Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պար, Բաղանիս). Մեղփի. Վարդենիսի Ա ԼՂՀ Մարտակերտի (Սաաանգի հիդրոհանգույց). Քելբաջափ. Աղդամի. Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Խաչատմանը և Ա. Բոյմուշակյանը։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։

«ՍԱՍՈՒՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին. Հրազդանում։ 1989-94- ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ). Նոյեմբերյանի (Բերդավան. Բաղանիս, Ոսկեպարս Տավուշի (Պառավաքար) և ԼՂՀ Շահումյանի. Մարտակերտի (Հաթերք, Արմորդլու, Արխավենդ և այլն), Ասկերանի (Խոջալու), Ֆիզուլիի, Քելբաջարի շրջանների. Գետաշենի ենթաշրջանի և Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ս. Միքայելյան։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

Ս. Միքայելյան

«ՍԱՍՍԻՆՑԻ ԴԱՎԻԹ». կամավորական ջոկատ։ Կազմավորվել է ւ990-ին. Երևանում" մայրաքաղաքի տարբեր շրջանների և Դավիթաշեն թաղամասի կամավորականներից՝ «Ս. Դ.» հասարակական կազմակերպության կազմում (հիմնադիր՝ Հ. Հովսեփյան)։ 1991-ից, ազատամարտիկների մի խումբ առանձնանալով «Ս. Դ.»-ից կազմավորել է «ԱասԱա ԾոԽ» «Սասանցի Դավիթ» կամավորական ջոկատի մի խումբ ազատամարտիկներ կամավորական ջոկատը։ Հետագայում ջոկատը համալրվել է Արթիկի, ճամբարակի. Մեղրիի ազատամարտիկներով։ Ունեցել է զինական՝ դրոշ, շտաբ, ռազմական և հրամանատարական խորհուրդներ։ 1990-94-ին մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Լաչինի, Մարտակերտի, Հադրութի, Մարտունիի. Շուշիի շրջանների, Քելբաջափ. Աղդամի. Ֆիզուլիի (Հորադիզ), Կուբաթլորի ինքնարդաշտպանական և ազատագրական մարտերին։ Առանձնապես աչքի է ընկել Լաչինի. Մարտակերտի և Շուշիի մարտական գործողությունների ժամանակ։ Հրամանատար՝ Ա. Մանուկյան (կիսանդրին տեղադըրված է Երևանի Դավիթաշեն համայնքի Ի1° 93 դպրոցի բակում)։

Գրկ. Չիբուխչյան Ա.. Դարխի վերադադը, Ե., 2001։

«ՍԱՍԱՐՆՑԻՆԵՐ». կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988-ին՝ Թալինի շրջանում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ 1988-94-ին մասնակցել է ՀՀ Վայքի (Բարձունի, Մարտիրոս), Գորիսի(Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի) և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու, Փառուխ, Խրամութ), Շուշիի (Մալիբեկլու, Ղուշչիլար), Մարտունիի (Ղարադաղլու). Լաչինի. Մարտակերտի, Ֆիզուլիի (Հոոողիզ). Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Ա.» հատկապես աչքի է ընկել Մեղրիի ինքնապաշտպանության ժամանակ։ Հրամանատար՝ Ա. Նհահսյան: Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։

ՍԱՐԱՏԱԿ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 44 կմ հարավ-արևելք Հակարի գե-