Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1990- ին եղել է Հարուվային Օսեթիայում և հեռուստառեպորտաժների հիման վրա ստեղծել «Հարավային Օսեթիա, երկու ժողովոալների ցավը» վավերագրական ֆիլմը։ 1991-94-ին գործել է Լեռնային Ղարաբաղում, լուսաբանել հերոսամարտը, Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացրել միջազգային հանրությանը։ Առաջին արտասահմանցի լրագրողն է, որ «Օղակ» գործողության ժամանակ եղել է Գետաշենի ենթաշրջանում, Շահումյանի շրջանում, հայ բնակչության դեմ կատարվող բռնարարքների, տեղահանության վերաբերյալ պատրաստել ռեպորտաժներ, ցուցադրել տարբեր երկրներում։ Ռազմաճակատի թեժ կետերից հեռուստահաղորդումներ է պատորատել 0414, 148(3, բուլղարական ազգային, ռուսական, գերմանական, ֆրանսիական ոէշոշ-2 հեռուստաընկերաթյունների, Ռոյթեր գործակալության համար։

1991- 95-ին նկարահանել է պատերազմական իրադարձություններին, Արցախյան ազատագրական պայքարին նվիրված 6 վավերագրական ֆիլմ (հայերեն, ռուսերեն և անգլերեն)՝ Ղարաբաղի վերքերը» ընդհանուր անվամբ ւ «Հույսի բարձունքներ». 1991. «Կլինի՞ առավոտ Ղարաբաղում», 1992, «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», 1993, «Ղարաբաղի վերքերը», 1994, «Իրենց հոդի զինվորները», 1994, «Անդորր», 1995)։ Այդ ֆիլմերն արժանացել են ժնեի (1992),Հոլիվոպի (1993), Օհայոյի, Վերմոնտի (ԱՄՆ, 1994) միջազգային կինոփառատոների մրցանակների։ 1993-94-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում, Կանադայի խորհրդարանում, ՄԱԿ-ում, «Միջազգային համաներում» և այլ կազմակերպություններում ցուցադրել է իր ֆիլմերը, ելույթներ ունեցել ի պաշտպանություն արցախահայության ազատագրական պայքարի։ ԱՀ իշխանությունները Պ-ին 3 անգամ հեռակա կարգով դատապարտել են մահապատժի։

1995- 97-ին Հայաստանի ազգային հեռուստատեսությունում վարել է Արցախի անցյալին ու ներկային նվիրված «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», 1998-2001-ին՝ Հայաստանի և ԼՂՀ խնդիրների շուրջ՝ «Ասպեկտ» հեղինակային հրապարակախոսական-վեղուծական հաղորդաշարերը։ 2001-ին նկարահանել է Շուշիի ազատագրմանը նվիրված «Ոգի և հավատ» փաստավավերագրական ֆիլմը։

ժուռնալիստների միջազգային միության, ԱՄՆ-ի կինովավերագրողների ընկերակցության, Հայաստանի ն Բուլղափայի ժուռնալիստների միությունների անդամ։

Պ-ին շնորհվել է Արցախի գրողների միության «Եղիշե» մրցանակ, պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։

ՊԱՏԱՆԴ, անձ, որին պատերազմող կողմն առևանգում և պահում է, որպեսզի որևէ պետության, կազմակերպության կամ անհատների ստիպի կատարելու որոշակի պահանջներ կամ պարտավորություններ։ Որպես կանոն՝ Պ. վերցվում է պատերազմական գործողություններին անմիջաբար չմասնակցողներից։ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» ժնևի կոնվենցիայով (1949) Պ. վերցնելն արգելվում է։ Հատկապես չի թույլատրվում Պ. վերցնել քաղաքացիական բնակչությունից, զենքը վայր դոոծ զինվորական անձնակազմից, հիվանդության, վիրավորվելու կամ այլ պատճառներով ռազմական գործողությունից դուրս մնացած անձանցից։ Պ. չվերցնելու վերաբերյալ կոնվենցիայի կանոնները կիրառվում են նաև ազգային-ազատագրական շարժման մասնակիցների նկատմամբ։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից Պ. վերցնելու պրակտիկան կիրառվել է 1988-ից։ «Պատճառը» եղել է ազգային պատկանելիությունը՝ հայ լինելը, և այն ուղղված էր ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ, որպես պետական ահաբեկչություն։ Պ. վերցնելու վայրից և ձևից ելնելով՝ տարբերակվել են Ադրբեջանի տարած- քով անցնող տրանսպորտային միջոցներից, հակամարտության գոտուց դուրս առևանգումներ (նաև այլ պետությունների հայազգի քաղաքացիները), զանգվածային տեղահանումներից հետո իրենց բնակավայրերում մնացած խառն ամուսնությունների ընտանիքի անդամների ապօրինի ձերբակալումներ և այլն։ 1988-ին ԼՂԻՄ-ից Պ. է վերցվել 21 (Աումգայիթից՝ 100), 1989-ին՝ 32, 1991- ին («Օղակ» գործողության ժամանակ)՝ 1100 մարդ։ ՀՀ սահմանամերձ շրջաններից (Նոյեմբերյան և Գոփս) 1991-ին Պ. է վերցվել 243 մարդ։ Հակամարտության զոտուց դուրս Պ. վերցնելու առաջին խոշոր դեպքը տեղի է ունեցել 1992-ի հունվարին. «Մոսկվա-Թբիլիսի» երթուղային գնացքից պատանդվել է 70 մարդ։ Այնուհետև Պ. են վերցվել «Ռոստով-Թբիլիսի» երթուղային գնացքից, տատեր չվերթների ինքնաթիռներից։ Պատանդվածների ճնշող մեծամասնությունը հակամարտության գոտուց հեռու գտնվող