Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կազմակերպիչներից։ Ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Դոնի Ռոստովի ակադեմիան (1980)։ 1975-90ին աշխատել է ՀՀ ՆԳՆ համակարգում (քրեական հետախուզության պետ են)։ 1988-90-ին Հյուսիսային Արցախում ծավալել է ընդհատակյա գործունեություն, կազմավորել ջոկատներ, առաքել մարդասիրական օգնություն։ Մոսկվայում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում հանդես է եկել Արցախը Հայաստանին վերամիավորելու անհրաժեշտության դիրքերից։

1988- ին Պ. Գետաշենի կամավորական ջոկատի հետ շրջապատել է Կուշչի Արմավիր գյուղը, գերեվարել մի խումբ ադրբեջանցիների, որոնք հետագայում փոխանակվել են Շահումյանի շրջանի պատանդված ղեկավարների հետ։ Զոհվել է չպարզաբանված հանգամանքներում։

Գրկ. Արշակյան Ա., Մահ չիմացյաք մահ. մահ իմացյալ՝ անմահություն, ե.. 1993։ Պհտրոսյան Դ., Հայրիկս ինչու չի գափս, ե., 2001:

Հ. Խաչատրյան

ՊՈՂՈՍՅԱՆ Վլադիմիր Գրիգորի (ծ. 11 2. 1952, Ստեփանակերտ), ազատամարտիկ-հրամանատար։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1975)։ 1975-92-ին՝ Ստեփանակերտի մեքենայացման և տրանսպորտի մասնագիտացված վարչության մեխանիկ, գլխավոր ճարտարագետ, 1992-94-ին՝ նույն վարչության նորոգման արտադրամասում հիմնադրած (Յու. Պողոսյան/1 հետ) զրահամեքենաների նորոգման հենակետի ղեկավար, 1994-ի փետրվար-օգոստոսին՝ տանկիստների ուսումնական կենտրոնի հրամանատար, 1994-95ին՝ Կենտրոնական ՊՇ-ի հրամանատարի տեղակալ սպառազինության գծով, 1995-2000-ին՝ Ստեփանակերտի մեքենայացման և տոսնսպուտի մասնագիտացված վարչության գլխավոր ճարտարագետ, 2000-ից՝ ԼՂՀ «Ալոսղաց» բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն։

1988- 94-ին Պ. մասնակցել է ԼՂՀ Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, Հադրութի, Լաչինի, Շուշիի և այլ շրջանների ազատագրական մարտերին.կազմակերպել է զոոհատեխնիկայի նորոգում, խփված զրահամեքենաների տարհանում, զինագործներին ցույց տվել մասնագիտական օգնություն, անհրաժեշտության դեպքում նրա առաջարկով փովրոխվել են մեքենաների գործարանային հարմարանքները։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով։

Հ. Խաչատրյան

ՊՈՂՈՍՅԱՆ Ֆելիքս Սամվելի (ծ. 5.6.1950, գ. Մալվարդ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)), ազատամարտիկ։ ՀՀ բանակի գնդապետ (2001)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1973)։ 1974-75-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ 1975-90-ին՝ Երևանի տարբեր միջնակարգ ուսումնական հաստատություններում մանկավարժ։ «Սյունիք» կամավորական ջոկատի շտաբի պետ (1990-91)։ 1992-ին՝ «Արծիվ-մահապարտներ» գումարտակի 7-րդ դասակի հրամանատար,

1989- ից՝ 5-րդ բրիգադի օպերատիվ բաժնի ավագ սպա, ապա՝ բրիգադի հրամանատարի տեղակալ, 1996-2000-ին Ւ1շ զորամիավորման հրամանատարի տեղակալ, 2000-ից՝ ՊՆ բաժնի պետ։

1990-94-ին մասնակցել է ՀՀ Գոփսի, Սիսիանի և ԼՂՀ Մարտակերտի, Հադրութի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, մի շարք մարտական գործողությունների մշակմանն ու իրագործմանը։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ»

1- ին աստիճանի շքանշանով. ՀՀ «Արիություն»

մեդարով։ Հ. Վարդանյան

ՊՈՒԳՈ Բորիս Կաղովիչ Լ 192.1937, ք. Ղալինին (ՌԽՖԱՀ) - 22.8.1991, Մոսկվա), ԽՍՀՄ կուսակցական, պետական գործիչ։ Ազգությամբ՝ լատիշ։ Խորհրդային բանակի գեներալ-գնդապետ (1991)։ ԽՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է Ռիգայի ճարտարագիտական ինստիտուտը (1960)։ 1977-80-ին աշխատել է պետական անվտանգության մարմիններում. Լատվիական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ, 1980-84-ին՝ նախագահ։ 1984-88-ին՝ Լատվիայի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, 1988-90-ին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ, 1990-91-ին՝ ԽԱՀՄ ՆԳ նախարար։ Արտակարգ դրության պետական կոմիտեի (ԳԿԶՊ) անդամ, մասնակցել է 1991-ի օգոստոսի 19-21-ի պետական հեղաշրջման փորձին, որի ձախողումից հետո ինքնասպան է եղել։

Պ-ի թողտվությամբ կամ անմիջական ցուցումով ԽՄՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները և Ադրբեջանի ՄՀՆՋ-ականները գործադրել են բռնություններ, իրականացրել պատժիչ գործողություններ, մարդկանց անհարկի ձերբակալություններ, բնակարանների խուզարկություններ ու ահաբեկչություններ, ինչպես նաև իրականացվել է Գետաշենի, Մարտանաշենի, Հադրութի և Շուշիի շրջանների հայկական բնակավայրերի բնակչության բռնի տեղահանումը. կողոպուտն ու սպանությունները։

Մ. Հարությունյան