Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՏՈՌՈԶՅԱՆ էդորարդ Վարդանի խ.3.1954. ք. Քաջարան (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) - 8.8.1989. գ. Գետամեջ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում )Լ ճարտարագետ. զինաՓ11։ Խորհրդային բանակի լեյտենանտ (1976)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը

(1975) ։ 1976-89-ին աշխատել է Շամբի հէկում, ապա՝ «Շափյուղա» գիտարատադրական միավորումում։

1988-89-ին կազմակերպել է զենք-զինամթերքի ընդհատակյա արտադրության. մասնակցել կամավորական ջոկատների կազմավորման. Շահումանի շրջան. Գետաշենի և Բերդաձորի ենթաշրջաններ մարդասիրական օգնություն առաքելու, նոր Հաճնում, Կոտայքի շրջանի այլ բնակավայրերում հանրահավաքներ, ցույցեր կազմակերպելու աշխատանքներին։ Զոհվել է զենքի փուձարկման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։ Թաղված է նոր Հաճնում, ուտեղի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում տեղադրված է նրա տուֆակերտ հուշարձանը (քանդակագործ՝ Ռ. Խաչատրյան)։ Տ-ի անունով է կոչվել նոր Հաճնի փողոցներից մեկը։

Գէկ. Աշակյաէ Ա., Մահ չիմացյալ մահ, մահ իմացյալ աճմահությում, Ե., 1993։

«ՏՈՌՈԶՅԱՆ», կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989-ին. նոր Հաճնում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ Կոչվել է է. Տոոոզյանի անունով։ Ունեցել է շտաբ։ 1989-94-ին ջոկատն առանձին կամ «Արծիվ1-մահապարտների» կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բարեկամավան, Դովեղ), ԼՂՀ Մարտակերտի (Մաղաղիս, Հակոբ Կամափ, Վաղուհաս. Վանք), Շուշիի (Քարինտակ). Լաչինի («Կոբրա» դիրքեր) շրջանների և Բերդաձորի ենթաշրջանի զյուղերի, Քելբաջարի շրջանի (Օմարի լեռնանցք) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Պ. Խոջոյան։ Ջոկատից ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել է Վ. Աբրահամյանը (հետմահու), «Արիություն» մեդալով՝ 14. «Մարտական ծառայության համար» մեդալով՝ 3, զոհվել է 7 ազատամարտիկ։

ՏՈՒՄԻ, գյուղ ԼՂՀ Հադարթի շրջանում՝ շրջկենտրոնից 34 կմ հյուսիս-արեմուտք 900-1000 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 4365 հա։ Բնակչությունը՝ 788 (2003)։ Զբաղվում են անասնարդահությամբ. հացահատիկային և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ. այգեգործությամբ. մեղվաբուծությամբ։ Ունի միջնակարգ դրդրոց. մշակույթի տուն, բուժկետ և այլն։ Գյուղում և շրջակայքում պահրդանվել են Գորոզու (Ղլենքար) բերդը (IX դ.). Կարմիր (X դ.). Ս. Հովհաննես (XVII), Ս. Հովհաննես նոր (XIX դ.). Խաչենի արտ (XI դ.) եկեղեցիները. Օխտը դոնի վանքի (XIII դ.) ավերակները. Իգակոց կամ Հայկազն (XVII դ.), Խտտրոխութ (IV-VII դդ.), Ստերինոցեն խութ,

Տումիի համայնապատկերը Մկրտիչի տեփեր և այլ գյուղատեղիներ. Հայվազի կամուրջը (XIII դ.). Ալքունակունք բաղնիքը (X-XVIII դդ.) և այլն։

1990- ի ամռանը Տ-ում կազմավորվել են կամավորական ջոկատներ, որոնց հիմքի վրա ստեղծվել է վաշտ, ապա՝ զումարտակ։ 1991-94- ին մասնակցել են Հադրութի (Տող, Հին Թաղլար, Խծաբեոլ, Հողեր. Խւմանջուղ, Պլեթանց և այլն). Ֆիզուլիի, Ջաբրայիլի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Տ-ից հրամանատարներ են եղելԿ. Խաչատրյանը և Գ. Մանվելյանը (գնդի հրամանատարի տեղակալ). Ռ. Հակոբյանը (գումարտակի), Ա. Բաղդասարյանը և Հ. Խաչատրյանը (վաշտի), Մ. Մելքումյանը. ՄՂահրամանյանը, Ա. Ավագյանը և Գ. Ստեփանյանը (դասակի), է. Մոսյանը, Վ. Խաչատրյանը (վաշտի)։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Գ. Մանվելյանը։ Զոհվել է 20 ազատամարտիկ։

Գկ. Ղազսյամ Խ., Տումի, Ե., 2003:

Խ. Ղաղա պամ