Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1988-1989-ին՝ առևտրի աշխատողների ՎԱՄդաշենի վերապատրաստման ուսումնարանի մանկավարժ, 1999-2000րին՝ ՀՀ բնապահպանության նախարարության հանրապետական բնապահպանական պետական տեսչության պետ։

1990-94-ին էջմիածնի կամավորական ջոկատի, ապա 5-րդ բրիգադի կազմերում, որպես բուժքույր, թիկունՐԻ ծառայության պետ, մասնակցել է ԼՂՀ Հադրութի (Հախլլու, էդիլլու, Աղբողաղ, Խւմնջուղ, Բլութան), Մարտակերտի (Տոնաշեն, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Մեծշեն, Տոնաշեն, Թալիշ), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1990-ի նոյեմբերին Հադրութի շրջանում գերվել և ջոկատի մի խումբ ազատամարտիկների հետ տեղափոխվել է Շուշիի բանտ։ Դեկտեմբերին ւխկագնով ազատվել է և ջոկատի կազմում շարունակել պայքարը։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, ՀՀ «Արիություն» մեդալով։

Հ. ՄկՀտչյան, Հ. Հակոբյան

ԱՄԻՐՅԱՆ Սլավիկ Սուրենի (ծ. 19.4.1956, ք. Գուիս (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր։ Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1979)։ 1979-ից աշխատում է Գորիսի շրջանային կենտրոնական հիվանդանոցում (1991-ից՝ գլխավոր բժիշկ)։ Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից ԱՍյունիքի տարածաշրջանի գիսավոր վիրաբույժն էր, 1993-ից՝ Սյունիքի անհետաձգելի բժշկական օգնության կենտրոնի տնօրեն և տարածաշրջանի քաղպաշտպանության բժշկական ծառայության պետ։ Պատերազմի ժամանակ ղեկավարել և կազմակերպել է անհետաձգելի բուժօգնությունը մարտադաշտում։ Իրականացրել է վիրավորների տեսակավորումն ու տարհանումը ՀՀ բուժհիմնարկներ և կլինիկական հենակետեր։ Լաչինի մարդասիրական միջանցքի բացումից հետո ազատագրված տարածքներում կազմակերպել է բուժօգնության ծառայություններ։ Ա-ի «Հրազենային վնասվածքների բուժումը և բուժօգնության կազմակերպումը տեղային ռազմական ընդհարումների ժամանակ» թեմայով դոկտորականի թեզը ՀՀ ռազմական բժշկագիտության առաջնեկն է։

Ռուսաստանի բնական գիտությունների (1999), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (1999) ակադեմիաների անդամ, «Հայաստանի վիրաբուժության 21-րդ դար» ընկերակցության Մեծ խորհրդի անդամ, Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2000)։ ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-95)։ Պարգևատրվել է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ԻՊավլովի, Վ. Վեշնադսկու, ՀՀ «Մխիթար Հերացի», «Մարտական գործողությունների մասնակից» մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Հ. Խաչատղան

ԱՄԻՐՋԱՆՅԱՆՀենրիխ Շահենի (11.5.1961, գ. Քարինտակ (Շուշիի շրջան) - 26.1.1992, գ. Քարինտակ) ազատամարտիկ։ 1979-81-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Աշխատել է Ստեփանակերտի էլեկտրամեքենաշինական գործարանի մասնաճյուղում։ Մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը, աչքի ընկել 1991-ի դեկտեմբերի 28-ի և 1992-ի հունվարի 26-ի մարտերում. հերոսաբար կռվել է գրոհող հակառակորդի թիկունքում և կյանքի գնով նպաստել հաղթանակին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

վ. Կապան

«ՍՅԳԱՎԱՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Արարատի շրջանի Այգավան գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1989-94-ին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ, Քյարքի (Տիգոսնաշեն), Երասխի բարձունքներ). Նոյեմբերյանի (Ոսկեպար), Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի) և ԼՂՀ Ասկերանի (Դահրազ), Մարտակերտի (Չափար, Հաթերք), Լաչինի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Բ. Դավթյանը, Գ. Ղուկասյանը, Մ. Գևորգյանը։ Ազատագրված Շուշիի Ղազանչե-