Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցիների, ամբողջ շրջանների ու գ)ուղերի (Գետաշեն, Մարտունաշեն են) բնակիչների։ Պատանդներին և ռազմագերիներին ենթարկել են դաժան կտտանքների, ստորացրել նրանց մարդկային ու ազգային արժանապատվությունը, հաճախ նաև սպանել։ Ադրբեջանը ԼՂՀ բնակավայրերի գնդակոծությունների ժամանակ օգտագործել է հիմնականում «Գոսդ» կայանքի հրթիռային համակարգեր, գնդիկավոր ռումբեր (որոնց կիրառությունը խաղաղ բնակավայրերի դեմ արգելված է միջազգային կոնվենցիաներով), նպատակամղված վնասել, գնդակոծել, ռմբակոծել և ոչնչացրել է դարերի ընթացքում հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները՝ հարյուրավոր խաչքարեր, եկեղեցիներ, վանքեր, արվեստի ստեղծագործություններ, հուշարձաններ (տես Ազգային մշակութային եղեռն). ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ավազանի անունը՝ Մարտիասյան Գոմգեն Խաչատուրի, ծ. 20.3.1954, Սումգայիթ (Աղըրբեջանվ, եկեղեցական և Ղարաբաղյան շարժման գործիչ։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը (1989-ից)։ Ավարտել է Վ. Բւյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը (1976), Մայր աթոռ Մ. էջմիածնի հոգեոր ճեմարանը (1983) և Սանկտ Պետերբուպի հոգևոր ակադեմիային կից ասպիրանտուրան (1986)։

1976-78-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՌԻ-ում։ Կուսական քահանա է ձեռնադրվել 1985-ին, եպիսկոպոս՝ 1988-ին, արքեպիսկոպոս՝ 1999-ին։ Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

1988- ի հոկտեմբերի 1-ին, 70 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ պատարագ է մատուցել։

Մասնակցել է ԼՂՀ գրեթե բոլոր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, օրհնել ազատամարտիկներին, անմիջական մասնակցություն ունեցել Շուշիի ազատագրմանը։ Կազմակերպել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Պ. ա. Մ-ի խմբագրությամբ հրատարակվում է Արցախի թեմի «Գանձասար» ամսազիքը։ Հրատարակել է եկեղեցական մեկնությունների վերաբերյալ աշխատություններ։ Համաշխարհային եկեղեցիների խորհրդի Հայաստանի կլոր սեղանի նախագահ (1999). Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (2000)։ Պարգևատրվել է ԼՂՀ «Սուրբ Գփգոր Լուսավորիչ» շքանշանով։

Մ. Հարությունյան

ՊԵՏՐՈՍԱՇԵՆ, գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանի Խծրոբերդ գյուղի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 100 կմ արևմուտք։ Գյուղի շրջակայքում պահպանվել են Ս. Ստեփանրա եկեղեցին (XII դ.), Ղոշարխաչ բնակատեղին. Զոփի քարայրը, Թովմասի բեոլը (IX դ.)։ Ռազմական գործողություններից հետո դեռևս բնակեցված չէ։ ՊԵՏՐՈՍՅԱՆ Ալվարդ Բառբււղի (ծ. 4.10. 1946, Երևան), գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1968)։ Հայաստանի գրողների միության անդամ։ 1968-75-ին աշխատել է Հեռուստառադիոպետկոմում, 1975-78-ին՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի խմբագրությունում, 1980-81-ին՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, 1983-91ին՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ 1991 -94-ին՝ Հայ օգնության միության (ՀՕՄ) հովանավորությամբ հրատարակվող «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր. 1994-99-ին՝ ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային կազմակերպության վարչության ատենապետ. 1998-ից՝ ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամ։ Պ-ի ստեղծագործություններին բնորոշ է մարդու և աշխարհի փոխհարաբերությունների փիլիսոփայական ընկալումը, ազգային արմատներին վերադառնալու ձգտումը («Երկրի պապերը», Ե.. 1977, «Ես մի ծառ եմ ծիրանի», Ե.. 1984, «Ապրելու օրենքը», Ե., 1989. «Բանաստեղծություններ». Ե., 2003 և այլն)։ ՀՀ մամուլում տպագրել է Հայ դատի պաշտպանության. Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին հրապարակախոսական հոդվածներ։ 1991-ից ՀՕՄ-ի ծրագրերի շրջանակներում մասնակցել է սննդամթերքի, դեղորայքի, բժշկական սարքավորումների, հագուստեղենի Արցախ առաքման, վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքներին նյութական օգնություն ցույց տալու աշխատանքներին. Ստեփանակերտում հիմնադրելէ «Սոսե» մանկապարտեզը։

ՀՀ ԱԺ պատգամավոր (1999-ից)։ ՊԵՏՐՈՍՅԱՆ Աշոտ Ալյոշայի (24.2.1967, գ. Խանաբադ (ԼՂՀ Ասկերանի շրջան) - 19.9.1992. գ. Խանաբադ)), ազատամսոտիկհրամանատար։ 1985-87-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ 1988-89-ին ձերբակալվել է ԽՄՀՄ ՆԳ և Ադրբեջանի ՄՀՆՋ-ականների կողմից ու տասը ամիս պահվել Շուշիի բանտում, ենթարկվել խոշտանգումների։ 1989-92-ին Խանաբադի