Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղովոլական շարժման ներկայացուցիչների հետ քննարկել «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջը»։ 2-րդ բանաձևն ընդունվել է նույն տարվա նոյեմբերի 19-ին, որում մասնավորապես ասված է. «… Ելնելով այն բանից, որ ԼՂԻՄ-ում սալադ հայերի 80 %- ոց մեծամասնությունն անհանգստացած է. …որ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988-ի փետրվարի 28-29-ին հայերի սպանությունները խորհրդային իշխանությունները որակել են որրդես կոտորածներ. …որ ի սկզբանե Խորհրդային Միության ժողովուրդն ու կառավարաթյունը դիմել են դրական միջոցի՝ ԼՂԻՄ-ում ստեղծվել է Հատուկ կառավարման ժամանակավոր կոմիտե …, … և որ Կոմիտեն արդյունավետ չի ստացվել՝ Խորհրդային Միության հետ երկկողմ երկխոսություններում աջակցելու Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ապարացի կարգավորմանը, որն իրականում արտացոլի այդ մարզի ժողովորոլների հայացքները»։

1991- ին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է Ազատությանն աջակցության բանաձևը, որի 907 ենթաբաժինն արգելում էր ԱՄՆ կառավարությանը ուղիղ օժանդակություն ցուցաբերել ԱՀ-ի կառավարությանը (տես Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբանին)։

ԽՍՀՄ փլուզումից և, հատկարդես. Հարավային Կովկասում նավթային գործոնի ի հայտ գալուց հետո, ԱՄՆ-ը Ղարաբաղրան հիմնահարցն սկսել է դիտարկել գերազանցարդես տարածաշրջանում իր քաղաքական և տնտեսական ներկայության ամրապնդման համատեքստում։ ԱՄՆ-ը սկսել է ավելի ակտիվանալ հակամարտության կարգավորման գործընթացում։

1991-ին ԱՄՆ-ը եվրոպական մի քանի պետությունների հետ մասնակցել է Մինսկի համաժողովի հրավիրմանը և Մինսկի խմբի ձևավորմանը։ ԱՄՆ-ը մասնակցել է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գրեթե բոլոր միջնորդական նախաձեռնություններին՝ ինչպես Մինսկի խմբի հովանու ներքո, այնպես էլ դրանից դուրս։ 1993-ի հունվարի 5-8-ին ԱՄՆ-ը առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկման նոր "ձևաչափ»՝ 5+1՝ Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան + Լեռնային Ղարաբաղ։ ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ հանդես է եկել նաև առանձին առաջարկություններով՝ հիմնականում ոչ պաշտոնական ներկայացուցիչների միջոցով։

1996-ից. Լիսաբոնի գագաթնաժոըովի որոշմամբ, ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան նշանակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որոնք փաստորեն փոխարինում են Մինսկի խմբին և մի քանի անգամ մշակել ու ներկայացրել են հակամարտության կարգավորման առաջարկներ։

ԱՄՆ-ը 2001-ի ապրիլի 3-6-ին, Փարիզում կայացած հանդիպումից հետո, կազմակերպել է Հ. Ափևի և Ռ. Քոչսպանի հանդիպումը Ֆլոփդայի Քի Վեստ քաղաքում, որի արդյունքում ստեղծվել է քիվեստյան փաստաթուղթը։

ԱՄՆ-ի կողմից տրամադրված միջոցների հաշվին իրականացվում են նաև հակամարտող կողմերի տարբեր մակարդակների ներկայացուցիչների հանդիպումներ և խորհրդակցություններ, որոնց նպատակն է ուսումնասիրել հասարակական կարծիքի փոփոխությունները, որոնել հակամարտության կարգավորման նոր ուղիներ։ 1998-ին ԱՄՆ առաջին անգամ, որպես մարդասիրական օգնություն, 20 մլն դոլար է հատկացրել ԼՂՀ-ին՝ 1998-2002-ի ժամանակահատվածի, իսկ 2003-ին՝ 15 մլն, 5 տարվա համար։

Ձ. Աղաջանյան

ԱՄԻԼՅԱՆ Մարգիս Սեդրակի 120.10.1967, գ. Գյունե ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) - Քելբաջարյ, ազատամարտիկ։ 1984- 87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1988- 93-ին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունիի («Ուրյանա լեռան» դիրքեր. Գևորգավան), Քելբաջարի շրջանների և այլ ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերի։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է ճարտարում։

Հ. Աբոսհամյան

ԱՄԻՐՅԱՆ Նազիկ Հովհաննեսի (ծ. 14.3. 1967, Երևան), ազատամարտիկ, ՀՀ բանակի գնդապետ (1999)։ ՀՀ նետաձգության ֆեդերացիայի նախագահ (1999-ից)։ Ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը (1988)։