Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հնարավոր ինքնուրույն դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ ձգտելով այդ գործընթացը իրականացնել ԵԱՀԽ-ի (1994-ից՝ ԵԱՀԿ) շրջանակներում։ Ռուսաստանի նախաձեռնությամբ 1992-ի փետրվար-մայիսին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ներգրավվել է ԵԱՀԽ, ստեղծվել է Մինսկի խումբը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ին կից միջնորդական առաքելության խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հարցերով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վ. Կագիմիավի գլխավորությամբ։ 1992-ի գարնան սկգբին Ռուսաստանը Ստեփանակերտից դուրս է բերել 366-րդ մոտոհրաձգային գունդը։ Սակայն, 1992-ի մայիսին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միացյալ ԶՌՒ-ից անկախ՝ ՌԴ պաշտպանական գերատեսչության ստեղծումը լուրջ հակակշիռ է ստեղծել հետխոշհրդային հակամարտությունների նկատմամբ ՌԴ ԱԳՆ-ի ազատական, բայց և անհստակ մոտեցումներին. խաղաղարար ջանքերը կենտրոնացվել են ՊՆ ձեռքում։ 1992-ի մայիս-հունիսին ԼՂՀ-ում և նրա շուրջ նոր զարգացումները ստիպել են Ռուսաստանին էապես վերանայել տարածաշրջանային քաղաքականության գերակայությունները՝ ձեռնարկվել է ռազմական ներկայությամբ «խաղաղություն պարտագրելու» մոդելը։ Իսկ թուրքական սպառնալիքների առնչությամբ ՌԴ-ի հաստատակամ արձագանքը զսպող ազդեցություն է գործել Թուրքիայի վրա։ Մասնավորապես, 1992-ի մայիսի 20-ին Ե. Շապոշճիկովը նախազգուշացրել է Թուրքիային, որ միջամտությունը Ղարաբաղյան հակամարտությանը կաաղ է դառնալ հաալ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Մայիսի 21-ին Երևան ժամանած ռուսաստանյան պատվիրակությունը՝ ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գոսչովի և ՌԴ Պետական դումայի պատգամավոր Գ. Բոպտրլիսի գլխավորությամբ, հաստատել է, ՈՐ Ռուսաստանը չի հանդուրժի օտար ուժերի ներգրավումը տարածաշրջան։

1990- ի ամռանից Ռուսաստանն ավելի հաստատակամ և հետևողական մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան հիմնախնղրի կարգավորման գործում։ Եթե սկզբնական շրջանում Ռուսաստանը միայն պատրաստակամություն է հայտնել աջակցել և սատարել Մինսկի խմբի գործունեությանը, ապա 1992-ի երկարդ կեսից կարևորել է «ԵԱՀԽ-ի և ԱՊՀ-ի համատեղ ջանքէրի» գործադրման անհրաժեշտությունը։ ՌԴ միաժամանակ հանդես է եկել մի շարք միջնորդական նախաձեռնություններով։ 1992-ի օգոստոսի 8-ին ՌԴ ԱԳՆ-ի միջնորդությամբ հանդիպել են ՀՀ և ԱՀ նախագահները և ստորագրել Ղարաբաղյան ճակատի հարավային հատվածում զինադադարի մասին հա մա ձայնագրի նախագիծ, սեպտեմբերի 19-ին Սոչիում Պ. Գոսչովի միջնորդությամբ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարները ստորագրել են սեպտեմբերի 25-ից ղարաբաղյան ռազմաճակատներում երկամսյա զինադադարի մասին համաձայնագիր սեպտեմբերի 25-ին ՀՀ և ԱՀ ՊՆ-ների ներկայացուցիչները Մոսկվայում ստորագրել են Սոչիի համաձայնագրի իրագործման ընթացքի վերահսկման վերաբերյալ արձանագրություն։

1992- ի հոկտեմբերին, ի կատարումն 1992-ի սեպտեմբերի արձանագրության, Հայաստան և Ադըրբեջան են գործուղվել ՌԴ ռազմական ուժերի զինվորական դիտորդներ, սակայն դեկտեմբերի վերջին հետ են կանչվել՝ հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանավորվածությունների երկկողմանի խախտման պատճառով։

1993- ի սկզբից ՌԴ տարածաշրջանային քաղաքականության մեջ հատուկ շեշտադրվեցին երկրի «հատուկ շահեփ» առկայությունը հետխորհպային տարածքում և «առանձնահատուկ» ու ինքնուրույն խաղաղարար ղերը Հարավային Կովկասում։ 1993-ի հունվար-մայիսին Ղարաբաղյան հակամարտության շուրջ եռակողմ ռուս-թուրք-ամերիկյան խաղաղարար նախաձեռնության ընթացքում, թևե Ռուսաստանը պաշտոնապես հանդես է եկել «համատեղ ջանքեփ» մոտեցման շրջանակներում, սակայն, իրականում. արտաքին քաղաքական նոր մոտեցումներին համապատասխան՝ ձգտում էր իր առաջատար դերի ճանաչմանը՝ հակամարտության կարգավորման գործում։ Եռակողմ հանդիպման ընթացքում մշակվել և ՀՀ-ին ու ԱՀ-ին են ներկայացվել խաղաղություն հաստատելու առաջարկություններ՝ կողմերին պարտադրելով դրանք ընդունել ամբողջությամբ (առանց վերապահումների) կամ մերժել ընդհանրապես։ Համաձայն ընդունված փաստաթղթի՝ ղարաբաղյան ուժերը պետք է դուրս բերվեին Քելբաջարից, հաստատվեր հրադադար, երեք պետությունների միջնորդությամբ վերսկսվեին բանակցությունները և մինչև 1993-ի հուլիսի 1-ը ԵԱՀԽ-ի շրջանակներում մշակվեր կարգավորման համապարփակ