Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մշակվել են Ռ-ի կանոնակարգը կանոնավորող նոր կոնվենցիաներ։ 1949-ի ժնևյան կոնվենցիաներն ուղղված են րղատերազմ վարելու կանոնների հումանիստականացմանը և պարունակում են մի շարք սկզբունքային նորմեր՝ Ռ-ի նկատմամբ խտրականության արգելում, կոնվենցիաների նորմերի խախտման համար քրեական պատասխանատվության սահմանում և այլն։ Կարևոր էր կոնվենցիաների ղարյթների տարածումը քաղաքացիական հ ազգային-ազատագրական պատերազմների նկատմամբ։

Ըստ արդի միջազգային իրավունքի՝ Ռ. գտնըվում են ոչ թե գերեվարած զինվորական մասի կամ առանձին անձանց, այլ հակառակորդ պետության իշխանության ներքո։ Բոլոր պարագաներում Ռ-ի նկատմամբ պետք է ցուցաբերվի մարդասիրական վերաբերմունք։ Արգելվում է Ռ-ի կյանքի հ ֆիզիկական անձեռնմխելիության, ինչպես նաև մարդկային արժանապատվության ոտնահարումը։ Ռ-ին չի կարելի ենթարկել ֆիզիկական խեղման, գիտական, բժշկական փորձերի։ Պետությունը պարտավոր է ապահովել Ռ-ի սնունդը, հագուստը, բուժսպասարկումը, կացարանը։ Ռ-ի անձնական գույքը, բացառությամբ փաստաթղթերի, զինվորական ունեցվածքի ու զենքի, թողնվում է նրանց տնօրինությանը։ Նոոնք ազատ են կատարելու կրոնական ծեսեր, կարող են ուղարկել հ ստանալ նամակներ, ծանրոցներ և այլն։ Ռ., բացառությամբ սպաների, կարող են ընդգրկվել ռազմական գործողությունների հետ չկապված աշխատանքներում։ Պարտավոր են ենթարկվել գերեվարած պետության ԶՈՒ-ում գործող օրենքներին, կանոնադրությանն ու հրամաններին։ Հակառակվողների նկատմամբ կարող են կիրառվել դատական կամ կարգապահական միջոցներ Փախուստի փորձ կատարողներին թույլատրվում է ենթարկել միայն կարգապահական պատասխանատվության։

Ադրբեջանի իշխանությունները մշտապես խախտել ու խախտում են Ռ-ի մասին միջազգային նորմերը, շատ դեպքերում սպանել են Ռ-ից շատերին։ Տես նաև Փախստական, Պատանդ։ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՀ ՊՆ. Վազ գեն Արագսյանի անվան, բարձրագույն զինվորական մասնագիտական ուսումնական հաստատություն։ Հիմնադրվել է 1994-ի հունիսին՝ Երևանի պետական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների ռազմական ամբիոնների ու Նուբարաշենի ուսումնական զորավարժարանի հիմքի վրա։ Մինչև 1998-ը՝ Բարձրագույն զինվորակսյն բազմաբնույթ հրամանատարական ուսումնարան։ Հիմնական խնդիրներն են՝ ժամանակակից սպառազինությանը հմտորեն տիրապետող բարձրորակ սպայական, ԶՈՒ-ի համար որակյալ գիտլԱնանկավարժական և գիտական կադրերի պատրաստում, երկրի պաշտպանունակության ամրապնդման, ռազմական կրթության կատարելագործման համար հիմնարար, որոնողական, կիրառական, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում ու իրականացում են։ Ռ. ի-ի շրջանավարտներն ստանում են սկզբնական լեյտենանտի սպայական կոչում և բարձրագույն կրթության 1-ին աստիճանին՝ բակալավրին, համապատասխանող քաղաքացիական մասնագիտական որակավորում։ Ռ. ի. ունի 10 ամբիոն, լեռնաուսումնական կենտրոն, զորային հրաձգարան, զորանոցներ։ Ռ. ի-ում աշխատում են 1 գեներալ-մայու, 19 գնդապետ, 26 փոխգնդապետ, 29 մայոր, գիտու թյան 1 դոկտոր, 11 թեկնածու, 8 դոցենտ։ Պետերը՝ Ս. Ս. Ասրտիրոսյան (1994-97), Ա.Ս. Պետ տպան (1997, հունվար - 1998, հուլիս), Ա. Զ. Փայտյան (1998-2000), Ս. Վ. Մխզոյան (2000-ից)։

Ա. Հովհաննիսյան

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՌԱԿ), հայ ազգային կուսակցություն։ Հիմնադրվել է 1921-ի հոկտեմբերի 1-ին, Կ. Պպզում՝ Սահմանադրական ռամկավար կուսակցության (1908), Վերակազմյալ հնչակյանների (1896), Հայ ժողովրդական կուսակցության (1917)՝ սփյուռքում գտնվող անդամների Ա այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։ ՌԱԿ-ի ծրատում (ընդունվել է 1921ին) կուսակցության նպատակ է հայտարարված անկախ հայկական պետականության ստեղծումը, ամրագրված է Հայ դատը, որի լուծմանը պետք է հասնել քաղաքական և դիվանագիտական միջոցներով։

Կուսակցության գլխավոր խնդիրներից է սփյուռքում ազգապահպանումը, հայ համայնքների և Հայաստանի միջե մշակութային կապերի ամրապնդումը, հայրենիքում ազգային հա-