Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կատում ադրբեջանական բանակի օգոստոսյան հարձակման կասեցման նպատակով ձեռնափված գործողությունները հնարավորություն չեն I տվել իրականացնել մարտական գոտիների ձևավորումը, ինչն առժամանակ կասեցվել է։

1988- ի օգոստոսի 14-ին ԼՂՀ ԻՊԿ նախագահի հրամանով՝ ԻՊՈՒ տարածքային-կադրային բանակը հաստիքային կառուցվածքի անցկացնելու նպատակով, ձևավորվել է ԻՊՈՒ վարչությունը, Ս. Բաբայանը նշանակվել է ԻՊԿ նախագահի 1 -ին տեղակալ, Ո, Գզող/անը շտաբի պետ, Վ. Հյուսնունցը՝ սպառազինության գծով տեղակալ. Ա. Աբգարյանը՝ թիկունքի գծով տեղակալ, ժ. Գարւպաղանը հրետանու պետ, Գ. Վարդանյանը՝ ՀՕՊ-ի պետ, Ռ. Աղաջանյանը ինժեներական ծառայության պետ, Ա. Փափազյանը կապի բաժնի պետ, Վ. Թումանյանը՝ կազմակերպական-զորահավաքային բաժնի պետ։ Միաժամանակ սահմանվել է վարչության մարմինների, ենթակա զորամասերի և մարտական գոտիների ստորաբաժանումների կազմավորման աշխատանքների ավարտման ժամկետ՝ մինչև 1992-ի սեպտեմբերի 15-ը։

Պաշտպանական շրջանների ձևավորումը կատարվել է 1992-ի օգոստոսի 14-ին՝ «Պաշտպանական շրջանային լրակազմի ուժերի ու միջոցների կառուցվածքի մասին» ԻՊԿ նախագահի հրամանով։ Ստեղծվել են 6 ՊՇ-ներ՝ իրենց հրամանատարներով, կառուցվածքով ու ստորաբաժանումների հրամանատարներով, որոնց նշանակում էր ԻՊԿ նախագահը։ Այդ հրամանի իրագործումը կազմակերպական առումով լուրջ առաջընթաց էր և էապես նպաստել է ստորաբաժանումները վերակազմավորելուն։ Սկսել են կազմավորվել նաև մոտոհրաձգային գումարտակներ։ Միաժամանակ, առկա նյութական ու ռազմական հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու, իշխանության բոլոր լծակները միատեղելու և ռազմաճակատում արմատական բեկում մտցնելու նպատակով,

1992- ի օգոստոսի 15-ին ստեղծվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ)։ 1993- ԼՂՀ ԻՊՈՒ նոր հաստիքային կառուցվածքի անցկացնելու ծրագրի շրջանակներում. ԻՊԿ նախագահի 1992-ի սեպտեմբերի 1-ի հրամանով, լրատվության (տեղեկատվության) մշակման բաժնի պետ է նշանակվել Գ. Սահակյանցը. ԷՀՄ-ի օպերատոր՝ Վ. Սահակյանը. 8-րդ բաժնի պետ՝ Ա. Աղաջանյանը. սպառազինության ծա-

ռայության շտաբի պետ՝ Ռ. Մելքումյանը, զրահատանկային ծառայության պետ՝ Մ, Սմագինը, տեղակալ՝ Զ. Գաբփելյանը։ Հոկտեմբերի սկզբին ԻՊՈՒ-ի հրամանատար է նշանակվել Մ. Բաբայանը։ Ինքնապաշտպանական ուժերի անխափան մատակարարման, նյութատեխնիկական ապահովման և այդ նպատակով իրականացվելիք աշխատանքների կազմակերպման համար 1993-ի հունվարի 26-ին թիկունքային ծառայության կազմում ստեղծվել է նյութատեխնիկական մատակարարման բաժին։ Կազմակերպչական այս միջոցառումներին զուգընթաց կազմակերպված զորահավաքներով բանակի համալրմամբ՝ հնարավոր եղավ արմատական բեկում մտցնել ռազմաճակատում։ Դրանում (Մարտակերտի ռազմաճակատի առումով) սկզբունքային նշանակություն է Շարային պարապմունք ունեցել նաև Վ. Ասպպանի նախաձեռնու ԳՈՈԱմասում թյամբ ստեղծված «էհծիվ-մահապաոտնե» գումարտակի մասնակցությունը ռազմական գործողություններին։ ԻՊԿ շտաբում մարտերի պլանավորման, հրամանատարներին օգնելու, բանակային կադրերն ակտիվացնելու, աշխատանքների արդյունավետությունը զգալիորեն բարձրացնելու առումով 1993-ի հունվարը դարձել է մեկնարկային։ Կատարելագործվել է զորքերի կառավարումը, ուսումնական կենտրոնում կազմակերպվող պատրաստությունը էապես փոխել է հրամանատարական կազմի մարտավարական հըմտությունը։ Աճել է տեխնիկայի ու սպառազինաՔ. Բոքսը Մարտունիի թյան վերանորոգման բազայի հզորությունը, Պաշտպանական շրջակատարելազործվել մարտի ընթացքում տեխնիկա"

յի նորոգման ու սպառազինության կազմակերպման, ինչպես նաև մարտական գործողությունների, բժշկական ապահովման ու թիկունքային մատակարարման աշխատանքների որա- կը։ Այդ փուլում կասեցվել է հակառակորդի