Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են կանոնավոր ստորաբաժանումներ (գուման տակներ, դիվիզիաներ), ՊՇ-նեո Պ. կ. գործուն մասնակցության է ունեցել ռազմական գործողությունների (Շուշիի ազատագրում, Աղդամի ռազմական հենակետի վնասազերծում են) պլանավորման և ղեկավարման աշխատանքներին։ Հրատարակել է «Մարտական թերթիկ» պաշտոնաթերթը։ Պ. կ. գործել է մինչև 1993-ի նոյեմբերի 10-ը՝ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանով ՊԲ-ի ստեղծումը։ ՊԲ հ ար մ ա ն ա տ ա ոս կան կազմը և շտաբը համալրվել են հիմնականում Պ. կ-ի անդամներով։

Մ. Հարությունյան

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (ՊԿ) ՀՀ,

Կառավարությանն առընթեր ռազմական ղեկակալ մարմին՝ 4.5.1991-16.2.1992։ Կազմավորվել է ԼՂԻՄ-ում և ՀՀ սահմանամերձ շրջաններում պայթյունավտանգ իրավիճակի, «Օղակ» գործողության ծավալման պայմաններում (նախագահ՝ Վ. Շիրխանյան, շտաբի պետ և առաջին տեղակալ Գ. Դալիբալթայան): Մայիսի -ին կայացել է ՊԿ անդրանիկ նիստը՝ Ա. ՏերԹադերայանի, Ռ. Գզողյանի, Ռ. Բախշյանի, Լ. Մարտիրոսով)ւ, Ռ. Առաքելյանի, Ի. Ղուկասուի. Հ. Հայրարդետյանի, Ղ. Պետրոսյանի, Ա. Տարինցյանի, Ա. Միքայելյանի, Մ. Վարդանյանի, Վ. Մկրտչյանի և ուրիշների մասնակցությամբ։ ԻՐ գործունեության ընթացքում կազմակերպել է շուրջօրյա հերթապահություն, ինքնապաշտպանության շտաբների պատասխանատուները կոմիտեին ներկայացրել են սահմաններում օպերատիվ իրավիճակի ամփոփագրեր, որոնց հիման վրա կատարվել են հանրապետության ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծություններ։ Մայիս-հունիս ամիսներին ՊԿ անդամները հանրապետության բոլոր սահմանամերձ շրջաններում ճշտել են իրավիճակն ու առաջնահերթ խնդիրները։ Հունիս-օզոստոսին զինկոմիսարիատների միջոցով ուսումնասիրվել են պահեստի սպաների տվյալները և կազմվել զինվորական մասնագետների (կապավոր, սակրավոր, հրետանավոր և ուրիշներ) ցուցակները, լավագույնները ասծոպվել են սահմանամերձ շրջաններ։ ՊԿ-ի ւշադրության կենտրոնում է եղել ԼՂ Շահումյանքւ շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման խնդիրը։ Նշանակալի աշխատանք է կատարվել նաև սահմանամերձ շրջանների բնականոն կյանքն ապահովելու գործում։ «Կոմանդրա» խմբի (ղեկավար՝ Մ. Տեր-Թադերայան) կազմում մի խումբ կադրային սպաներ կամավոր մեկնել են Լեռնային Ղարաբաղ՝ կամավորական ջոկատները համախմբելու և ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ ՊԿ Հայաստանի համար անբարենպաստ իրադարձությունների ընթացքում իրականացրել է կազմակերպական միջոցառումներ, ինչպես նաև համախմբել տարբեր ուժերի կողմից ղեկավարվող ջոկատները և ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ գնահատման շնորհիվ նպաստել ՀՀ ներքին կայունության պահպանմանը։

ՊԿ հիմնադխ-անդամներից զոհվել են Հ. Մինասյանը (հետախույզ-սակարվոր), Մ. Գփզորյանը (կապավոր), Ա. Տատինցյանը (հրետանավոր)։ Շատերը պարգևատրվել են կառավարական շքանշաններով ու մեդալներով, մյուսները՝ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում ՀՀ բանակի բարձր հրամանատարական կազմում։

Մ. Հարությունյան

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

(ՊՊԿ), ԼՂՀ իշխանության արտակարգ բարձրագույն մարմին, որին Ղարաբաղյան պատերազմի տարիներին վերապահվել են գործադիր իշխանության, ինչպես նաև ռազմական դրության իրականացման լիազորությունները։ Կազմակերպվել է 1992-ի օգոստոսի 15-ին՝ համաձայն ԼՂՀ պետական անկախության հիմունքների մասին օրենքի՝ հետևյալ կազմով՝ Ռ. Քոչարյան (նախագահ), Կ. Բաբուրյան (նախագահի տեղակալ), Վ. Բալայան, ՄԵրԺ Սապսյան, Ա. Իսագողով, Մ. Բաբայան, Բ. Արարշանյան։ ՊՊԿ ղեկավարել է ԼՂՀ նյութական ու ռազմական հնարավորությունների օգտագործման աշխատանքները, մշակել ԻՊՈՒ ռազմաքաղաքական խնդիրները, կատարելագործել ԻՊՈՒ կառուցվածքը, տեղաբաշխել նոո ղեկավար կադրերին, որոշել պաշտպանական ուժերի օգտագործման ռազմավարությունը, վարել հրադադարի հաստատման և հակամարտության կարգավորման բանակցություններ։

Մ. Հարությունյան

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, մարտական գործողության տեսակ։ Կիրառվում է հակառակորդի հարձակումը խափանելու կամ կասեցնելու, նրան կորուստներ պատճառելու, գրաված դիրքերը պահելու և հարձակման համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Մովորաբար Պ-յան են անց-