Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մարտիկ։ Ռամկավար ազատական կուսակցության և Արմենական ուսանողական ակումբի անդամ (1991)։ 1985-87-ին ծառայել է ԽՍՀՍ ԶՈՒ-ում։ 1989-ից սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1992-ին նոր Նուրի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ ճամբարակի (Վահան-Արծվաշեն ուղղություն), Գուիսի (Տեղ, Խնձորեսկ) և Լաչինի («Մարդասիրական միջանցք», հարավային սահմաններ) ինքնարդաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։ Թաղված է Երևանում։

ՄԿՐՏՁՅԱՆ Արմեն Միքայելի (7.12.1969, Ստեփանակերտ - 24.12.1993, գ. Մաղաղիս (ԼՂՀ Մարտակերտի շրջան) Լ ուսանող-ազատամարտիկ։ 1989-ից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ 1992-93-ին ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլոփ, Խոջալոփ, Լեսնոյի, Ջամիլլոփ, Շուշիի, Մարտակերտի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Ստեփանակերտում։

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Լևոն Վլադիկի (20.2.1975, գ. Դրախտիկ (ԼՂՀ Հադրութի շրջան) -

14.4.1994, գ. Ալխանլու (Ֆիզուլիի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։ 1992-ից սովորել է Արցախի պետական համալսարանում։

1990- 94-ին Դրախտիկի կամավորական աշխարհազուի կամ ՊԲ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Հադրութի, Աղդամի, Կուբաթլուի. Ֆիզուլիի ազատագրական մարտերին։ Թաղված է Դրախտիկում։

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ Նաիրի Աղաբեկի (9.2.1975, գ. Թաղավարդ (ԼՂՀ Մարտունիի շրջան) -

21.12.1993, «Հարամի» տեղամաս (Մարտունիի շրջանում)), ուսանող-ազատամարտիկ։ 1992-ից սովորել է Արցախի պետական համալսարանում։ 1992-93-ին Կարմիր Շուկայի մոտոհրաձգային գումարտակի կազմում (նշանառուօպերատու) մասնակցել է Մարտունիի ինքնապաշտպանական, Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ) ազատագրական մարտերին։

1991- ի հոկտեմբերի 28-ին Մ. իր տանկի անձնակազմի հետ կարողացել է փրկել շրջափակման մեջ հայտնված 30 համագյուղացի ազատամարտիկների կյանքը։ Թաղված է Թաղավարղում։

ՆԻԳԻՅԱՆ Մխիթար էդորարդի (12.4.1974, Երևան - 135.1994. գ. Սեյսուլան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ուսանող-ազատամարտիկ, նշանառու։ 1991-ից սովորել է Արցախի պետական համալսարանում։ 1992-94-ին ՊԲ հակատանկային կայանքի, ապա՝ գումարտակի (դասակի հրամանատար) կազմելում մասնակցել է Մարտունիի, Ասկերանի, Աղդամի, Մարտակերտի ազատագրական մարտերին։ Թաղված է Երևանում։

ՇԱՔԱՐՅԱՆ Ռուբեն Ալեքսանդրի (12.4.1967, գ. Ղուզե ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) -

13.10.1992, գ. ճարտար), ուսանող-ազատամարտիկ։ 1985-87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԻ-ում։

1984- ից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ 1990-92-ին Մարտունիի ՊՇ 4-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Ղուզե ճարտարում։

ՁԱԽՈՅԱՆ Աշոտ Ռոպոլֆի (10.8.1972, Երևան - 3.4.1994, Քելբաջար), ուսանող-ազատամարտիկ, հետախույզ։ 1991-ից սովորել է Երևանի «Գալիք» համալսարանում։ 1992-94-ին իԼ° զորամիավորան կազմում մասնակցել է ՀՀ Գուիսի (Կոռնիձու), ԼՂՀ Մարտակերտի (Դրմբոն, Մաղաղիս, Կիչան), Հաղրութի, Լաչինի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Երևանի Խ. Դաշտենցի անվան Ի1° 114 դպրոցի (ուտեղ սովորել է Ձ-ն) ռազմսպիտու-