Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ ՍԱՐԳՍՅԱՆ Մանվել Արմավիրի (ծ. 25.11. 1955, Հադրութ), Ղարաբաղյան շարժման մասնակից, ԼՂԻՄ «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից։ Ավարտել է Բաքվի ճարտարագիտաշինարարական ինստիտուտը (1978)։ 1980-82-ին ծառայելէԽՄՀՄ ԶՕՐ-ում։ 1983-88-ին'ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմամշակութային հուշարձանների պահպանության վարչության գիտաշխատող, 1992-95-ին՝ ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ, 1995-99-ին՝ Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, 2000-ից՝ ԼՂՀ նախագահի խորհրդական։

Մ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանության կազմակերպմանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մի շսսք բանակցությունների, ԼՂՀ ներկայացրել բազմաթիվ միջազգային հանդիպումների ժամանակ։ Մամուլում և գիտական ամսագրերում հանդես է եկել Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման մասին գիտական հրապարակումներով և հոդվածներով։

Հ. Խաչատրյան

ՍԱՐԳՍՅԱՆ Մարգափտա Վապանի (132. 1960, գ. Հացի (ԼՂՀ Մարտունիի շրջան) -

28.8.1993, գ. Բաշարաթ (Կուբաթլորի շրջան)), ազատամարտիկ, նշանառու, հրաձգության (Ադրբեջանի) և շախմատի առաջնությունների (Ստեփանակերտի) չեմպիոնուհի։ Ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը (1981)։ 1981-90-ին աշխատել է Ստեփանակերտի «Ղարմետաքս» կոմբինատում։ Ղարաբաղյան պատերազմի սկզբից զինվորագրվել է տեղի կամավորական ջոկատին։ 1992-93-ին մասնակցել է Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Աղդամի, Հադարթի, Կուբաթլորի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993-ի օգոստոսի 28-ին զորաջոկատը Կուբաթլորի շրջանում մարտի է բռնվել թվով գերակշռող հակառակորդի հետ։ Շրջապատման ժամանակ Մ. պայթեցրել է նռնակը, սպանել հակառակորդի 7 զինվոր, ինքը զոհվել։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Գրկ. Բաբայան Բ., Արցախցի կինը պատմության մեջ, Մ., 1998:

ՍԱՐԳՍՅԱՆ Շահեն Աշշավիրի (25-5.1955, գ. Խաչմաչ (ԼՂՀ Ասկերանի շրջան) - 85.1992,

Շուշի)), ազատամարտիկ, տանկիստ, հրաձիգ։ 1974-76-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՄԽում։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1974)։ 1990-92-ին 6-րդ և 4-րդ վաշտերի կազմերում մասնակցել է Կշկժանի, Խոջալոփ, Ասկերանի, Խանաբադի ինքնապաշտպանական և ազատագրական մարտեշին։ Աչքի է ընկել Շուշիի ազատագրման ժամանակ, երբ Տ-72 տանկի անձնակազմով (հրամանատաշ՝ Գ. Ավշարյան) մայիսի 8-ին դեպի Շուշի տանող ճանապարհի շրջադարձին ոչնչացրել է հակառակորդի երկու տանկ, որից հետո հակառակորդը ռմբահարել է տանկը։ Անձնակազմից զոհվել են նաև Ս. և Ա. Ավանհսյաննեղր:

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։

ՍԱՐԳՍՅԱՆ Պավել Սեշգեյի (13.12.1971, Բաքու - 18.4.1994, գ. Կարախանբեյլի (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը (1988)։

1989-94-ին Հադրութի կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների (հետախույզ) կազմերում մասնակցել է Խծաբեորի ինքնապաշտպանությանը, Ղաջաշ, Գյումշաթլու, Արիշ կրակակետերի ոչնչացմանը, «Կավրոք» բարձունքի, Ֆիզուլիի (Հորադիզ), Ջաբոսյիլի, Զանգելանի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1րին աստիճանի շքանշանով։ ՍԱՐԳՍՅԱՆ Սեշժ Ազատի (ծ. 30.6.1954, Ստեփանակերտ), պետական, քաղաքական գործիչ, Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից ու ղեկավարներից, Արցախի հերոս։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1979)։ 1979-88-ին պաշտոնավաշել է ԼՂԻՄ կոմերիտական և կուսակցական մարմիններում, եղել է կոմերիտմիության Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար, կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, կուսակցության ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարի (Հ. Պողոսյան) օգնական։

1989-93-ին՝ ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ, ապա՝ ԼՂՀ պաշտպանության նախարար, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1995-ի մայիս-հոզիսին՝ ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետ,

96-ին՝ ՀՀ ազգային անվտանգության նախարար, 1996-99-ին՝ ՀՀ ներքին գոշծերի և ազ-