Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զուլիի. Հադարթի, Մարտակերտի, Աղդամի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Շուշիի շրջաններում մղված ինքնաէղաշտպանական ու սպատադրական մարտերին և ռազմաճակատի բոլու ուղղությունների ռազմական գործողություններին։ Հրամանատարներ՝ Ս. Հարաթյունյան, Ա. գլիզորյան։ Ս. Հարաթյունյան

ՌԵՎ. դյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արեմուտք 1100 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1150 հա։ Բնակչությունը՝ 111 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ռւնի տարրական դպրոց, ակումբ, բուժկետ։ Գյուղում կա եկեղեցի (XIX դ.)։

1992-ին գյուղի կամավորներն ընդգրկվել են «Կոբրա», «Դյավոլ» ջոկատներում, ապա՝ Ասկերաճի պաշտպանական շդսմվ\ 4-րդ մոտոհրաձգային գումարտակի կազմում և մասնակցել Քարագլիփ, Խրամութի. Փարուխի, Նախիջևանիկի, Աղդամի, Փրջամալի, Քելբաջարի, Հորադիզի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից հրամանատարներ են եղել Ռ. Պետրոսյանը, Ա. Աբգարյանը. Ա. Պետրոսյանը, Դ. Լալայանը։ ՌՄԲԱԿՈԾԻՉ ԱՎԻԱՑԻԱ, ավիացիոն ռումբերով և հրթիռներով վերերկրյա կամ ծովային օբյեկտների խոցման համար ծառայող մարտական ավիացիայի տեսակ։ Տարբերում են ռազմաճակատային և հեռահար (ռազմավարական)

Ռ. ա-ներ։ ճակատայինն օգտագործվում է ցամաքային զուքերի հետ ռազմաօդային ուժերի կողմից օդային ռազմագործողությունների, իսկ հեռավոր Ռ. ա-ն՝ հակառակորդի խուը թիկունքում գտնվող օբյեկտների հետ կապված գործողությունների ժամանակ։ Արդի պայմաններում Ռ. ա-ի հիմնական զենքն ավիացիոն ռումբերը և կառավարվող ու չկառավարվող հրթիռներն են։ ՌՈՍՏՈՄՅԱՆ Վաչե Անդրանիկի (304.1961, գ. Գփբպեդով (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) -

16.12.1991. գ. Հասանաբադ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1983)։ 1984-88-ին՝ Կապանի շրջգործկոմի, 1988-89ին՝ Մասիսի երկրաբանական արշավախմբի, 1988-91-ին՝ «Հայապնախագիծ» ինստիտուտի երկրաբան (1991-ից, համատեղությամբ՝ ծննդավայրի միջնակարգ դպրոցի ուսուցիչ)։ 1988-91ին մասնակցել է ԼՂՀ Շահումյանի (Էլքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Գյուլիստան). Ասկերանի (Հասանաբադ) շրջանների, Ստեփանակերտի (Կրկժան) ինքնապաշտպանական և ռազմական հենակետերի ճնշման մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով։ Թաղված է ծննդավայրում, ուտեղ տեղադրված է նրա հիշատակը հավերժացնող հուշակոթող։

ՌՈՒՍ ՊԱՐԻՍ, գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանում՝ շրջկենտրոնից 5 կմ հյուսիս-արեմուտք Հիմնադրվել է 1840-ին՝ ռուս վերաբնակների (մոլոկաններ) կողմից՝ հին Հայ Պալիս գյուղի մոտ։ Բնակչությունը՝ 1244 (1988)։ Պահպանված էր Նահատակ մատուռը։ 1992-ին հակառակորդը գարվել է գյուղը, բնակիչները բռնագաղթել և բնակություն են հաստատել ՌՂ-ում։

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ԽՍՀՄ փլուզումից (1991-ի դեկտեմբեր) հետո ռուսաստանյան քաղաքականությունը հետխորհրդային հակամարտությունների նկատմամբ զգալի փոփոխություններ է կրել և՝ հայեցակարգային, Ա գործնական առումներով։ Անկախության առաջին շրջանում ՌԴ քաղաքական ղեկավարությունը ձգտում էր ժամանակավորապես մեկուսանալ անկայուն հետխորհրդային տարածրի հիմնահարցերից։ Իսկ ժողովրդավարների կարծիքով՝ նոր պայմաններում մեծ հնարավորություններ էին ստեղծվում քաղաքական միջոցներով հակամարտությունների կարգավորման համար։ Ավերին, 1992-ի մարտին ՌԴ արտաքին գործերի նախարար Ա. Կողկսնը չի բացառել նույնիսկ ՆԱՏՕ-ի խաղաղարար մեխանիզմների օգտագործումը Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ իոադրության կայունացման նպատակով։ Այդ դիրքորոշումը նա արտահայտելէ նաև 1992-ի ապրիլին՝ Հարավային Կովկաս կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ։

Սկզբնական շրջանում ռուսաստանյան դիվանագիտությունն առանձնապես չէր շեշտում իր