Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նառու է Աաե Ս-ի դերը ՀՀ բանակաշինության գործում։

ՊարգԼրատրվել է ԽՍՀՄ «Փառքի նշան» և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, «Մարտական ծառայության համար», ՌԴ «Ռազմական համագործակցության ամրապնդման համար», ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։

Հ. Խաչատրյան

ՍԱՐՈ ՅԱՆ Սեդրակ (Սեյոսն) Ֆիրդուսի (ծ. 3.9.1967. գ. Հայկաշեն (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում))։ ՀՀ բանակի գեներալ-մայու (2000)։ Ավարտել է Երևանի տնտեսսփրավագիտաԿան համալսարանը (1994). ՀՀ ՊՆ ակադեմիական (1995) Ա Հունաստանի ցամաքային զուքերի ակադեմիական դասընթացները (1998)։ 1985-87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1989-92-ին՝ կամավորական ջոկատի. 1992ից՝ ՀՀ ԶՈՒ գումարտակի, օպերատիվ խմբի, Ի1° զորամասի, ԷՎտ բանակային զորամիավորման հրամանատար։

1988- 94-ին մասնակցել է ՀՀ ճամբարակի, Նոյեմբերյանի, Արարատի (Երասխ) և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի. Քելբաջարի. Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

«ՍԱՐՈՅԻ ՋՈԿԱՏ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին. Իջևան քաղաքում։ Ունեցել է շտաբ, դրոշ, ռազմական խորհուրդ (Հ. Քալանթարյան, Ռ. Գզողյան, Դ. Խաչմանուկյան, Ս. Օհանյան, Դ. Վարդանյան)։ 1989-94- ին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Իջևանի, ճամբարակի (Վահան), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Տավուշի և ԼՂՀ Լաչինի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին (հրամանատար՝ Ռ. Գզողյան, շտաբի պետ՝ Դ. Խաչմանուկյան)։ Ջոկատից զոհվել է 8 ազատամարտիկ։ ՍԱՐՍԱՆԳԻ ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ. տեղի է ունեցել 1993-ի մարտին։ Մարտական գործողությունն իրականացրել է Կենտրոնական պաշտպանական շրջանի 3-րդ մոտոհրաձգային գումարտակը, օժանդակել են Մեհմանա-Կուսապատ ճանապարհների խաչմերուկում տեղակայված 1 -ին և 2-րդ գումարտակները, իսկ Հաթերքի ուղղությունից՝ 4-րդ ՊՇ ստորաբաժանումները։ Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հիդրոհանգույցի պաշտպանությունն ամոսպնդելու նպատակով այնտեղ էր կենտրոնացրել իր զինուժի ճնշող մասը և համալրել զինտեխնիկայով։ Նպատակ ունենալով կանխարգելել ղարաբաղյան զինաժի տեխնիկայի առաջխաղացումը՝ հակառակորդը պայթեցրել և ականապատել էր դեպի հիդրոհանգույց տանող բոլու ճանապարհները։ Ղալա բա պան զինուժի հրամանատարությունը վճռել է թշնամուն անակնկալ հարված հասցնել թիկունքից։ Այղ առաջադրանքն իրականացրել է 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ա. Ղագարյանը, ուը մի խումբ ազատամարտիկների հետ աննկատ շրջանցել է հակառակորդի դիրքերը և հանկարծակի գրոհել թշնամու վրա։ Միաժամանակյա համաձայնեցված հարձակումը ճակատից և թիկունքից հանկարծակիի է բերել թշնամուն, գրկել հրամանատարությանը գործողությունները վերահսկելու հնարավորությունից, հակառակորդի զինվորների մեջ խուճապ առաջացրել։ Պաշտպանությունը ճեղքվել է, ղարաբաղյան ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Մարսանգի հիդրոհանգույցը։ Մարտադաշտում կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ՝ հակառակորդը զիջել է դիրքերը և սկսել նահանջել։ Սարսանգի ուղղությամբ գործող Կենտրոնական ՊՇ-ին մարտի

1- ին փոխարինել է կամավորականներից կազմված մի ստվար ջոկատ, ադրբեջանական հրամանատարությունը, օգտվելով ջոկատի անփորձությունից, անցել է հակահարձակման և վերագրավել Սարսանգի հիդրոհանգույցը վերահսկող հայկական զուքերի դիրքերը։ ԼՂՀ ղեկավարությունը, գնահատելով ստեղծված իրավիճակի լրջությունը, մարտի 4-ին Ստեփանակերտից ռազմաճակատի այդ հատված է տեղափոխել նոր ուժեր։ Ըստ մշակված հակահարձակման օրդերատիվ պլանի՝ հիդրոհանգույցի վերագրավման ռազմական գործողությունը հաշված ժամերի ընթացքում իրականացրել են Կենտրոնական ՊՇ-ի հետախույզները, և ղարաբաղյան ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Սարսանգի հիդրոհանգույցի դիրքերը։

Գրկ. Հա ԱՐ ության Ս., Ղարաբաղյան պատերազմ, Ե.. 2001։

Ս. Հասրության

ՍԱՐՈՒհյԱՆՅԱՆ Արամ Շորոսյի (ծ. 4.11. 1963, գ. Նախիջևանիկ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ 1982-84ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1988-92-ին՝