Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձեռք է բեռել փաստական անկախություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում ԼՂ ճանաչվել է որպես հակամարտության կողմ։ Կարեու վերապահումներով հանդերձ՝ համաձայնվել է հակամարտության կարգավորման «փողային տարբերակի» հիման վրա վերջնական խաղաղության հաստատման բանակցություններ սկսել Մինսկի խմբի շրջանակներում։ Մամուլի ասուլիսում (26.9.1997) և մամուլում տրղագրված «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում (1.11. 1997) ներկայացրել է հակամարտության կարգավորման իր ծրագիրը (միջազգային երաշխիքների և Հայաստանի կարհու դերակատարության արղահովմամբ պահրդանել ԼՂ-ի փաստական անկախությունը, Հայաստանի հետ ցամաքային կապը, ապահովել անվտանգության երաշխիքներ, վերացնել տնտեսական շրջափակումը, ստանալ Հայաստանի և ԼՂ-ի ազատ և արագ զարգացման հնարավորություն, իսկ ԼՂ-ի կարգավիճակի հարցը նետաձգել ապագային) և այն իրագործելու վճռականությունը։ Գաղափարական ընդդիմությունը Տ-Պ-ի ծրագիրը համարել է «պարտվողական»։ Լարված իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով և տեղի տալով ճնշումներին՝ 3.2.1998-ին հրաժարական է տվել։

Գիտական աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը և հայ-ասորական գրական առնչություններին։

ԽՄՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994), Մուբոնի (1996) և Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր ղոկտու։

ՀԽՍՀ (1989-90) և ՀՀ (1990-91) ԳԽ պատգամավու, ՀԽՄՀ ԳԽ Նախագահության անդամ (1990)։

Երկ. Ս)ւջին հայերենի հնչյունաբանությունը ըստ ասորական աղբյուրների («ՊԲՀ», 1974, 14° 3)։ Սաղմոսների հայերեն թարգմանությանը Ա նրա նախօրինակը («Էջմիածին», 1975, 14°14° 1, 4, 6, 9, 1976, 14° 8-9)։ Աբրահամ Խոստովանողիի «Վկայք ԱրԱհլիցը», Ե., 1976։ Անանուն Եդեսացի, ժամանակագրության, Ե., 1982։ Հայ հին թարգմանական գրականություն (հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն),

Ե., 1984։ «Գրիգոր Սոսավողի վարդապետության» ասորական աղբյուրները («ԲՄ», 1985, 14° 15)։ Ասորիների ղերը հայկական Կիփկիո մշակութային կյանքում ԺԲ-ԺԳ դարերում, Վնտ., 1987։ Ագաթանգեղոսի ասորական խմբագրությունը («Էջմիածին», 1987, 14° 11-12, 1988, 14° 5-6, 1989, հհ 4-6) Ե., 1993։ 1ր\Ո։տ ռոորարոտ ոՎ(1Ա\՝տ օ 5. Էբհրրտ (Շօրբստ Տօոբէօրստ Շհոտէնրոօրստ Օորուրւհաո), V. 473, Տրրկոօրրտ ձոոտոԽԺ, I. 15, Լօրրրոս, €ո ձէժւհստ Է. Բտտէէրտ, 1986.

Ա. Սահակյան, Ա. Սարգսյան

ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՑԱՆ Քւիստիան Ստեփանի (ծ. 21.8.1951, Փարիգ), դիվանագետ, պատմաբան։ ՀՀ արտակարգ և լիազու դեսպան (2001)։ Ավարտել է Փարիգի 7-րդ համալսարանի պատմության ֆակուլտետը (1976)։ 1991-92-ին՝ ՀՀ արտգործնախարարության եվրոպական երկրների բաժնի պետ, 1992-93-ին՝ ՀՀ արտգործնախարարի խորհրդական, 1993-96-ին՝ Բելգիայում ՀՀ դեսպանության խորհդական, 1996-99-ին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազու նախարար։ 1999-2001-ին՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, 2001-ից՝ Եվրախորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

1990- 93-ին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով ԵԱՀԽ բանակցություններում Հայաստանի պատվիրակության ղեկավար։ Մասնակցել է ԵԱՀԽ Մինսկի համաժողովի հրավիրման բանակցություններին և Մինսկի խմբի կազմավորմանը։

«ՏԻԳՈ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990-ի հունվարին, Ստեփանակերտում։

1992- ի սեպտեմբերին ջոկատը ներառվելէ Կենտրոնական պաշտպանական շրջանի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի կազմում։ Ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Կուսապատ, Մեհմանա, Չլդրան, Կիչան, Դրմբոն, Վաղուհաս), Ասկերանի, Մարտունիի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են

եղել Տ. Գրիգորյանը, Կ. Դանիելյանը և Ս. Համբարձումյանը։

Ջոկատից ԼՂՀ «Մարտական խաչ» 1ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Կ. Դանիելյանը, «Մար-