Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Իրականացրել է Մաճկալաշենի ինքնապաշտպանական ջոկատը (հրամանատար՝ Ա. Ավետիսյան)։ Ընթացել է 2 փուլով՝ Ֆիզուլիի շրջանի Վերին Դիվանլար գյուղի ազատագրում և Ղաջարի զինված ջոկատի ջախջախում։

1988- ին Վերին Դիվանլարում տեղակայված էր Ադրբեջանի ՆԳՆ ՄՀՆՋ-ականների ռազմական հենակետերից մեկը։ Դեկտեմբերի 7-ի առավոտյան Մաճկալաշենի ջոկատի ազատամարտիկները հեռակապով տեղեկացել են Մաճկալաշենը հրի մատնելու՝ հակառակորդի մտադրության ու նախապատրաստությունների մասին։ Ջոկատը ժամը 1330-ին հանկարծակի հարձակվել է Վերին Դիվանլարի ուղղությամբ և վնասազերծել կրակակետերը։ Ամարասի վանրի շրջակայքում դարանակալած Ղաջար գյոսլի ադրբեջանցի զինյալներն, անցել են ընդհանուր հարձակման։ Ա. Ավետիսյան ի խումբը հարձակվել և «Քլորեն բաղ» կոչվող թթենիների այգում ջախջախել է հակառակորդին։ Վերին Դիվանլարի կրակակետերի ճնշմամբ ու Ղաջարի զինված ջոկատի ջախջախմամբ Մաճկալաշենի ինքնապաշտպանական ջոկատը ռազմավարի միջոցով բարելավել է իր սպառազինությունը, համալրել շարքերը, նպաստավոր դիրքեր զբաղեցրել և ապահովել Մաճկալաշենի պաշտպանությունը։

Մ. Հարաթյոմկաճ

ՎԵՐԻՆ ՀՈՂԱԹԱՂ գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 44 կմ հարավարեմուտք Թարթառ գետի աջ ափին՝ 800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 570 հա։ Բնակչությունը՝ 431 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային, կերային և բանջարանոցային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Գյուղում Ա շրջակայքում պահպանվել են Վահին անունով հայտնի 2 մատուռ (XIII դ.), ճոխտակ եղցին, Մրջման շինատեղը (Աք1\ք ղդ.)։

1988- ին Վ. Հ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ռ. Սայիյան)։ Մասնակցել է Մարտակերտի (Զափար, Մսասղա, Կիչան, Նարեշտար, Աղդաբան, Ումորդլու, Իմերեթ Քերավենդ, Արխավենդ), Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վ. Հ-ից հրամանատար է եղել Ա. Շխինյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2ոլ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ա. Շիրինյանը, Ռ. Գալստյանը (հետմահու)։ Զոհվել է 12 ազատամարտիկ։

ՎԵՐԻՆ ՍԶՆԵՔ, գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 35 կմ հարավ՝ Քիրս լեռան ստորոտում՝ 850-900 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 436 հա։ Բնակչությունը՝ 42 (2003)։ Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ և անասնապահությամբ։ Բնակիչներն

օգտվում են Ներքին Սզների դպրոցական, առողջապահական, մշակութային հիմնարկներից։ Գյուղում է Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.)։

Վ. Ս-ի կամավորների խումբը ներառվել է Ներքին Սզների ջոկատի կազմում և մասնակցել տարբեր ազատագրական մարտեփ։

Մ. ՄապաղաԱ

ՎԵՐԻՆ ՎԵ5ՍԱԱ1ՒԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ, մար

տական գործողություն, տեղի է ունեցել 1992-ի փետրվարի 22-ին։ Հակառակորդը Վերին Վեյսալուն վերածելով հենակետի՝ փակել էր Մարտունի-ճարտար ճանապարհը։ Ռազմական գործողության ժամանակ ինքնապաշտպանական ջոկատները բաժանվել են 4 հարվածային խմբերի, ճարտարից «Կոհակ» դիրքերի մոտով շարժվել են Ստեփանակերտի, աջ կողմով՝ Ղուզե ճարտափ, ձախով՝ «Կոհակի» վրայով՝ Գիշիի ջոկատները, իսկ Գյունե ճարտարից՝ տեղի գորա-