Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գեղանկարիչներ ու կինեմատոգրաֆիստներ, պետական ու քաղաքական գործիչներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, բարերարներ ու անհատ անձինք Ղարաբաղից, Հայաստանից ու համայն Սփյուռքից։ Ղարաբաղյան ազատագրական պատերազմը հայ ժողովրդի միասնության ու միաբանության նախանձելի մի օրինակ էր։

Մինչ այս հանրագիտարանի նախապատրաստությունն սկսելը և ղրանից հետո էլ ստեղծվել ու ստեղծվում են վավերագրական ու գեղարվեստական ստեղծագործություններ՝ նվիրված արցախյան գոյամարտի առանձին դրվագների, հերոսների, զոհված ազատամարտիկների, ռազմական, պետական այրեփ, ում անմիջական մասնակցությամբ են ձեռք բերվել ռազմական հաղթանակները։ Այդ առումով առանձնահատուկ դեր ունի հրապարակախոս, գրող, քաղաքական գործիչ, սույն հատորի գիտախմբագրական հանձնաժողովի նախագահ Զորի Բալայանը, որն Արցախյան պատերազմին նվիրված իր բազմաթիվ իրապատում գրքերով, հրապարակախոսական հոդվածներով ու ելույթներով, ե, թերես, ամենակարևորը, մասնակցի վկայությամբ, ներկայացրել է այդ գոյապայքարի առանձին էջեր, վեղուծել ու գնահատական տվել տարբեր իրադարձությունների։ Նա էր, ՈՐ առաջինը հղացավ և օրախնդիր դարձրեց այսօրինակ հանրագիտարան ստեղծելու անհրաժեշտությունը և դրա հետ կապված բոլոր գործառույթները։

Հայկական հանրագիտարանին այս գործում իրենց պատրաստակամ աջակցությունը ցուցաբերեցին նաևՀՀ և ԼՂՀ պաշտպանության և ԱԳ նախարարությունները, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ու արևելագիտության ինստիտուտները, Արցախի պետական համալսարանը, տարբեր գերատեսչություններ ու կազմակերպություններ, ՀՀ նախագահի աշխատակազմի և կառավարության, մարզպետարանների համապատասխան մասնագետները, ԼՂՀ քաղաքների ու գյոպերի համայնքապետերը, ուսուցիչներ։

Շնորհակալությամբ ուզում ենք արձանագրել, որ այս նախաձեռնությունն արժանացավ նաև համաժողովրդական ուշադրության և հրատարակչությունն անմիջապես ստացավ շատերի խրախուսական արձագանքներն ու մասնակցության առաջարկությունները։

Հանրագիտարանում զետեղված են հոդվածներ ռազմական գործողությունների ու ճակատամարտերի, ընդհատակում ու թիկունքում գործած բազմաթիվ կազմակերպությունների, կամավորական ջոկատների, պաշտպանական շրջանների զորքերի ու զենքի տեսակների մասին։ Առանձին հոդվածներով ներկայացված են պատերազմի զորավարներն ու ղեկավարները, Հայաստանի Ազգային ու Արցախի հերոսները, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվածները, ազգային