992-ի մայիսի 9-ը, հետագայում ԼՂՀ պետական տոնացույցում սահմանվել է ՊԲ-ի ՕՐ։

Շուշիի ազատագրումից ու շրջափակման օղակի ճեղքումից հետո, վերջնական հաղթանակի թյուր տպավորությամբ, ԻՊՈՒ-ի շարքերում ծայր են առել անկազմակեոդվածության որոշ տաոեր, բանակն ինքնակամ լքելու (հաճախ նաև զենքով) մի շարք դեպքեր, ինչը ծանր է անդրադարձել ՊԲ-ի ընդհանուր մարտունակության վրա։ Դրանից օգտվելով՝ հակառակորդս անցել է հարձակման և ամբողջ ամառային պատերազմաշրջանի ընթացքում նկատելի հաջողության հասել Մարտակերտի շրջանում։ Բանակում ռազմական կարգապահության վերահաստատման հրատապ անհրաժեշտությամբ

1988- ի հուլիսին նախատեսվեց ԼՂՀ ամբողջ տարածքը բաժանել 6 մարտական զոտինեո Հադրութի, Մարտունիի, Ասկերանի, Մարտակէտի, Ստեփանակերտի և Շուշիի։ Դրանց տարած քում տեղակայված ստորաբաժանումները, մարտական ջոկատներն ու կազմավորումները՝ անկախ իրենց կուսակցական ու տեղայնական պատկանելությունից, պետք է անցնեին մարտական զոտու հրամանատարության լրիվ ենթակայության տակ և մարտական գործողություններ ծավալեին՝ համաձայն մշակած պլանի ու առաջադրանքի, իսկ չենթարկվող կազմավորումները՝ անհապաղ զինաթափվեին ու կսպմացրվեին։ Սակայն Սարտակերտի ռազմաճա-