Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայկական ռադիոկայանների սեփական թղթակիցը ԼՂՀ-ում (1995)։

Հեղինակ է պատմվածքների, պիեսների, հեքիաթների 4 ժողովածուի։ Նրա «Միջօրե» (Ս.. 2002) գրքում արտացոլված են Ղարաբաղյան պատերազմում ազատամարտիկների հերոսությունն ու ապրումները։

Մ. Հաշյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Մհեր Մարկլենի (ծ. 12.6.1973. Մարտակերտ), ազատամարտիկ։ 1991-94-ին Ասկերանի ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Մարտակերտի. Սղղանի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ 1994-2004-ին ծառայել է ՊԲ-ում. 2004-ից զորացրվել է պահեստազոր։ Մարտական գործողությունների ժամանակ «Ֆագոտ» հակատանկային հրետանիով և նռնակներով ոչնչացրել է հակառակորդի մեկ տասնյակ միավոր զոսհատեխնիկա։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ»

1- ին աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Մովսես Մազաթելի (17.10. 1961, գ. Սոս (ԼՂՀ Մարտունիի շրջան) -

19.9.1993, «Դավալու խութ» դիրքեր (Մարտունիի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ 1980-82-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՌՒ-ում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1985):

1988- 93-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների (Սոսի վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Սոսի. Մաճկալաշենի, Վերին Դիվանլափ, Ներքին Վեյասլոփ. Հադրութի, Մարտակերտի և այլ բնակավայրերի ու շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ < Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Սոսում։

Հ. Աբրահամյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Մորոսդ Ազատի (ծ. 1.1.1948. գ. Շոշ (ԼՂՀ Ասկերանի շրջան)). Ղարաբաղյան շարժման գործիչ։ Քաղաքական գործունեության համար 3 անգամ ձերբակալվել է. 1966-ին՝ զենքի առևանգման, 1985-ին՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում և «Մենք ենք. մեր սարերը» հուշարձանի մոտ 1915-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքներ կազմակերպելու, 1988-89-ին՝ Ձարենցավանից Արցախ հրազեն տեղափոխելու պատրվակով։ Եղել է «Ղաատաղ» կոմիտեի ներկայացուցիչը

Արցախում (1988)։ 1988-91-ին զբաղվել է ընդհատակյա խմբերի կազմակերպման աշխատանքներով. 1991-ի մարտ-օզոստոսին գլխավորել է Արցախի ԻՊՌՒ-ի միավորված շտաբը,

1990- 93-ին՝ ԻՊԱՐ-ի հրամանատարի, 1993-94ին՝ ՊԲ հրամանատարի տեղակալ։ 2001-ից հրատարակում է «Ինչանել» ("4x0 ծՕ/ւՅյլ") ռուսերեն ամսաթերթը։

ԼՂՀ ԳԽ ( 1991-95). ԱԺ (1995-2000) պատգամավոր. Աժ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ։

Մ. Հարությունյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Շմավոն Միսարի (ծ. 1.1.1928. գ. ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան)), քաղաքական գործիչ։ Ավարտել է Բախի բարձրագույն կուսակցական դպրոցը (1961)։ 1947-50-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՌԽում։ 1988-89-ին՝ ԼՂԻՄ գործկոմի նախագահի պաշտոնակատար, ապա՝ նախագահ։ Իր պաշտոնավարման ժամանակ 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարցխորհպի 20-րդ գումարման արտահերթ նիստում ընդունվել է ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու մասին որոշումը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, տարբեր պատվիրակությունների կազմում բանակցություններ է վարել ԽՍՀՄ և ՀԽՍՀ կուսակցական ղեկավարների հետ՝ ի պաշտպանություն արցախահայության պահանջատիրության։ Եղել է ԼՂԻՄ Ազգային խորհրդի կազմկոմիտեի անդամ։

Մ. Հարությունյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Ռազմիկ Արշակի (ծ. 7.11. 1940. Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա, Ադրբեջանում)), Ղարաբաղյան շարժման մասնակից, ազատամարտիկ։ Սպորտի վաստակավոր գործիչ։ ԼՂՀ ՆԳ ծառայության գնդապետ։ «Կռունկ» կոմիտեի

(1988) . Տնօրենների խորհրդի (1988), Ազգային խորհրդի (1989) նախագահությունների անդամ։ ԼՂ կամավորական ջոկատների ընդհանուր շտաբի պետ (1988-90)։ Հեղինակ է Ղարաբաղյան պատերազմին նվիրված փաստագրությունների («Արցախի պաշտպանության դիրքերում», Ե., 1997. «Արցախ, պատերազմ, զինադադար», Ե., 2001)։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով։ ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-95)։ (1989) Ս. Մարգարյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Ռազմիկ Վաղարշրսկի (ծ. 23.1. 1961. ք. Ապարան). ազատամարտիկ-հրամանատամ։ ՀՀ բանակի գնդապետ (1998)։ 1980-82-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՌԽում։ Ավարտել է Երևանի