Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տեխնիկայի բարձր մակարդակով։ Տ-Թ. հոոմանատարական կաաղությունների և ՊԲ ու ՀՀ ԶՈՒ ԳՇ ներուժի հմուտ զուգորդման շնորհիվ հաջողվել է Շուշիի գործողությունն իրականացնել նվազագույն կորուստներով։ Տ-Թ. անձնական քաջության և հրամանատարական օժտվածության համար ազատամարտիկների և խաղաղ բնակիչների շրջանում ստացել է «Կոմանղոս» պատվանունը։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով։

Հ. Խաչատրյան

ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՀԱՆԱ Հովհաննիսյան Հովհաննես (Հոոնտ) Ջալալի. ծ. 102. 1963, գ. Վանք (ԼՂՀ Մարտակերտի շրջան)Լ Գանձասարի վանքի վանահայր և հոգևոր հովիվ։ 1982-84-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1990- ին ընդունվել է Ա. Էջմիածնի հոգևոր ճեմարանի քահանայաց լսարանը։

1992-94-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Խաչենագետի հովտի, Վաղուհաս, Գետավան, Դրմբոն, Զլդարն, Կիչան և այլ բնակավայրերի ինքնարղաշտոյանական և ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Գանձասար վանքի պաշտպանության ժամանակ։ Նրա անձնվիրության շնորհիվ Գանձասարի վանքը գործել է անընդմեջ։ Հարյուրավոր ազատամարտիկներ (նաև մահարղարտներ) օրհնություն են ստացել Տ. Հ. ք-ից, լսել հույսի, հավատի, սիրո և հայրենասիրության մասին նրա քարոզները, առաջնորդվել նրա «հետդարձի ճանաոյարհ չկա՝ հետևում Գանձասարն Է» կոչով։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

Մ. Հարությունյան

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՑԱՆ Լևոն Հակոբի քծ. 9.1. 1945. Հալերդ (Միփա)Լ քաղաքական, ուխտական գործիչ։ ՀՀ ԳԽ նախագահ (1990-91) և ՀՀ առաջին նախագահը (1991-98)։ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի նախագահը (1990-95)։ «Ղարաբաղ» կոմիտեի և Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիրանդամ, ՀՀՇ վարչության նախագահ (1989-90)։ Ասորագետ-ադբյորոոգետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1987)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1968)։ 1978-85-ին՝ Մատենադարանի գխքարաոտտ. 1985-ից՝ ավագ գիտական աշխատող։

Տ-Պ. քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թթ.։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն. մայիսից՝ Ղարաբադյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վեղուծություներով։ «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի անունով տարածած թռուցիկների. Շարժման ճնշման տակ ընդունված ՀԽՄՀ ԳԽ որոշումների տեքստերի հեղինակն Է։ 1988-ի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել և 6 ամիս կալանքի տակ է ոյահվել Մոսկվայի Բուտիրյան բանտում։

Տ-Պ. պետական անկախությունը համարել է ազգի գոյության գերագույն նպատակ, նրա ազատ զարգացման և ինքնաոյահպանման հիմնական գոսվական, անկախության իրականացման միջոցը համարել է խատես՝ սեփական ուժերին համապատասխանող քաղաքականությունը։ Վճռականորեն հանդես է եկել ինչպես ազգի բացարձակացման, այնպես Էլ նիհիլիզմի ու ճակատագրապաշտության տանող գաղափարների դեմ, «ազգային միասնությունն» ու «ազգային գաղափարախոսությունը» համարել է քաղաքական կեղծ հասկացություններ։ Վարել է հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների և խաղաղ համակեցության, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում ակտիվ ինտեգրման քաղաքականություն։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Հայ դատի լուծման ճանապարհը համարել է երկրի հզորացումը և առանց նախապայմանների Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը։ Ներքին քաղաքականության մեջ առաջնորդվել է ազատական-ժողովրդավարական գաղափարներով, իրականացրել է անկախ պետականության ինստիտուտների կազմավորմանը և ազատ շուկայական հարաբերությունների հաստատմանը միտված համակարգային բարեփոխումներ։

Նրա ղեկավարած ԳԽ սահմանադրական հանձնաժողովի մշակած ՀՀ Մահմանադրության նախագիծը 5.7.1995-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեով։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի տարիներին իրականացրած քաղաքականության շնորհիվ ԼՂ