Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պետությունների (ԱՊՀ երկրներ, Թուրքիա, Իարն և այլն) հայազգի քաղաքացիներ էին։ 1994-ին հայ Պ-ների, ռազմագերիների և անհայտ կորածների թիվը կազմել է 1147 մարդ (ըստ ՀՀ պատանդների պաշտպանության ֆոնղի տվյալների)։

Պ-ների ազատման խնդիրներով զբաղվում են ԼՂՀ պատանդների, ռազմագերիների և անհայտ կորածների հանձնաժողովը, ՀՀ-ում ազգային անվտանգության ծառայությունը, ՊՆ, ԱԺ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովը, Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը են։

1988- ի օգոստոսի 3-ին ԼՂՀ և ԱՀ պետական հանձնաժողովների նախագահները ստորագրել են «Համատեղ հայտարարություն»՝ 5 օրվա ընթացքում կարգավորել ռազմագերիների և Պ-ների փոխանակման աշխատանքները, վարել անհայտ կորածների համատեղ որոնումներ։

Պ-ի խնդիրներով զբաղվում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Քրիստոնեական միջազգային համերաշխություն, Բժիշկները հանուն մարդու իրավունքների, Մարդու իրավունքների դիտում և այլ հասարակական կազմակերպություններ։

Լ Ալավերդյան

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՎ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ, պատերազմ վարելու միջազգային կարգ, որը սահմանվում է պատերազմ մղելու առավել դաժան միջոցներն արգելելու, քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Պ. օ. և ս. կարգավորում են նաև պատերազմող կողմերի հարաբերությունները, պատերազմից տուժածների (վիրավորներ, հիվանդներ և այլն), քաղաքացիների իրավական դրությունը, չեզոք պետությունների իրավունքներն ու պարտականությունները։ Սահմանվել են միջազգային բազմակողմ համաձայնագրեավկամ ձևավորվել ոոդես սովորույթ։ Պ. օ. և ս. սահմանող առավել կարևոր համաձայնագրերից են Հաագայի կոնվենցիաները (1899, 1907, 1954), 1925-ի ժնևյան արձանագրությունը, 1949-ի ժնևյան կոնվենցիաները զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքները պահպանելու մասին։ Պ. օ. և ս-ով արգելվում է գործողություններ սկսել առանց պատերազմ հայտարարելու, օգտագործել զանգվածային բնաջնջման զենքեր (Սանկտ Պետերբուրգի հռչակագիր, 1868, Բյուսելի կոնֆերանսի հռչակագիր, 1874, Հաագայի կոնվենցիաներ,

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակագիր՝ պատերազմի ժամանակ միջուկային զենքի օգտագործումն արգելելու մասին, 1961), բնաջնջել հակառակորդի զինված ուժերը։ Պատերազմական գործողությունների վարումը թույլատրվում է միայն պատերազմող կողմերի տարածքներում ու բաց ծովում։ Արգելվում է հարձակվել անպաշտպան քաղաքների ու բնակավայրերի վրա, ռմբակոծել գիտության, արվեստի շինությունները, հիվանդանոցները, հրապիտալները, եկեղեցիները, սպանել կամ վիրավորել գերիներին, զավթել կամ ոչնչացնել հակառակորդի սեփականությունը (բացի հարկադիր դեպքերից), կրել թշնամու ազգային դրոշը, զինետանը կամ զինվորական համազգեստը։ Ոոդես պատերազմ վարելու դաժան միջոցներ՝ արգելվում է օգտագործել թույներ, թունավորված զենքեր ու նյութեր, քիմիական, կենսաբանական և այլ զենքեր։ Ծովային և օդային պատերազմների կանոններով արգելվում է միջուկային զենքի փորձարկումը տիեզերական տարածությունում (Տիեզերքի մասին պայմանագիր, 1967), միջուկային և զանգվածային բնաջնջման այլ զենքերի տեղադրումը տիեզերական տարածությունում և այլն։ ՄԱԿ-ի

1980- ի կոնվենցիան արգելում կամ սահմանափակում է նաև սովորական զենքի որոշ տեսակների կիրառումը։ Պ. օ. և ս-ի խախտումը դիտվում է միջազգային իրավախախտում և մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Մեղավոր պետությունները պարտավոր են փոխհատուցել պատճառած վնասները, իսկ անհատները ենթարկվում են քրեական պատասխանատվության։

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմիցս խախտել է Պ. օ. և ս. և գործել ռազմական հանցագործություններ։ Ադրբեջանական զինված կազմավորումները, քաղաքական և զինվորական ղեկավարության թույլտվությամբ ու աջակցությամբ, իրականացրել են էթնիկական զտումներ, հայերի զանգվածային բռնագաղթ, ռմբակոծել և հրետակոծել են ԼՂՀ խաղաղ բնակավայրերը, կոտորել խաղաղ բնակչությանը (տես Մարաղայի եղեռնագործություն), այդ թվում՝ հակամարտության սահմաններից դուրս (տես Բաքվքւ ջարդեր, 1990. Սումգայիթի ցեղասպանություն)։ Փոխանակելու կամ փրկագին ստանալու նպատակով ադըրբեջանական զինյալները պատանդ են վերցրել անչափահասների և ծերեփ, վիրավորների և հիվանդների, եաոդ եփրների հայազգի քաղաքս։-