Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խումբը։ Մեկական ՀՄՄ-2 և ՀՄՄ1 փակել են Ալիբալիի խաչմերուկը՝ հակառակոորին օգնություն հասցնելու փորձելը խափանելու նպատակով։ 2 ՀՄՄ1 և 1 ՀՄՄ-2 ճարտարի ճանապարհին դարանակալել են մի փոքրիկ բարձունքի մոտ։ Լուսաբացին 120 մրք-անոց ականանետից կոսկ է բացվել հակառակորդի կուտակման վայրերի ուղղությամբ։ Հակառակորդը առանց լուրջ դիմադրության, խաչմերուկի ուղղությամբ հեռացել է գյուղից։ Ֆիզուլիի կողմից օգնության եկող մեքենաների շարասյան առաջխաղացումն ազատամարտիկները կանխել են զրահամեքենաների կրակահերթով

Ստեփանակերտի ջոկատը գրավել է կրակակետերի վերածված տների առաջին շարքը և շարունակել առաջխաղացումը։ Աջից՝ Ղուզե ճարտարի, իսկ ձախից գյուղ են մտել Գիշիի ինքնապաշտպանական ջոկատները։ Հակառակորդի կայազորի մնացորդները (ՄՀՆՋ-ականները) չեն դիմացել հայ մարտիկների սրընթաց գրոհին հ ազատամարտիկների թողած միջանցքով հեռացել են իրենց դիրքերից։

Մ. Հարությունյան

ՎԵՐԻՆ ՔԱՇՕՐՆԻՔ, գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում՝ շրջկենտրոնից 78 կմ հարավ-արևելք Հակարի գետի աջ ափին։ Բնակչությունը՝ 46 (2003 )։ Զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (կոչվել է զոհված ազատամարտիկ Գ. ճաղարյանի անունով)։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1998-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՎԵՐԻՆ ՇԵՆ. գյուղ ԼՂՀ Շրսհումյանի շրջանում՝ շրջկենտրոնից 7 կմ հարարխաեմուտք Վարար գետակի ձախ ափին։ Բնակչությունը՝ 4141

(1989) ։ Զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ Ա այգեգործությամբ։ Ուներ միջնակարգ և 8-ամյա դպրոցներ, հիվանդանոց. մշակույթի տուն են։ Գյուղում էր Ս. Աստվածածին եկեղեցին (XVIII դ.)։ Մինչև XIX դ. վերջերը պանհպանվել էր հայերեն մագաղաթե մի Ավետարան։

1988-ին Վ-ում կազմավորվել են կամավորական (հրամանատարներ՝ Ս. Մարյանյան, Ա. Գյուլումյան) և աշխարհազորային (հրամանատար՝ Ա. Շելունց) ջոկատներ։ Մասնակցել են Վ-ի և Մանաշիդի ինքնապաշտպանական մարտերին։ 1992-ի ամռանը հակառակորդը գրավել է գյուղը։ Բնակչությունը բռնի տեղահանվել է։ Գյուղից զոհվել է 19 խաղաղ բնակիչ, 17 ազատամարտիկ։ Վ. ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկուլության տակ։ ՎԵՐՄԻՇԵՎԱ Սեդա Կոնստանդինի (ծ. 9.10. 1932, Թբիլիսի), հասարակական գործիչ. հրապարակախոս։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1956)։ Հայաստանի զրողների և Մոսկվայի գրողների միությունների անդամ։ 1956-87-ին աշխատել է ՀԽՍՀ տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում և նախարարություններում, դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1987-88-ին՝ ԽՍՀՄ մշակույթի ֆոնդի հայկական բաժանմունփ,

1992- ից՝ ԼՂՀ Մոսկվայի մշտական ներկայացուցչության փուձագետ, 1995-98-ին, միաժամանակ՝ Ոուս-հայկական նախաձեռնությունների կենտրոնի պատասխանատու քարտոպար,

1993- 99-ին՝ ՌԴ Պետդումայի և ՀՀ Աժ կապերի հանձնաժողովի նախագահ, Ն. Ռիժկովի՝ հասարակական կարգով օգնական-խորհրդատու.

1992- ից՝ Ռաս-հայկական բարեկամության ընկերության նախագահության. Մոսկվայի հայ համայնքի վարչության անդամ, 2002-ից՝ նույնի ստեղծագործական կենտրոնի ղեկավար

1988-ից Վ-ի հասարակական, քաղաքական գործունեությունը նպատակամղված է եղել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, կազմակերպել է ռուս և օտարերկրյա մտավորականների, իրավապաշտպանների պատվիրակությունների գործուղումը ԼՂ, Մոսկվայում տարածել է Սումգայիթի ցեղասպանությանը, Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանի բռնագաղթը, ԽՍՀՄ ՆԳ զուքերի անօրինականությունները դատապարտող գրականություն, հարպարակել պատերազմին վերաբերող տեղեկատվական-վերլուծական ամփոփագրեր։ Ղարաբարյյան հիմնահարցի կարգավորման քաղաքական լուծումների շրջանակներում համագործակցել է «Մոսկովյան տրիբունա», «Կրիկ» կազմակերպությունների, «Մեմորիալ» ընկերության հետ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջուղիներին» հուշամեդալով։

Ա. Արշակյան

ՎԵՑԵՐՈՐԴ ՎԱՇՏ. ԼՂՀ ԻՊՈՒ ստուրսբաժանում։ Կազմավորվել է 1992-ի դեկտեմբերին՝ Ստեփանակերտի Արմենավան թաղամասի կամավորական ջոկատների հիմրի վրա։