Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լիցիայի բալագույն դպրոցը 11982)։ 1976-82ին աշխատել է Ռուսաստանի, իսկ 1983-97-ին՝ ՀՀ ՆԳ համակապերում՝ բաժնի, ճապային, 6-րդ գլխավոր վարչությունների, ՆԳՆ գլխավոր շտաբի պետ, 1998-ի հունվար-մայիսին՝ ԼՂՀ, 1998-ից՝ ՀՀ զինվորական դատախազությունների բաժնի դատախազ։

1988- 92-ին ղեկավարել է Նոյեմբերյանի շրջանի ինքնապաշտպանությունը, կազմավորել աշխարհազորային խմբեր ու ջոկատներ, համակարգել դրանց գործողությունները։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական գործողությունների մասնակից» մեդալով։

Գքկ. Մամյան Ի., Եղերակաճ լուսաբաց, Ե., 1992։

ՍԱՐԴԱՐԱՇԵՆ. գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արեմուտք 1000 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 120 հա։ Բնակչությունը՝ 184 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Ունի ութամյա դպրոց, բուժկետ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Ս. Գեուգ եկեղեցին (XIX դ.), մատուռ (XIII դ.) և «Վաքա» կոչվող գյուղատեղին։

1988- ի վերջին Ս-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Կ. Շահբազյան)։ Ջոկատն առանձին կամ Ասկերանի ՊՇ-ի կազմում մասնակցել է պուղի և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1991-ի հրթիռահրետակոծումներից գյուղը ենթարկվել է ավերածությունների։

Ս-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են հրամանատարներ Կ. Շահբազյանը (հետմահու) և Ն. Գրիգույանը։ Զոհվել է 14 ազատամարտիկ։ ՍԱՐԻԲԵԿ5ԱՆ Կամո Ռոբերտի (1 1.6.1972, Ձարենցավան - 8.8.1992, գ. Արծվաշեն (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում)), ազատամարտիկ, զրահամեքենայի նշանառու, ինքնուս նկարիչ։

1988- 92-ին սովորել է Զարենցավանի Գրիգու Մագիստրոսի անվան համալսարանում։ 1992-ի հուլիս-օգոստոսին Վանաձորի մոտոերաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական, Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղված մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտերում։ Ս. և 11 ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իրենք զոհվել։ 1997-2000-ին կայացել են Ս-ի գեղանկարչական գործերի չորս անհատական ցուցահանդեսները։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

Մ-ի անունով է կոչվել Զարենցավանի 1519 4 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը։ Թաղված է Եռաբլուրում։

Գ/-//. Սոսպյան Հ., ՏասԱեէկու սՄծվայիճթռիչք, Ե., 1998։

«ՍԱՐԻԳՅՐՒՂ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988-ին, Մափգյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1992-ին ջոկատի մարտիկներից ստեղծվել է հրետանավուների 30-հոգանոց խումբ։ 1988-94-ին ջոկատը մասնակցել է Սափգյուղի, Իջևանի (Կիրանց, Բերքաբեր, «Սաթլմիշ» բարձունք, «Մպիտակ սար» դիրքեր), Նոյեմբերյանի (Ռսկեպար, Կոթի) շրջանների ինքնապաշտպանական և Ղազախի շրջանի (Խւըմլու, Ղըզլհաջի, Բարխոպաղլու) հենակետերի ճնշման մարտերին։ Հրամանատար՝ Ա. Ամիրխանյան։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։ ՍԱՐԻՆՇԵՆ, գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 5-6 կմ արևմուտք 750 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 200 հա։ Բնակչությունը՝ 28 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։