Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՌԴ, ՀՀ, ԱՀ, Վրաստանի Ա այլ հանրապետությունների միջև։ Ըստ համաձայնագփ՝ ՀՀ-ի, ԱՀ-ի և Վրաստանի համար սահմանվել են սպառազինության համահավասար չափաբաժիններ. Անդրկովկասի յուրաքանչյուր հանրապետություն պետք է ստանար մինչև 220 տանկ, 285 հրետանային կայանք, 110 մարտական ինքնաթիռ և 50 հարվածային ուղղաթիռ։ Սպառազինության նման բաշխումը ԱՀ չի ընդունել և համաձայնագիրը չեղյալ հայտարարելու յուրահատուկ ձե է ընտրել՝ իր սեփականությունը հայտարարելով Ադրբեջանի տարածքում տեղակայված անդրկովկասյան զորամիավորումների ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, զինամթերքի պահեստները։ Ըստ հավաստի աղբյուրների՝ միայն ծանր զինտեխնիկան (տանկ, զրահապատ մեքենա, հրետանի) իր թվաքանակով գերազանցում էր Հայաստանին 15 %-ով, Վրաստանին՝ 27 %-ով։ Ադրբեջանում տեղակայված 4-րդ բանակի տրամադրության տակ կար 1310, Հայաստանում 7-րդ բանակն ուներ 1107, իսկ 31-րդ բանակային կորպուսը Վրաստանում՝ 995 միավոր ծանր հրետանի։ Տարատեսակ զինամթերքի քանակի առումով Ադրբեջանը գերազանցում էր Հայաստանին և Վրաստանին միասին վերցրած։ Ադրբեջանի տարածքում առկա էր մեկ ռազմավարական, երկու օկրուգային և երեք դիվիզիոնային զինապահեստներ (յուրաքանչյուրում՝ 150-200 վագոն), որոնց ընդհանուր տարողությունը կազմում էր հազարավոր վագոններ։ Ռազմական նման ներուժի առկայությունը, մասնավորապես ՀՀ-ի նկատմամբ գերազանցությունը, ԱՀ ղեկավարությանը վստահություն էր ներշնչել Ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես ռազմական միջոցներով լուծելու համար։

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՎԱՇՏ, ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի գարնանը՝ աշխարհազորի հիմքի վրա։

Մասնակցել է Ասկերանի (Ասկերան, Ջանհասան, Քյաթուկ) և ԼՂՀ այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Հրամանատար՝ վ. Աֆյան։

ՏԱՎՈՒՇԻ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ, կազմավորվել է 1989-ին՝ Տավուշի շրջանում տեղակայված հակակարկտային հրանոթների հրետանավորներից։ Ունեցել է շտաբ և հենակետեր Վերին Կարմիրադբյուր (հրամանատար՝ Հ. Միպախանյան), Նավար (Ա.

Պետրոսյան), Զինչին (Մ.Նիգոյան), Պառավաքար (Խ. Բոպաղյան) գյուղերում։

1989- 94-ին մասնակցել է շրջանի ինքնապաշտպանական մարտերին՝ օգտագործելով հակակարկտային հրանոթներ։ Ընդհանուր հրամանատար՝ Մ. Նիգոյան, շտաբի պետ՝ Շ. Գաբփելյան։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, վարչատարածքային միավոր ՀՀ-ում։ Կազմվել է 4.12.1995-ին։ Ներառում է նախկին Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի (մինչև 1991-ը՝ Շամշադին) շրջանների տարածքները։ Հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու, հարավում՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերին։ Տարածքը՝ 2740 կմ1։ Բնակչությունը՝ 134,4 հզ. (2003)։ Մարզում կա 62 համայնք, 63 բնակավայր (59-ը՝ գյուղ), քաղաքներն են Իջևանը (մապկենտրոն), Բեոլը, Դիլիջանը և Նոյեմբերյանը։

Մարզի տարածքն անցյալում կազմել է Մեծ Հայքի Գուգարք և Ուտիք նահանգների մաս։ Հետագա դարերում եղել է Բագոստունիների, Կյուփկյանների, ապա՝ Զաքարյանների իշխանական տիրույթ։ XIII դ. ենթարկվել է թաթար-մոնղոլների ավերածություններին։ XIX դ. սկզբից տարածքը միացվել է Ռուսաստանին և կազմել Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին՝Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս։ 1930-ին տարածքում կազմավորվել են ՀԽՍՀ Իջևանի և Շամշադինի, 1937-ին՝ Նոյեմբերյանի վարչական շրջանները։

Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին մարզի բնակչությունը զենքը ձեռքին պաշտպանել է իր սահմանները և արցախահայության պայքարը։

Իջևանի շրջանն Ադրբեջանի հետ ուներ 35 կմ երկարությամբ սահման։ Հակառակորդը պարբերարա հարձակվել և հրետակոծել է շրջանի ինքնապաշտպանական դիրքերը և նշանառության տակ առել շրջա նի սահմանամերձ Ազատամուտ, Վազաշեն,

Այգեհովիտ, Սևքար,

Սափգյուղ և Կիրանց գյուղերը։ 1988-ին Իջևանում ստեղծվել է ինքնապաշտպանության ռազմական խորհուրդ (նախագահ՝