Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մախմբմանն աջակցելը են։ ՌԱԿ-ի նախաձեռնությամբ սփյուռքում ստեղծվել և գործում են մեծ թվով մշակութային, բարեգործական. մարզական. կրթական հաստատություններ. որոնց մեջ հատկանշական է Թեքեյան մշակութային միությունը (Բեյրութ. 1947)։ ՌԱԿ-ը տեղական կազմակերպություններ ունի ԱՄՆ-ում. Ֆրանսիայում, Լիբանանում. Եգիպտոսում և այլուր։ Մամուլի կենտրոնական մարմիններն են «Զարթոնք» (1937-ից, Բեյրութ). «Նու օր» (1921-ից Ֆւեզնո-Լոս Անջելես). «Պայքար» (1922-98ին, Բոստոն-Երևան) թերթերը. ունի նաև ռադիոև հեռուստաժամեր։

ՌԱԿ-ի Կենտրոնական վարչությունը ողջունել է 1990-ի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագիրը։ Կուսակցությունն իր հայտարարության մեջ նշում էր, ու հռչակագրով «հիմքը դրած կը տեսնէ իր ռամկավարական և ազատական սկզբունքներուն կիրարկման. մասնավորապէս ազատ նախաձեռնութեան վրա հիմնորած տնտեսութեան». հույս է հայտնում, ու ՀՀ «պետք է հիմնական կռանը հանդիսանա տարազիր հայ ժողովրդի բեկուներուն վերամիարուման ու մեր ազգային բոլու արդար պահանջներուն ու իղձերուն իրագործման՝ Հայկական ցեղասպանութեան միջազգային ճանաչումով եր պատմական մեր հայրենիքի հողային ամբողջատիրութեան վերականգնումով»։

1988- ին Երևանում հիմնադրվել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ. գրանցվել է 1991-ի հուլիսի 4-ին)։

Ղարաբաղյան շարժումը և ՌԱԿ-ը։ Սփյուռքում իր գործունեության ողջ ընթացքում կուսակցությունը մեծ ուշադրություն է դարձրել ղարաբաղյան և նախիջևանյան հիմնահարցերին։ Դեռևս 1936-ին այդ հարցը քննարկվել է կուսակցության վարչության կողմից, ինչի արդյունքում ՌԱԿ-ը Արշակ Ձոպանյանի ստորագրությամբ նամակ է ուղարկել ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտոպար Աղասի Խանջյանին՝ պահանջելով Ղարաբաղի և Նախիջևանի միավորում Խորհրդային Հայաստանի հետ։ Նամակը, սակայն, տեղ է հասել Ա. Խանջյանի սպանությունից 4 օր հետո միայն։

Հատկանշական է նաև 1960-ին Երևանում ՌԱԿ-ի ներկայացուցիչ կոմպոզիտու Համբարձում Բերբերյանի հարցադրումը ԽՍՀՄ Կենտկոմի առաջին քարտոպար Ն. Խրուշչովին. « Ե՝ւբ եք լուծելու Ղարաբաղի և Նախիջևանի հարցը»։

ՌԱԿ-ի մամուլում հոդվածներ ու խմբազրականներ են տպագրվել ԼՂ հարցի վերաբերյալ։ 1977-ին «Զարթոնքում» տպագրվել է Ս. Խանզադյանի բաց նամակը՝ ուղղված ԽՍՀՄ Կենտկոմի առաջին քարտոպար Լ.Ի. Բւեժնևին, կից՝ մի խումբ մտավորականների (Զ. Բալայան. Բ. Ուլուբաբյան և ուրիշներ) բացատրական հոդվածը հարցի էության մասին։ 1988-ին ՌԱԿ, ՀՀԴ և ՍԴՀԿ համատեղ հեռազիր են հղել Մ. Գուբաչովին. հանդես եկել հայտարարությամբ և կոչով՝ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու, Սումգայիթի ջարդարարներին դատապարտելու պահանջով։ Տարբեր երկրներում ՌԱԿ շրջանակներում կազմակերպվել են հանրահավաքներ, ցույցեր. ծավալել լոբբիստական գործունեություն՝ ի նպաստ Ղարաբաղյան խնդրի արդարացի լուծման։ 1990-91 -ին վերադառնալով հայրենիք սկսել է ակտիվորեն օգնել պաշտպանական կառույցների կայացման գործին։

ՌԱԿ երիտասարդական «Արմենական» ակումբի անդամներ Կարեն Մանվելյանը. էրիկ Բաղդասարյանը և ուրիշներ զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանն ու զոհվել։

1989- 94-ին ՌԱԿ ղեկավարները սննդեղենի մեծ պաշարներ են առաքել Ստեփանակերտ, Լաչին, ազատագրված բնակավայրեր։ Կուսակցությունը սփյուռքում հանգանակություն է կատարել, զումարները տրվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ նպաստելով վերջինիս կայացմանը։ ՌԱԿ-ը ֆինանսական ու տեխնիկական օգնությունն է ցույց տալիս Արցախին՝ ուշադրություն դարձնելով երկրի տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը։

ՌԵԱԿՏԻՎ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԴԻՎԻԶԻՈՆ. ՊԲ ստորաբաժանում։ Կագմավորվել է 1992-ի սեպտեմբերին՝ նույն թվականի փետրվարի վերջին ձեռք բերված հրթիռահրետանային համազարկային ՄՄ-21 «Գոսդ» կայանքների հիմքի վրա (հրամանատար՝ Ռ. Մելքումյան), որոնցով

ի մարտին հակահարվածներ են հասցվել Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը պարբերաբար հրթիռահրետակոծող Շուշիի ու Ջանհասանի կրակակետերին։ 1993-ին դիվիզիոնը ներառվել է հրետանային զորամասի կազմի մեջ։ Բոլու ստորաբաժանումներով (առանձին խմբեր, դիվիզիոն) և զորամասի հետ մասնակցել է Ֆիզուլիի, Միրբաշիրի, Բարդայի կրակակետերի ուղղության, Լաչինի կարկակետերի ճնշման, Գյուլափլոփ, Կարմիր Շուկա-Ֆի-