Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զատամարտիկ։ Ե. Գասպաղանի եղբայրը։

1990- ից սովորել է Արցախի պետական համալսարանում։ 1993-94-ին ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի բերդամացի ինքնապաշտպանական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Ասկերանում։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Արամ Գափի (3.8.1974, Ստեփանակերտ - 13.4.1994, Գյուլիջա (Աղդամի ՔՈ. Գասպարյան շրջան)), ուսանող-ազատամարտիկ, կապավու։

1990- ից սովորել է Արցախի պետական համալսարանում։ 1992-94-ին ծառայել է ԼՂՀ կապի կենտրոնական բաժանմունքում, ապա Կենտրոնական ՊՇ 3-րդ գումարտակում։ Մասնակցել է Ֆիզուլիի, Աղդամի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Ստեփանակերտում։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Սան Վախլիկի (8.4.1974. Մարտունի (ԼՂՀ) - 12.4.1994, գ. Յուսուֆջանլու (Աղդամի շրջանրի ուսանող-ազատամարտիկ։

1989- ից սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, ապա՝ ԱրԱ.Գ-. Գփգորյան ցախի պետական համալսարանում։ 1992-94-ին

ԼՂ Հատուկ նշանակության (հրամանատար՝ Կ. Ողաբաբյան) կամ Ստեփանակերտի երկրապահ կամավորական ջոկատների, ՊԲ ստուրսբաժանումների կազմելում մասնակցել է Շուշիի, Խոջալոփ, Մարտունիի («Ղոտրւչուխ» բարձունք), Աղդամի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Մարտունիում։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Լուիս Հենւիկի (8.8.1973, Ստեփանակերտ - 4.11.1992. գ. Չլդրան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։

1988- 92-ին սովորել է Արցախի պետական համալսարանում։ ԼՂՀ ԻՊՈՒ 2-րդ վաշտի կազմում (դասակի հրամանատար) մասնակցել է Ասկերանի (Խոջալու, Դահրավ, Նախիջևանիկ, Փրջամալ, Քյաթուկ). Շուշիի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Մարտակերտի (Ձլդրան. Մեհմանա, Կուսապատ) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Առաջաձոր-Ձլդրան ճակատային գծի և «ճիլոտ» բարձունրի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Թաղված է Ատերիանակերտում։

Հ.Ա. Գրիգորյան Գ.Ս. Դավթյան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Հովիկ Ալեքսանդրի (7.12.1968, Մարտունի (ԼՂՀ) - 28.1.1994, գ. Բեոլաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։ 1986-88-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ- ում։ 1988-ից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ 1991-94-ին Մարտունիի ՊՇ-ի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Մարտունիի (Ավդալ-Գյուլափլու, Ամիրանլար, Մոպանլու, Կուրապատկինո, Վեյսալու), Մարտակերտի շրջանների ազատագրական մարտերին, Քելբաջարի կրակակետերի ոչնչացման գործողություններին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Մարտունիում։

ԴԱՎԹՅԱՆ Գափկ Սերգեյի (20.7.1969, Ստեփանակերտ - 3.3.1994, գ. Հորադիզ (Ֆիզուլիի շրջան)), ասպիրանտ-ազատամարտիկ։

1984- 89-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1991)։ 1991-ից՝ Արցախի պետական համալսարանի դասախոս, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտ։ 1991-94-ին Ստեփանակերտի 1-ին վաշտի (հրամանատար՝ Ա. Ղալյան) կամ ՊԲ ականանետային դիվիզիոնի (դասակի հրամանատար) կազմելում մասնակցել է Շուշիի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Քելբաջարի, Կուբաթլոփ, Մարտակերտի, Ֆիզուլիի (Հորադիզ) ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և «Մարտական ծառայության համար» մեդալներով։ Թաղված է Ստեփանակերտում։

ԹԵՎՈՍՅԱՆ Վարուժան Համլետի (30.12. 1972, Ստեփանակերտ - 13.5.1994, գ. Սեյսուլան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ուսանող-ազատամարտիկ, դասակի հրամանատար։ 1991ին սովորել է Արցախի պետական համալսարանում։ 1991-94-ին ԼՂՀ 2-րդ վաշտի, ապա՝