Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՈՒԹԵՐՈՐԴ ՎԱՇՏ, ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանում։ Կազմավորվել է 1991-ի դեկտեմբերին՝ ԻՊՈՒ 6-ւ՝դ վաշտից առանձնացած խմբի հիմրի վար։

1991-92րին մասնակցել է Ստեփանակերտի (Կխժան, «Քսանվեցի դիրքեր»). Շուշիի (Ղայբափշեն, Շուշի, Խալիֆալի, Զառսլու, Սափբաբ, Բեոլաձոր), Ասկերանի (Քյոսալար, Նախիջևանիկ, Քյաթուկ, Սառնաղբյուր, Դահրավ, Քարա-

գլուխ), Լաչինի

(«Մարդասիրական միջանցք») շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Մ. Գասպարյան։

Վաշտից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Վ. Ավագյանը, Գ. Հայրապետյանը, Վ. Գևորգյանը, Գ. Առըստամյանը, Մ. Գասպարյանը, հետմահու՝ Ա. Դանիելյանը, Դ. ժամհարյանը, Մ. Մարգսյանը։

Զոհվել է 33 ազատամարտիկ։

Մ. Հարաթյորայան ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ Րագրատ Արշակի (9.12. 1925, գ. Մաշկապատ (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 19.112001, ԵղվարդԼ գրող, պատմաբան։ Պատմական գխությունների դոկտոր (1973)։ Ավարտել է Շուշիի ուսուցչական ինստիտուտը (1944), Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը (1946)։ 1949-67-ին եղել է ԼՂԻՄ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ «Մովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր, մշակույթի մարզային վարչության պետ, ԼՂԻՄ մարգխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1969-ից՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1960-ական թթ. Ս. Շաքարյանի, Գ. Ստեփանյանի և ուրիշների հետ կազմել ու ԽՄՀՄ կենտրոնական իշխանություններին է հասցեագրել ԼՂԻՄ-ը ՀԽՄՀ-ին վերամիավորելու մասին հանրազիրը։ Լույս են տեսել Ու-ի բանաստեղծությունների («Երգեր աշխատանքի և խաղաղության», 1952, «Այս առավոտ», 1956), պատմվածքների ու վիպակների («Այգեստան», 1960, «Թարթառ», 1963, «Հատիկը չի մահանում», 1967, «Կանթեղ», 1976) ժողովածուները, «Հայրենի հող» (1959), «Մարդը» (1963), «Արադարապատ» (1991) վեպերը։

Ու-ի ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի (մասնավորապես՝ արցախահայության) պատմությանն ու մշակույթին, Ղարաբաղյան գոյապայքարին («Խաչենի իշխանությունը Ճ-Ճ\Ղ դարերում», 1975, «Դրվագներ Հայոց արևելից կողմանց պատմության», 1981, «Գանձասար», 1981, «Զրացարան», 1991, «Արցախի պատմություն, սկզբից մինչև մեր օրերը», 1994, «Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանց», 1997, «Համառոտ պատմություն Աղվանից երկփ», 1997, «Արցախյան գոյապայքարի տարեգրություն», 1997, «Հայոց արևելից կողմանց եկեղեցին և մշակույթը», 1998)։ Գրաբարից աշխարհաբար է փոխադրել Ղազար Փաողեցու «Հայոց պատմությունը» (1982)։ Թաղված է Երևանում։ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ Կարեն Մարտիկի (6.6.1957, Մարտունի (ԼՂՀ) - 19.9.1992, «Ղուրուչոպ» բարձունք (ԼՂՀ Մարտունիի շրջանում)), ազատամարտիկ։ 1976-77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1977-89-ին աշխատել է Մարտունիի շինարարական կազմակերպություններում։

1988- 92-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Ղսասդաղլուի, Ավղալի, Գյուլավրլուի, Խոջավենղի, «Ղոաոչոպ» բարձունքի ռազմական գործողություններին և կրակակետերի ճնշմանը։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունիում։

Հ. ԱբոսհամյաՈ

ՈՒԻյՏԱՁՈՐ, գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք 900 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 926 հա. Բնակչությունը՝ 356 (2003)։ Զբաղվում են այգեգործու-