Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բյուրոյի ղեկավարությանը ենթակա էին Ադրբեջանի. Վրաստանի և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները։ 1920-ի օգոստոսի 3-ին Կովբյուրոյի պլենումն ընտրել է նախագահության հետևյալ կազմը՝ Գ. Օրջոնիկիձե. Ե. Ստասովա. Ա. Բելոբոադով. Հ. Նազարեթյան (քարտուղար). Պ. Մդիվանի։

Ադրբեջանում (1920-ի ապրիլ) և Հայաստանի Հանրապետության մի մասում (1920-ի նոյեմբեր) խորհրդային իշխանության հաստատումից հետո Կոմկուսի կենտրոնական Ա անդրկովկասյան մարմիններում Արցախ-Ղարաբաղի վարչատարածքային ենթակայության հարցը դարձել է երկարատև քննարկման առարկա Ա սկսվել «վիճելի տարածփ» ու արհեստականորեն ստեղծված «հիմնահարցի» քաշքշուկը։

Ադրբեջանի հեղկոմի 1920-ի նոյեմբերի 30-ի հռչակագրի և ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովբյուրոյի 1921-ի հունիսի 3-ի պլենումի նիստի որոշման հիման վրա՝ 1921-ի հունիսի 12-ին հռչակվել է Հայաստանի ժողկոմխորհի հայտարարագիրը, ըստ որի՝ «Լեռնային Ղարաբաղը կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մասը», իսկ ՀԽՍՀ կոմկուսի կենտկոմի 1921-ի հունիսի 15-ի նիստում որոշվել է հրապարակել Խորհրդային Հայաստանին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հռչակագիր ԱՄռավյանը նշանակվել է Ղարաբաղում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ։

Սակայն շուտով Խորհրդային Ադրբեջանը արմատապես փոխել է իր դիրքորոշումը և պահանջել, ՈՐ Լեռնային Ղարաբաղը ներառվի Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ։ Կովբյուրոյի նախագահության 1921-ի հունիսի 27-ի նիստում որոշվել է գումարել Անդրկովկասի հանրապետությունների սահմանների հարցի վերաբերյալ ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովբյուրոյի արտակարգ պլենում, և Ալ. Մյսանիկյանին ու Ն. Նափմանովին անհապաղ կանչել են Թիֆլիս։ 1921-ի հուլիսի Փին ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովբյուրոյի նիստում բաց քվեարկությամբ, որոշվել է

Ղարաբաղի լեռնային մասը թողնել ՀԽՍՀ-ի կազմում և Լեռնային Ղարաբաղում անցկացնել հանրաքվե։ Այդ որոշմանը կողմ են քվեարկել Գ. Օրջոնիկիձեն. Ալ. Մյասնիկյանը. Յու. Ֆիգատները և Ս. Կիավը։ Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելուն կողմ են քվեարկել Ն.Նափմանովը, Ֆ. Մախարաձեն ևՀ.Նազարեթյանը։ Ն. Նափմանովը բողոքել է Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմում թողնելու Կովբյուրոյի որոշման դեմ և հայտարարել, թե «նկատի ունենալով այն կարևորությունը, ՈՐ Ղարաբաղի հարցն ունի Ադրբեջանի համար, անհրաժեշտ եմ համարում, ՈՐ այն հետաձգվի՝ ՌԿ(բ)Կ կենտկոմում վերջնականապես լուծելու համար»։ Սակայն, հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, Մոսկվայից տրված ցուցումներով, Ի. Ստալինի պահանջով, նորից հրավիրվում է Կովբյուրոյի պլենումի նիստ և առանց քվեարկության որոշվում է Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ՝ նրան տալով «լայն մարզային ինքնավարություն»։ ՀԽՍՀ ԿԿ կենտկոմը 1921-ի հուլիսի 16-ի նիստում անհամաձայնություն է հայտնել ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովբյուրոյի հուլիսի 5-ի որոշմանը և պահանջել Ղարաբաղի հարցը նորից քննարկել Կովբյոսոյում. ինչը, սակայն, մնացել է անպատասխան։

Հայաստանի կամ Ադրբեջանի օգտին Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Կովբյորայի ցանկացած որոշում չէր կարող ունենալ իրավական ուժ. քանի ՈՐ կուսակցական այդ մարմնի իրավասությունից դորա էին պետականության ձևի որոշման և տարածքային սահմանազատման հարցերը։ Սակայն, ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովբյուրոյի որոշումը հիմք է դարձել բուն հայկական հողերը՝ 94 % հայ բնակչությամբ և նրա կամքին հակառակ, բռնակցելու Ադրբեջանին։

0-/7/. հաոբոերս ՏՀօբսօսճ. Աշտօթսոշշաո շոբօտա, 8.. 1988 Առրօթէաս հռբօոօճ 8 1918-1923 ռ. ՇՏօթէրսճ ց(«չ՝ւ<՝»աօտ ս ոօտտբսՕՂՕՑ, Է., 1992.

Ա. Դյազարյաա