Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կապանի շրջանն Ադրբեջանի հետ ուներ 80 կմ երկարությամբ սահման։ Ադրբեջանական կողմը պարբերաբար հարձակվել է շրջանի սահմանամերձ գյուղերի վրա։ Շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար 1988-ի նոյեմբերից շրջանի գրեթե բոլու գյուղերում և Կապան քաղաքում ստեղծվել են «Բաղաբերղ» (հրամանատարներ՝ Ռ. Գասպարյան, Ա. Հարաթյունյան, Ս. Բաղդասարյան, Մ. Մորոոդյան), «Շինարարների» (Բ. Գրիգորյան, Ս. Մկրտչյան), «Շահումյան փողոցի» (Ռ. Աայան), «Դավիթ Բեկ» (Գ. Մկրտչյան, Մ. Օհանյան), «Հայոց պատմական իրավունք» (Հ. Քոչարյան), «Գարեգին Նժդեհ» (Մ. Մկրտչյան, Ա. Կարապետյան) կամավորական ջոկատները։

1989- ի վերջին ջոկատների հրամանատարական կազմից ձևավորվել է Կապանի պաշտպանական ռազմական խորհուրդը, ուը համակարգել է ջոկատների ինքնապաշտպանական մարտերը, ստեղծել ուղեկալներ՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Զայգամի, Կարմրաքար, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Սզնուտ, Ղարաչիման, Շիկահող, Արաշեն, Հանդ, Գյարդ. Հաջիբաջ գյուղերի և դրանց հարող բարձունքների վրա։ 1990-ի նոյեմբերին կամավորական ջոկատների հավաքում երկրապահ ջոկատների ընդհանուր հրամանատար է ընտրվել Ա. Հարությունյանը, շտաբի պետ՝ Գ. Մկրտչյանը։ 1993-ին միացյալ ջոկատների հիմքի վրա կազմավորվել է Կապանի առանձին մոտոերաձգային վաշտը (հրամանատարներ՝ 1990- Ա. Հարաթյունյան, Մ. Օհանյան)։

Կապանի շրջանում հատկապես լարված իրավիճակ է ստեղծվել 1991-ի վերջին և 1992ին։ Հակառակորդը տարբեր բարձունքներում տեղակայված հաուբիցներից, նռնականետերից, . իսկ Զանգելանի և Կուբաթլորի շրջաններից՝ «Օասդ» կայանքներից, թնդանոթներից անընդմեջ հրթիռահրետակոծել է Կապան քաղաքը, Դավիթ Բեկ, Եղվարդ, Ագարակ, Գեղանուշ, ճակատեն և այլ գյուղեր, նշանոցի տակ պահել Կապան-ճակատեն, Առնիկ եՆերրին Գյոդաքլու հատվածները, Գուիս-Կապան մայրուղին։

ի ամռանը ինչպես մսալի մյուս շրջաններում, այնպես էլ Կապանում հայկական հարավարևելյան բանակային կազմավորումները (14° զորամասի 4-րդ, Կապանի սահմանապահ գումարտակները. Սիսիանի և Կապանի առանձին մոտոերաձգային վաշտերը են) ակտիվացրել են ինքնապաշտպանական գործողությունները։ Ինքնապաշտպանությանը մասնակցել են «Դնեպր» հրետանային խումբը, նաև «Մեծն Տիգրան», «Սուրմալու», «Դավիթ Բեկ», «Մի