Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պաշտպանելու Արցախը մայր հայրենիքին վերամիավորելու. արցախահայության պահանջը։ Փետրվարի 20-ին Ս-ում տեղի է ունեցել համահայկական նշանակության պատմական իրադարձություն. բազմահազարանոց հանրահավարի մասնակիցների ձնշմամբ և օժանդակությամբ տեղի է ունեցել ԼՂԻՄ ժողովոլական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, ուը ոաշում է ընդունել՝ դիմել Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ-ին՝ ԷՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ ընդզրկելու խնդրանքով։ Փետրվարի 20-ի որոշումից հետո Ս-ում, ԷՂԻՄ-ում և ՀԽՍՀ- ում դեպքերը զարգացել են սրընթաց կերպով։ Մթնոլորտը ծայրահեղ շիկացած էր ինչպես Երևանում, Բաքվում այնպես էլ երկու հանրապետությունների այլ բնակավայրերում։ Հաշվի առնելով ստեղծված բարդ իրադրությունը՝ 1989-ի հունվարի 20-ին ԼՂԻՄ-ում ստեղծվել է Հատուկ կառավարման կոմիտե։ Կասեցվել են կուսակցական ու պետական մարմինների լիազորությունները, սահմանափակվել աշխատանքային կոլեկտիվների և բնակչության սահմանադրական իրավունքները։ 1989-ի մայիս-սեպտեմբերին Ս-ում տեղի են ունեցել զանգվածային գործադուլներ։ 1989-ի օգոստոսի 16-ին Ս-ում կայացած ԼՂ լիազոր ներկայացուցիչների համագումարում ընտրվել է Ազգային խորհուրդ։

1989- ին Ս-ում և մարզում մտցվել է արտակարգ

Ք.Ի. Իվանյանի հուշարձանը Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանի բակում

դրություն։ Հատուկ կառավարման կոմիտեն փոխարինվել է հանրապետական կազմկոմիտեով։ Սաստկացել են հայ բնակչության նկատմամբ խորհրդային բանակի կողմից իրականացվող կամայականությունները։ 1991 -ի սեպտեմբերի 2-ին Ս-ում տեղի է ունեցել ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Ի պատասխան այդ որոշման՝ Աղդամի, կրկժանի, Խոջալոփ, Շուշիի, Մալիբեկլոփ, Ջամիլլորի և այլ հենակետերից հակառակորդը պարբերաբար հրթիռակոծել ԷՍ.։ Գործադրվել է նաև միջազգային համաձայնագավ արգելված զանգվածային ոչնչացման զենէ։ Ինքնապաշտպանությունը կազմակերպելու և ուժերի արդյունավետ կենտրոնացման նպատակով Ս-ում ստեղծվել է ԻՊՂՒ մարզային շտաբ, որի մեջ ներառվել են կամավորական բոլոր խմբերի հրամանատարները, կազմավորվել են 10-ից ավելի դասակներ և վաշտեր, ձևավորվել «26-ի դիրքերը», ստեղծվել է Ինքնապաշտպանական կոմիտեն (տես Պաշտպանության կոմիտե), Պաշտպանության պետական կոմիտեն, ապա՝ Կենտրոնական պաշտպանական շրջանը: