Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շրջակայքում պահպանվել են Ամենափրկիչ (X դ.) և Լուսավորչի Անապատ (\-Ճ111 դդ.) եկեղեցիները, ստորգետնյա կացարաններ, դամբարաններ, հնացույն տապանաքարեր, խաչքարեր, բեոլ-ամրոցներ։ 1990-ին Ց-ում կազմավոոել է ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Ա. Աբոսհամյան)։ 1991-ի մայիսին զյորդբ բռնագաղթել է։ Նույն թվականի նոյեմբերի 15-ին գյուղն ազատագրվել է (տես Սարինշենի ազատագրում), դեկտեմբերին բնակիչները վերադարձել են գյուղ, սակայն 1992-ի մայիսի 28-ին հակառակորդը զոսհատեխնիկայով և մեծաքանակ հետևակով վերստին զոսվել է գյուղը, սպանել 18 խաղաղ բնակիչների (այդ թվում՝ կանայք, ծերեր), հոլեհել և ավերել շինությունների մեծ մասը։

1990- ի օգոստոսի 15-ին ՊԲ ստորաբաժանումները ազատագրել են Ց.։ 1994-ից վերաբնակեցվում է։ 1991- ՑՈԻՅՑ, ժողովրդի զայրութի, քաղաքական պահանջների, բողոքի, հասարակության տրամադրության զանգվածային (երթ, հանրահավաք են) դրսևորում։ Ղարաբաղյան շարժման ժամանակ Հայաստանում, Արցախում և Սփյոտքում հայ ժողովրդի պահանջատիրության պայքարի հիմնական ձևերից ԷՐ։ Շատ դեպքերում ուղեկցվել է հացադուլներով, գործադուլներով և դասադուլներով։ Զանգվածային առաջին Ց-երը տեղի են ունեցել 1988-ի փետրվարին՝ Ստեփանակերտում, Երևանում և այլ քաղաքներում։ Նշանակալի է

1988- ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց Ց.։ Ցուցարարները Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում իրենց զորակցությունն են հայտնել ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի (տես Արտահերթ նստաշրջան ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20րդ գումարման 1988-ի փետրվարի 20-ի) պատգամավորներին, որոնք ընդունել էին պատմական որոշում. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ-ին և Հայկական ԳԽ-ին՝ խորին ըմբըռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ ԳԽ-ի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու դրական լուծման համար»։ 1989- Արցախյան դեպքերից հետո Երևանի Անկախության հրապարակում ծայր են առել անընդմեջ հանրահավաքներ. մասնակիցների թիվը առանձին դեպքերում հասել է մոտ մեկ միլիոնի։ Ցուցարարները Երևանում միաձայն ու միահամուռ վանկարկել են «Ար-ցախ, Մր-ցախ…», «Միացում, Միացում իսկ Ստեփանակերտում՝ «Հայաստան, Հա-յաս-տան…», «Միացում, միացում..։ Ց-երը Հայաստանում կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն, Ստեփանակերտում՝ «Կռունկ» կոմխեն, «Միացում» հասարակական կազմակերպությունները։

Կենտրոնական և ադրբեջանական իշխանությունների մեքենայությունների, կամայականությունների, բռնությունների դեմ ողջ հայությունն իր բողոքի ձայնն արտահայտել է պարբերաբար կրկնվող խաղաղ Ց-եավ։ Ցուցարարները հանդես են եկել Հայաստանի անկախության վերականգնման. Արցախը Հայաստանին վերա-

միավորերու պահանջներով։ . ,

Հ. Խաչատրյան