Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1991- 92-ին մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան. «Քսանվեցի դիրքեր». Այմենավան թաղամաս). Շուշիի (Ղայբալիշեն. Շուշի). Ասկերանի (Խոջալու, Ասկերան. Դահրավ. Սառնաղբյուր). Աղդամի (Ավդալ, Գյուլափլու). Մարտակերտի (Հսարւթյունագոմեր. Վաղուհաս. Գյուլաթսպ, հեռուստաաշտարակի բարձունք և այլն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992-ի սեպտեմբերին վաշտի հիմքի վրա ձևավորվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի 3-րդ մոտոհրաձգային գումարտակը։

Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել ԿՆեաիսյանը. ՄԹովմասյանը։

ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել են Ս. Թովմասյանը, Ս. Հարությունյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Հ. Բալասանյանը։ Վաշտից զոհվել է 20 ազատամարտիկ։

Մ. Հարությունյան ՎՈԼՍԿԻ Արկադի Իվանովիչ (ծ. 15.5.1932. գ. Դոբրուշե (Բելոռուսական ԽՍՀ Գոմելի մարզ)). ՌԴ քաղաքական, պետական գործիչ։ Ավարտել է

Մոսկվայի պողպատի և ձուլվածքների ինստիտուտը (1955)։ ւ980-88-ին տարբեր պաշտոններ է վարել ԽՄԿԿ ԿԿ ապարատում, եղել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի օգնական՝ տնտեսական հարցերի գծով։ 1988-89-ին՝ ԽՄԿԿ ԿԿ և ԽՍՀՄ ԳԽ Նախագահության ներկայացուցիչը ԼՂԻՄ-ում, 1989-ի հունվարից՝ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ։ Վ. հայանպաստ քաղաքականություն է վարել ԼՂԻՄ-ում. նպաստել մարզի տնտեսության զարգացմանը։

ԽՍՀՄ ժողպատգամավոր (1989-91, Ստեփանակերտի ընտրատարածքից), միաժամանակ՝ ԽՍՀՄ ԳԽ պաշտպանության և պետական անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ։

ՎՈՒՐԳԱՎԱՆ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 38 կմ հարավ-արևելք Հակարի գետի ստորին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը՝ 109 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1994-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։