Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Աղդամի ռազմական գա-ծողության նախապատրաստման և իրագործման գործում մեծ է եղել Ասկերանի, ՄաՄտունիի և Կենտրոնական ՊՇ-ների անձնակազմի, կենտրոնական ենթակայության հրետանավորների՝ 152 ւևք-անոց առանձին հրետանային դիվիզիոնի և 82 մմ-անոց առանձին ականանետային դիվիզիոնի, Կենտրոնական ՊՇ-ի ականանետային (122 մմանոց) մարտկոցի, Ասկերանի և ՍսՄտունիի ՊՇ-ի հրետանավորների դերը։

Աղդամի ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի և շրջակա գյուղերի վրա հեռահսս հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ Հակառակորդին հասցվել է ռազմական և բաայահոգեբանական հարված։ Ռազմական հենակետի վնասազերծումով կաթվածահարվել է ԼՂՀ արևելյան և հարավային սահմանների երկայնքով հակառակորդի կենտրոնացված խմբավորումների գործունեությունը և թիկունքային ապահովումը։ Ադրբևջանի ղեկավարաթյունը ստիպված հուլիսի 23-ին դիմել է ԼՂՀ իշխանություններին՝ կոսկի դադարեցման խնդրանքով։ Արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 25-ի 00 ժամից մինչև հուլիսի 28-ը դադարեցնել կրակը։ 1993-ի հուլիսի 28-ին Մարտակերտի և Միրբաշիրի սահմանագլիրին հանդիպել են ԼՂՀ և Ադրբեջանի ներկայացուցիչները, պայմանավորվել 7 օրով երկարաձգել հրադադարը, փոխանակել պատանդներին ու գերիներին։ Սակայն հաջորդ օրը Ադրբեջանը հրաժարվել է իր ստանձնած պարտավոոոթյուններից (տես նաև Զինադադար)։

Ա. ռ. հ. վ. 1993-ի հուլիսին տեղի ունեցած մարտական գործողություններից առավել նշանակալի և բեկումնային ռազմական գործողությունն ԷՐ։ 1993-ի հուլիսից Աղդամը ՊԲ վերահսկողության տակ է։

Մ. Հարությունյան, Հ. Խաչատրյան

«ԱՂՋԵ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Երևանում։ Կոչվել է XX դ. սկզբի սասունցի ֆիդայի Աղջեի անունով։ Ունեցել է շտաբ։ 1989-94-ին ջոկատը մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գուիսի (Կոռնիձոր, Խնձորեսկ, Խոգնավար), Տավուշի (Բեոլ, Ներքին ԿսրոՏիր), Իջևանի (Սևքար), Նոյեմբերյանի (ՈսկեպսՄ) և ԼՂՀ Մարտակերտի (Չափսս, Գետավան, Վանք, Ասրսանգի ջրամբար), Աղդամի. Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մսստերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Մարուխանյանը (ընդհանուր հրամանատար). Ա. Աղաջանյանը, Մ. Մնացականյանը, շտաբի պետ՝ Գ. Գփգորյանը։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։

Հ. Խաչատրյան

ԱՂՎԱՆՆԵՐ, ալբանացիներ, բուն Աղվանքի բազմացեղ (թվով՝ 26) և տարալեզու տեղաբնիկների ընդհանրական անվանումը։ Ըստ հույն աշխարհագրագետ, պատմաբան Ստոսբոնի (մ.թ.ա. 64/63 - մ.թ. 23/24)՝ բնակվել են Կուշից հյուսիս՝ մինչև Կովկասյան լեռնաշղթա և Վխքից մինչև Կասպից ծով ընկած տարածքում։ Մ.թ.ա. I դարից մեկ թագավորության մեջ միավորված այս ցեղերը (զարգարներ, ուղիներ, գելլեր, լեզեր, սիլվեր, լուպենի- ներ, դիդուրներ. սոդիներ և ուրիշներ) չեն կազմավորվել որպես մի ժողովուրդ։ Դրան չի նպաստել անգամ նրանց մեջ հայ քարոզիչների շնորհիվ տարածված քրիստոնեությունը (մոտ 370-ական թթ.)։ V դ. Մեսապ Մարտոցը զարգարների լեզվի հիման վրա ստեղծել է աղվանական գիրը։ Աղվանական ցեղերի մեծ մասը, սկսած արաբական տիրապետության ժամանակներից. ընդունելով մահմեդականություն, հետագայում ձուլվել են թուրքական եկվոր տարրերին։ Մյուսները, ասպատակություններից խուսափելով, հաստատվել են այժմյան Դսպստանի Հանրապետության տարածքում։ Որոշ ցե