Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ՋՐԱԲԵՐԴ», ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1932ից (մինչև 1966-ը՝ «Սոցիալիզմի ազիով». 1966-86-ին՝ «Բարեկամություն», 1986-ից՝ «Ջ.»)։

1989- 93-ին բռնագաղթի պատճառով թերթը լույս է տեսել որոշակի ընդհատումներով։ Թերթի էջերում լուսաբանվել են շրջանի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային խնդիրները։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին և հետագայում տպագրել է նյութեր ինքնապաշտպանական հ ազատագրական մարտեփ, զոհված ազատամարտիկների, հերոսների, հրամանատարների, բռնագաղթի, շրջանի բնակավայրերի վերաբնակեցման, տնտեսության վերականգնման և այլնի մասին։

ԽմբազիքնեԼ ԱԱբրահամյան, Ա. Բալայան, Լ. Ղուլյան, Շ. Օհանջանյան, Ս. Մոսունց. Վ. Աթանեսյան, Ա. Հակոբյան, Դ. Շիրինյան, Ա. Ալավեոլյան, Հ. Հովհաննիսյան, Հ. Մանուկյան (2001-ից)։

ՋՐԱԿՈՒՍ, գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ հյուսիս-արԱելք 1000 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 702 հա։ Բնակչությունը՝ 215 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։ Գյուղում են «Վնասեն Ղալա» ամրոցի և Ս. Ստեփանրա եկեղեցու (XVII դ.) ավերակները, Խաչադբյար, Սուրբ. Սա վաք սրբավայրերը։ Ջրակուսի Ս. Ստեփանրա եկեղեցու (XVII դ.) ավերակները

1988- ին Ջ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Վ. Բաբայան, Վ. Խաչյան), որն առանձին, իսկ 1992-ից Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հադարթի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջ-ից զոհվել է 6 ազատամարտիկ։ ՋՐԱՂԱՑՆԵՐ, գ)ոպ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 50 կմ հարավ՝ 1200 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 430 հա։ Բնակչությունը՝ 150 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ։ Գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.) կանգուն է, շրջակայքում են Ս. Ավանեսի վանքը, Եղցի եկեղեցու փլատակները, գյուղատեղիներ։

1988-ին Ջ-ում կազմավորվել է կամավորական խումբ, որը շրջանի այլ ջոկատների հետ, ապա Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Շուշիի, Քարինտակի, Ամարասի հովտի, Մարտակերտի, Աղդամի, Կուբաթլորի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական հ ազատագրական մարտերին։ Ջ-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Վ. Մարգարյանը (հետմահու)։ Զոհվել է 2 ազատամարտիկ։ ՋՈՒԼՀԱՃՑԱՆ Մհեր Արամի (28.11.1967, Բեյրութ - 23.8.1993, ԼՂՀ Մարտունիի շրջանի Մարդիլու գյուղի մոտ), ազատամարտիկ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բնագիտության և երկրաբանության ֆակուլտետը (1992)։ 1990-92ին՝ Բեյրութի Ձաթալբաշյանի ազգային վարժարանի բնագիտության ուսուցիչ։ ՀՀ-ում և ԼՂՀ- ում մարզել է կամավորական տարբեր ջոկատների ազատամարտիկների։ 1992-ից մասնակցել է ԼՂՀ Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

Ջ-ի անունով կոչվել են Արցախի պետական համալսարանի և ՀՀ ՊՆ համակարգչային կենտրոնները, ՀՀԴ Լիբանանի Զավարյան ուսանողական միության գրադարանները, ՀՀԴ Լիբանանի երիտասարդական միության «Րաֆֆի» մասնաճյուղի սոսհը, ՀՀԴ Կանադայի պատանեկան միությունը։ Նկարահանվել է Ջ-ին նվիրված «Մհեր» ֆիլմը (2001, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշար, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ս. Թադևոսյան)։